Հիշել նախագիծը

Նախագիծը ընդունվել է

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ ՄԻՆՉԵՎ 2030 ԹՎԱԿԱՆԻ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԾՐԱԳԻՐԸ» ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔԻՑ ԲԽՈՂ ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԾՐԱԳԻՐԸ» ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ամփոփաթերթում ներառվում են նախագծի վերաբերյալ ներկայացված բոլոր բովանդակային առաջարկությունները, առցանց գրվածները` 2 աշխատանքային օրվա, էլ. փոստով ուղարկվածները` 10 աշխատանքային օրվա ընթացքում

h/h Առաջարկության հեղինակը, ստացման ամսաթիվը Առաջարկության բովանդակությունը Եզրակացություն Կատարված փոփոխությունը
1 2 3 4
1 Անուշ Սարդարյան 19.02.2023 19:03:05 Հայաստանի Հանրապետության հանրակրթության ոլորտի վերափոխման ռազմավարությունը պետք է կառուցվի հիմնված ազգային արժեքների վրա։ Ազգային արժեքը տվյալ ազգի պատմութունն է` անցած ճանապարհը, որը ներառում է կրթությունը, մշակույթը, հասարակական ու քաղաքական կյանքը: Ինձ ամենից անհանգստացնողը մեր դասագրքերի ոչ այնքան ուսուցանող կարգավիճակն է: Մեկ կարևոր խնդրանք` ՎԵՐԱՆԱՅԵՔ ԴԱՍԱԳՐՔԵՐԸ, արհեստականորեն ստեղծված այդ բարդ բովանդակությունները սովորողներին մղում են չսովորելուն։ Ես կցանկանայի, որպեսզի այս զարգացման ռազմավարությունը գործնական նշանակություն ունենա, ոչ թե պարզապես ևս մեկ իրավական ակտ՝ սևով սպիտակի վրա գրված։ Կրթության դերը հասարակության վերափոխման գործում շատ մեծ է։ Չնայած նրան, որ շատերը կրթությունը ընկալում են, որպես գործընթաց, որը ձգտում է զարգացնել անհատների կարողությունները: Ըստ իս նախագծի առավելություններից է յուրաքանչյուր մարդու կրթություն ստանալու իրավունքից չզրկելը։ Իմ կարծիքով՝ ցանկացած մարդ պետք է կրթություն ստանա։ Առանց դրա յուրաքանչյուրի ապագան անհասանելի կլինի։ Չկրթվելով՝ մարդ չի կարողանա աշխատել։ Շրջապատում պասիվ չգտնվելու համար պետք է հնարավորինս գաղափարապես զարգացած լինել: Երբեմն շատ հարցեր գիտելիքով է լուծվում։ Առանց խելքի, մտածողության, գիտելիքի և կրթվածության, երբեք ոչնչի չի հասնի մարդ արարածը։ Կրթություն ստանալով՝ մենք ամրապնդում ենք մեր ապագան։ Ինչու ոչ այն մեգանպատակները, որոնք դրված է նախագծի հիմքում, արդեն իսկ ուղենիշներ են, որոնցով կարելի է առաջնորդվել։ Վերջում կառանձնացնեմ մեգանպատակներից նրանք, որոնց ապահովումը իմ կարծիքով կփոխի շատերի վերաբերմունքը Հայաստանի կրթական համակարգի վերաբերյալ՝  - Կիրթ և կարողունակ քաղաքացի, ժողովուրդ,  - Պաշտպանված Հայաստան,  - Արդյունավետ և հաշվետու կառավարում,  - Իրավական Հայաստան,  - Աշխարհի հետ կապված Հայաստան,  - Գիտելիքահենք Հայաստան։ Չի ընդունվել։ Կարգավորումը տեղ է գտել հանրակրթության պետական չափորոշչում, որտեղ սահմանված են այն բոլոր վերջնարդյունքները, որոնց պետք է հասնեն սովորողները ուսումնառության ավարտին՝ հիմնված այդ թվում՝ արժեքային բաղադրիչի վրա ։
2 Էդիթ Սողոմոնյան 20.02.2023 19:39:44 Նպատակ 3․ Բարձրագույն կրթության միջազգայնացում Առաջարկում եմ ԲԿ միջազգայնացման նպատակներին ուղղված գործողություններում ներառել նաև կրեդիտների փոխաճանչման և ներքին (միջբուհական) շարժունության և ուսանողների միջազգային շարժունության կազմակերպման ազգային ուղեցույցի մշակումը։ Ուղեցույցը կարող է ծառայել թե՛ ներգնա (դեպի Հայաստան) շարժունությամբ ուսանել ժամանող միջազգային ուսանողների ներհոսքին, և թե՛ շարժունության միջոցով տարբեր կարիքներ ունեցող ուսանողների սոցիալական ներառման և ներգրավվածության աճին և խթանմանը։ Ընդունվել է։ Ներառվել է գործողությունների ծրագրում
3 Էդիթ Սողոմոնյան 21.02.2023 11:57:23 Վերաբերում է Նպատակ 2․ Բարձրագույն կրթության արդյունավետության բարձրացում (Օտարերկրյա ուսանողների համար ձևավորել և ներդնել ՀՀ-ում ուսումնառության վերաբերյալ տեղեկատվության հասանելիության միասնական հարթակ) Այս ուղղությամբ բազմիցս կատարվել են աշխատանքներ և ստեղծվել են նմանատիպ հարթակներ, որոնցից մեկը Էրազմուս+ BOOST միջազգայնացմանն ուղղված կարողությունների զարգացման ծրագրի արդյունքում ստեղծված Study in Armenia (https://studyinarmenia.am/en) հարթակն է։ Առաջարկվում է զարգացնել արդեն իսկ գործող հարթակը՝ ռեսուրսները ներդնելով այն առաջխաղացնելու և սիստեմատիկ թարմացված տեղեկատվություն ապահովվելու ուղղությամբ։ Ընդունվել է ի գիտություն Նախատեսվում է Study in Armenia հարթակի հենքով վերանայել Օտարերկրյա ուսանողների համար միասնական հարթակը, ինչը ենթադրում է արդիականացնել և պարբերաբար թարմացնել տեղեկատվությունը։[1] այս ձևակերպումը տեղ է գտել նաև հիմնավորումներւմ։ 3.1.2. գործողությունը վերաշարադրվել է հետևյալ կերպ՝ Օտարերկրյա ուսանողների համար ՀՀ բուհերի և ՀՀ-ում ուսումնառության վերաբերյալ տեղեկատվական միասնական հարթակի ձևավորում և ներդնում՝ ապահովելով հարթակի հասաանելիությունը դիվանագիտական խողովակների և միջազգային կառույցներում հայաստանյան ներկայացուցչությունների միջոցով, հաշվի առնելով նաև նույն գործողության վերբերյալ մեկ այլ փորձագետի առաջարկը;
4 ԵՊՀ Եվրոպական ուսումնասիրությունների կենտրոն 21.02.2023 17:25:59 Առաջարկություն- Պետական ծրագրի Հավելված 1-ի, Նպատակ 3-ի, 3.1.4 կետի առնչությամբ առաջարկ/լրացում Հանրակրթական ուսումնական հաստատություններում աղետների դիմակայունության և ճգնաժամային իրավիճակներին արձագանքելու պայմանների ապահովումը և կարողությունների զարգացումը չպետք է ենթադրի միայն ենթակառուցվածքային փոփոխություններին ուղղված ծրագրեր: Միջոցառումները պետք է նաև ներառեն գործողություններ ճգնաժամային իրավիճակներում կրթության անխափան իրականացման կարողությունների զարգացումը՝ ենթադրելով ՀՀ-ում կրթության քաղաքականության, ռեսուրսների առկայության, ինչպես նաև աշակերտների և ուսուցիչների պատրաստվածության գնահատումը: Այդպիսի գնահատման գործիքի օրինակ է Կրթության պատրաստվածության Ինդեքսը, որը մշակվել է ԵՊՀ Եվրոպական ուսումնասիրությունների կենտրոնի մասնագետների կողմից: Այն հասանելի է հետևյալ հղմամբ. http://ces.am/wp-content/uploads/2021/06/EPIC.pdf Չի ընդունվել։ Այստեղ միայն ենթակառուցվածքային զարգացումները չեն, որ շեշտվում են: Ուսուցիչների արտադիր ատեստավորման համար նախատեսված վերապատրաստումների մոդուլներում կնախատեսվեն թեմաներ, ինչպես նաև կշարունակվեն ճգնաժամային կառավարման ակադեմիայում տարբեր մասնագետների հերթական վերապատրաստումները, ուղղված աղետների ռիսկի կառավարման և ճգնաժամային իրավիճակներին արձագանքմանը, ինչպես նաև օգտակար կլինի նշված հղումը
5 Լուսինե Գրիգորյան 22.02.2023 11:25:25 Մեդիա նախաձեռնությունների կենտրոնն առաջարկում է գործողությունների ծրագրում առանձնահատուկ շեշտադրում անել մանկավարժների և սովորողների քննադատական, վերլուծական, ստեղծագործական, հետազոտական, մեդիա և թվային կարողությունների զարգացման վրա։ Գործողությունների ծրագիրը հիշատակում է ԲՏՃՄ դաշտի խնդիրները, սակայն հումանիտար ոլորտում շատ մեծ է նախագծային ու հետազոտական հմտությունների բացը, բացակայում է վերլուծական մոտեցումը, ինֆորմացիայի աղբյուրների հետ գրագետ աշխատելու և ժամանակակից մեդիա միջավայրում կողմնորոշվելու մեծ խնդիր կա։ Առաջարկում ենք սա շեշտադրել և՛ նախադպրոցական, և՛ դպրոցական մանկավարժների վերապատրաստումների մեջ՝ ի հավելումն նշված կետերի, ինչպես նաև կրթության բովանդակության զարգացմանը վերաբերող բաժիններում։ Նաեւ, առաջարկում ենք գործողությունների ծրագրում առանձին կետով շեշտել մանկավարժների մասնագիտական կրթության (բարձրագույն) ծրագրերի վերանայումը, նոր ծրագրերի մշակումը՝ միջազգային փորձն ու ՀՀ հանրակրթության նոր չափորոշիչը հաշվի առնելով։ Կարևորում ենք ինչպես անհրաժեշտ տեխնոլոգիաների հասանելիությունը դպրոցում՝ ժամանակակից, ինտերակտիվ, ստեղծագործական դասապրոցեսի համար (համակարգիչներ, աուդիո ու վիդեո սարքավորումներ, մեդիա ստուդիաներ, որակյալ և ապահով ինտերնետ կապ), այնպես էլ ժամանակակից, որակյալ, սովորողների տարիքին համապատասխան թվային ուսումնական բովանդակության մշակումը մանկապարտեզների ու դպրոցների համար։ Մի քանի կոնկրետ կետերում փոփոխությունների առաջարկներ 1.1.2 Նախադպրոցական հաստատությունների աշխատակազմի պարբերական վերապատրաստումների կազմակերպում, այդթվում՝ մանկավարժության և կառավարման նորարարական մոտեցումների կիրառման ուղղությամբ – այստեղ ավելացնել մեդիա գործիքների ու ՏՏ կիրառման, նախագծային ու հետազոտական աշխատանքների իրականացման ուղղությամբ․․․ 3.1.5 Նոր չափորոշչին և առարկայական ծրագրերին համապատասխան՝ անհրաժեշտ գույքով և սարքավորումներով հագեցվածության – առաջարկում ենք մանրամասնել այս կետը, նշելով և ԲՏՃՄ համար անրաժեշտ սարքավորումները և հաղորդակցական և ստեղծագործական նպատակներով կիրառվող տեխնոլոգիաները, ինչպես նաև՝ թվային ուսումնական պաշարները 3.1.4 Նախադպրոցական հաստատություններում զարգացնող միջավայրի ապահովում՝ ուսումնական գույքի, դիդակտիկ նյութերի, զարգացնող խաղերի շարունակական արդիականացման միջոցով - այստեղ ավելացնել մեդիա գործիքներ և պաշարները (երաժշտություն, ֆիլմեր, մուլտֆիլմեր, աուդիո գրքեր, թվային խաղեր, տեսաձայնագրող սարքեր, պրոյեկտորներ, համակարգիչներ, հպէկրաններ․․․) - Չի ընդունվել։ Թե նախադպրոցական, թե հանրակրթության պետական չափորոշիչներում մանրամասն ամրագրված ու շեշտադրված են նշված հմտությունների կարևորությունը, իսկ համաշխարհային բանկի միջազգային փորձագետների իրականացրած ֆոկուս խմբերի արդյունքները Տավուշի մարզում չափորոշչի փորձարկման մասով, խոսում են այդ փաստի մասին։ - Ընդունվել է ի գիտություն, մանկավարժական կրթության ծրագրերը վերանայման փուլում են։ - Ընդունվել է ի գիտություն, իրականացվում է։ - Ընդունվել է մասամբ։ - Չի ընդունվել, քանի որ Նպատակ 2-ում՝ <<Հանրակրթական ծրագրերի բազմազանության և հասանելիության ապահովում՝ ծառայությունների հասցեական տեղաբաշխման և տրամադրման>>ձևակերպման մեջ նպատակում ավելի մանրամասն ամրագրված է։ - Չի ընդունվել։ 3․1․4 կետում՝ Ուսումնական գույքը, դիդակտիկ նյութերը, զարգացնող խաղերը ներառում են թվարկվածները։ Կատարվել է լրացում 1․1․2 կետում՝ ՏՏ կիրառման մասով։
6 Հայկական Կարմիր խաչի ընկերություն 22.02.2023 16:08:15 Առաջարկում ենք ավելացնել Նպատակ /չափորոշիչներ և ժամանակցույց/ ուսումնական հաստատություններում սովորողակենտրոն (1) և սովորելը խթանող միջավայրի (2), ինչպես նաև աշակերտների շրջանում ոչ-ֆորմալ ուսուցման մեթոդներով կյանքի հմտությունների և կարողությունների զարգացման հնարավորությունների (3) ստեղծման վերաբերյալ՝ <<ՀԱՆՐԱԿՐԹՈՒԹՅՈՒՆ>> և <<ՆԱԽՆԱԿԱՆ ԵՎ ՄԻՋԻՆ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ԿՐԹՈՒԹՅՈՒՆ>> բաժիններում ։ Չի ւնդունվել ։ Նշված դիտարկումը ռազմավարական մակարդակում ձևակերպման անհրաժեշտություն չի առաջացնում, դրանք կարգավորվում են իրականացման և բովանդակության տրամադրման մակարդակում, որը հաշվի կառնվի։
7 Հայկական Կարմիր խաչի ընկերություն 22.02.2023 16:08:15 Առաջարկոււմ ենք <<ՀԱՆՐԱԿՐԹՈՒԹՅՈՒՆ>> բաժնում Նպատակ 3-ի 3․1․4 կետով նախատեսված գործողությունների ցանկում ներառել ուսուցիչների և դպրոցական անձնակազմի վերապատրաստումը՝ առաջին օգնության և առաջին հոգեբանական օգնության տրամադրման ուղղությամբ։ Ընդունվել է գիտություն։ ՏՄԱԿ-ները իրականացնում են նաև դպրոցների հոգեբանների վերապատրաստում։ Ինչպես նաև դպրոցների նոր ֆինանսավորման կարգով նախատեսված է հոգեբանի պարտադիր հաստիք բոլոր հանրակրթական դպրոցներում։
8 DVV International Armenia 23.02.2023 11:09:17 • Ծրագրի «Ոչ ֆորմալ կրթություն» բաժինը/ռազմավարական ուղղությունը մեծապես ուղղված է քաղաքականությունների բարելավմանը և չի թիրախավորում շահառու խմբերի մասնակցությունը։ Առաջարկում ենք ծրագրի տվյալ բաժնում ներառել նոր գործողություն հետևյալ ձևակերպմամբ․ «Ոչ ֆորմալ կրթական ծառայությունների տրամադրում երիտասարդներին և մեծահասակներին պետական միջոցներից հասարակական կազմակերպություններին և/կամ համայնքահեն կառույցներին դրամաշնորհային ծրագրեր պատվիրակելու միջոցով»։ Որպես ակնկալվող արդյունք կարող է սահմանվել «ոչ ֆորմալ կրթությանը մասնակցության շարունակական աճը՝ սահմանելով քանակական հստակ թիրախներ յուրաքանչյուր տարվա համար»։ Սա հնարավորություն կընձեռի ապահովել ոչ ֆորմալ կրթական ծրագրերի հասանելիությունը, նպաստել մասնակցության աստիճանի ավելացմանը, ինչպես նաև բարձրացնել պետության կողմից սահմանված առաջնահերթ ուղղություններով հասարակության թիրախային խմբերի ընդհանուր կրթական մակարդակը (օրինակ՝ մեդիագրագիտության, քաղաքացիական կրթության, բնապահպանական կրթության և այլ թեմաներով)։ Չի ընդունվել։ Առաջարկվող նոր գործառույթը ռազմավարական մակարդակում ձևակերպման անհրաժեշտություն չունի, այն ներառված է Կառավարության ծրագրում և հետևողաբար իրականացվում է:
9 DVV International Armenia 23.02.2023 11:09:17 • Կարծում ենք, որ ծրագրի «Ոչ ֆորմալ կրթություն» բաժնի/ռազմավարական ուղղության 1․1․3 գործողության՝ «Ոչ ֆորմալ կրթության դերակատարների, ծառայություններ տրամադրողների հաշվեգրման, նրանց կողմից իրականացվող ծրագրերի երաշխավորման և հավաստագրման համակարգերի, կրեդիտների շնորհման և արդյունքների ճանաչման, որակի ապահովման մեխանիզմների մշակում ու փորձարկում (պիլոտավորում)» ձևակերպումը շատ ընդհանրական է և ներառում է բազմաթիվ ենթագործողություններ, որոնցից յուրաքանչյուրը ենթադրում է բազմաթիվ քայլեր։ Միևնույն ժամանակ այն ներկայացված է որպես պիլոտավորման գործընթաց, որի համապատասխան արդյունքը սահմանում է 100% մեխանիզմների առկայություն։ Առաջարկում ենք տրոհել այն ենթագործողություններ և/կամ սահմանել առաջնահերթություն՝ ավելի իրատեսական արդյունքով։ Չի ընդունվել։ Նշված դիտարկմանը համապատասխան՝ տրոհումը ենթագործառույթների, ռազմավարական փաստաթղթի մակարդակում նպատակահարմար չէ: Դա հաշվի կառնվի իրականացման մակարդակում:
10 Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոն 23.02.2023 14:54:02 Որոշման նախագծի հավելված 1-ի՝ «Նպատակ 1. Հանրակրթության ոլորտում բովանդակության, մասնագիտական կարողությունների և որակի շարունակական զարգացում և հզորացում, ուսուցչի մասնագիտության գրավչության բարձրացում» 1․2 ենթաբաժնում ներառված չեն մանկավարժական աշխատողների վերապատրաստումների և ատեստավորման որակի ապահովման վերահսկման ու գնահատման մեխանիզմների, ինչպես նաև վերապատրաստող կառույցների աշխատանքներում կոռուպցիոն ռիսկերի չեզոքացման և դրանց կարգավորումների, ներառյալ` ֆինանսավորման մեխանիզմի բարելավմանը վերաբերելի դրույթները։ Առաջարկություն Վերապատրաստումների վերահսկման և գնահատման համակարգի բարելավում • Բարելավել ուսուցիչների վերապատրաստումների որակի վերահսկման և գնահատման համակարգը՝ ներառյալ ԿԶՆԱԿ-ի, Կրթության տեսչական մարմնի, ԿՏԱԿ-ի, դպրոցի տնօրենների և ուսուցիչների դերակատարությունների հստակեցում՝ դպրոցին դիտարկելով որպես վերապատրաստման որակի երաշխավորող ինչը կապահովի վերապատրաստվող ուսուցիչների աշխատանքի շարունակական գնահատումը և վերապատրաստման որակի և արդյունքների վերաբերյալ առավել ամբողջական պատկերի ստացումը։ • Վերապատրաստումների որակի վերահսկման և գնահատման համակարգի մեթոդաբանության ցուցանիշների (indicator) մեջ ներառել ոչ միայն վերապատրաստումների ընթացքում ուսուցչի ակտիվ մասնակցության ցուցանիշները, այլ նաև նրա հետագա ակտիվությունը, հետևողական քայլերը, իր աշակերտների կրթական արդյունքների բարելավումը։ • Վերապատրաստման և ատեստավորման գործընթացների արտաքին գնահատում՝ միջազգային փորձագետների ներգրավմամբ։ • Միջոցառումներում ներառել հետազոտական աշխատանքների արդյունքի գնահատման մեխանիզմների բարելավման դրույթներ, այդ թվում, հետազոտական աշխատանքի հանդեպ ներկայացվող պահանջների միջոցով հետազոտական աշխատանքների գնահատում, հետազոտական աշխատանքների հրապարակում, հետազոտական աշխատանքների հանրայնացում և դրանց շուրջ մասնագիտական քննարկումների իրականացում վերապատրաստումների շրջանակներում։ Վերապատրաստող կառույցների կարողությունների զարգացում • Իրականացնել հատուկ դասընթացներ, պրակտիկաների միջոցով վերապատրաստողների պատրաստում, ինչպես նաև արդեն գործող վերապատրաստողների մասնագիտական շարունակական զարգացում՝ փորձի փոխանակման, հետազոտական, վերլուծական աշխատանքների, ինչպես նաև մենթորության խրախուսման միջոցով։ Բարեվարքություն և կոռուպցիոն ռիսկեր • Ներառել ուսուցիչներ վերապատրաստող հաստատությունների և վերապատրաստողներին ներկայացվող պահանջներում բարեվարքության չափորոշիչներ, մշակել դրանց ստուգման ու և վերահսկողության գործիքակազմեր։ • Ուսուցիչների վերապատրաստման արդյունքների կամ կրեդիտների հաշվարկման համակարգում ներառել բարեվարքությանը վերաբերելի չափորոշիչներ։ • Կանխարգելել ուսուցիչներ վերապատրաստող հաստատությունների ընտրության գործընթացներում կոռուպցիոն ռիսկերը, ներառյալ՝ տնօրենների կողմից ուղղորդումների բացառում, ուսուցիչների շրջանում իրականացնել իրազեկման միջոցառումներ վերապատրաստող կառույցների ընտրության կարգի վերաբերյալ, իրականացնել վերապատրաստումների գրանցման առցանց համակարգի համատարած կիրառում, վերապատրաստման պայմանների և թեմաների նախապես հրապարակում կամ շրջանառում, ներդնել վերապատրաստող կառույցների առցանց գնահատման (review) մեխանիզմ։ • Կիրառել վերապատրաստող կառույցների ընտրության գործընթացում շահերի բախման իրավիճակների մասին հայտարարություններ կամ հայտարագրեր։ Վերապատրաստող կառույցներում տնօրենների որպես վերապատրաստող հանդես գալու դեպքերում ներդնել շահերի բախման և դրանց կառավարման մեխանիզմներ Վերապատրաստումների ֆինանսավորում • Վերապատրաստող կառույցների ներկայիս ֆինանսավորման մոդելի փոխարեն ներդնել այլընտրանքային մեխանիզմների և խրախուսման համակարգ: • Ուսուցիչների վերապատրաստումների որակի վերահսկման և գնահատման համակարգի փոփոխությունների հիման վրա ընդլայնել վերապատրաստման գործընթացի ֆինանսավորման մեխանիզմների ճկունությունը և ծավալները, ներառյալ ուսուցիչներին ընձեռելով հնարավորություն ներկայացնելու իրենց մասնագիտական զարգացմանն ուղղված նախագծեր և ստանալ ֆինանսավորում։ Վերապատրաստումների բովանդակություն • Վերանայել վերապատրաստման մոդուլների բովանդակությունը՝ ներդնելով նորարարական մոտեցումների, թեմատիկ դասերի պլանավորում։ Բացի ՏՀՏ գործիքներից, ներառել համընդհանուր ներառականության (ուսուցչի օգնականների գործառույթներ, անհատական ուսումնական ծրագրերի կազմում), տարիքային հոգեբանության, աշակերտներին մոտիվացնելու ունակությունների, ճգնաժամային իրավիճակներում կրթության իրականացման, ճգնաժամային իրավիճակների կառավարման, մասնագիտական ճգնաժամերի հաղթահարման գործիքների կիրառմամբ, ինչպես նաև մանկավարժական աշխատողների բարեվարքությանը վերաբերող մոդուլների, հարցաշարերի և առաջադրանքների մշակում։ • Վերանայել վերապատրաստումների մոդուլների ձևաչափերը, այդ թվում՝ առկա ձևաչափով դասընթացները համակցել վերապատրաստումներից հետո գործնական-նախագծային, հետազոտական, վերլուծական աշխատանքներով, փորձի փոխանակման, փոխադարձ դասալսումների, մասնագիտական քննարկումների գործողություններով՝ մասնագիտական աջակցության, մենթորության և քոուչինգային տեխնոլոգիաների կիրառմամբ։ • Կիրառել վերապատրաստումների տարբերակված մոդելը՝ ըստ ուսուցիչների փորձի և շարունակական կրթության փորձառության, այդ թվում ուսուցիչների վերապատրաստումների տարաբաժանում՝ սկսնակ (մինչև 5 տարվա ստաժով) ուսուցիչների վերապատրաստում, ուսուցիչների ընթացիկ վերապատրաստում, առաջադեմ ուսուցիչների վերապատրաստում։ Ուսուցիչների յուրաքանչյուր խմբի համար մշակել կրթական ծրագրեր, մոդուլներ, հնարավորություն տալով մասնակցելու կրթական ծրագրերին ըստ կարիքի։ Օրինակ, առաջադեմ ուսուցիչները կարող են մասնակցել սկսնակների որոշ մոդուլների, ըստ կարիքի և հակառակը։ Ծրագրի գործողությունների պլանի նախադպրոցական կրթության, հանրակրթության, միջին մասնագիտական և բարձրագույն կրթության հաստատությունների մինչև 2030 թվականի զարգացման միջոցառումներում բացակայում են վերջիններիս գործունեության պահովման գործընթացներում շահերի բախման և կոռուպցիոն ռիսկերի բացահայտման ու կարգավորմանը միտված գործողությունները։ Մասնավորապես, Նախադպրոցական ծառայությունների լիցենզավորման, հաստատությունների ղեկավարների հավաստագրման գործընթացներում։ Հանրակրթական հաստատությունների ուսումնական նյութերի, դասագրքերի, մշակման և հրատարակման, սովորողների սննդի մատակարարման պայմանագրերի կնքման գործընթացներում։ Բարձրագույն կրթության հաստատություններում կոռուպցիեոն ռիսկերի և շահերի բախման վերաբերյալ միջոցառումները կարող են լրացվել Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոնի կողմից հրապարակված «Ակադեմիական բարեվարքությունը Հայաստանի բուհերում» և «Հակակոռուպցիոն քաղաքականությունը ՀՀ բարձրագույն կրթության բնագավառում» հետազոտությունների առաջարկություններով։ Ելնելով վերոնշյալից ԹԻՀԿ-ն առաջարկում է լրամշակել նախագիծը և կազմակերպել փորձագիտական քննարկում նախագիծը հեղինակող մասնագետների և ոլորտային փորձագետների հետ։ 1․ "Վերապատրաստումների վերահսկման և գնահատման համակարգի բարելավում" առաջարկի մասով՝ Ընդունվել է ի գիտություն։ 2․ "Վերապատրաստող կառույցների կարողությունների զարգացում" առաջարկի մասով՝ Չի ընդունվել։ Ենթադրվում է, որ վերապատրաստող կառույցը կամ կազմակերպությունը պետք է ունենա համապատասխան կարողություններ և հմտություններ, որպեսզի գործող կարգի համաձայն ճանաչվի վերապատրաստող, այլապես պետության համար դա լրացուցիչ և ոչ նպատակահարմար ծախս է: 3․ "Բարեվարքություն և կոռուպցիոն ռիսկեր" առաջարկի մասով՝ Չի ընդունվել։ Սա կրթության զարգացման պետական ծրագրի միջոցառումների կարգավորման առարկա չէ: Էթիկայի նորմերի վերաբերյալ կարգը մշակման փուլում է։ 4․ "Վերապատրաստումների ֆինանսավորում" առաջակի մասով ՝ Չի ընունվել։ Առաջարկը այս յս փաստաթղթի կարգավորման առարկան չէ 5․ "Վերապատրաստումների բովանդակություն" առաջարկի մասով՝ Ընդունվել է ի գիտություն։ Ընդունելի առաջարկները հաշվի կառնվեն համապատասխան գործընթացը կարգավորող ենթաօրենսդրական իրավական ակտերում։ Վերջին առաջարկի մասով՝ Ընդունվել է մասնակի։ Վերջին առաջարկի մասով՝ Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոնի կողմից հրապարակված «Ակադեմիական բարեվարքությունը Հայաստանի բուհերում» և «Հակակոռուպցիոն քաղաքականությունը ՀՀ բարձրագույն կրթության բնագավառում» հետազոտությունների առաջարկություններն ուղղված են ինչպես ԿԳՄՍ նախարարությանը, այնպս էլ բուհերին, վերաբերում են բարեվարքության խախտման առանձին դրսևորումների/գրագողություն,խաբեություն, պրոֆեսորադասախոսական կազմի աշխատանքի նշանակման, աշխատանքից ազատման և մասնագիտական առաջխաղացման վերաբերյալ որոշումների կայացմանը, բուհերի քաղաքականացմանը, բուհերի հետ համատեղ ԲԿ ոլորտի հակակոռուպցիոն ռազմավարության և միջոցառումների պլանի,շահերի բախման բացահայտման ու կարգավորման մեխանիզմներ մշակմանը, և այլն։ Դրանք ներառել գործողությունների ծրագրում նպատակահարմար չէ։Դրանց իրագործման համար անհրաժեշտ են օրենսդրական փոփոխություններ, իրավական հենք, որոնք արդեն որոշակիորեն արտացոլված են «Բարձրագույն կրթության և գիտության մասին» նոր օրենքի նախագծում /ինչն արձանագրված է նաև հետազոտություններում/, և , հաշվի առնելով, որ նախագիծը մշակման փուլում է, ներկայացված առաջարկություննրը ևս մեկ անգամ կքննարկվեն դրա շրջանակում և նախընտրելի է փորձագիտական քննարկում նախագիծը հեղինակող մասնագետների և ոլորտային փորձագետների հետ հենց այդ փուլում։ Միաժամանակ, հետազոտություններում տեղ գտած առաջարկությունների մի մասն էլ իրենց կարգավորումները կարող են ստանալ Ծրագրով նախատեսված՝ 1.3 վերտառությամբ ՝ Ակադեմիական կազմի շարունակական մասնագիտական զարգացում նպատակի 1.3.2., Նպատակ 2-ում նախատեսված 2.1.1 , 2.1.5., 2.1.6.,2.3.1. գործողությունների իրականացմամբ։
11 Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոն 23.02.2023 14:54:36 Որոշման նախագծի հավելված 1-ի՝ «Նպատակ 1. Հանրակրթության ոլորտում բովանդակության, մասնագիտական կարողությունների և որակի շարունակական զարգացում և հզորացում, ուսուցչի մասնագիտության գրավչության բարձրացում» 1․2 ենթաբաժնում ներառված չեն մանկավարժական աշխատողների վերապատրաստումների և ատեստավորման որակի ապահովման վերահսկման ու գնահատման մեխանիզմների, ինչպես նաև վերապատրաստող կառույցների աշխատանքներում կոռուպցիոն ռիսկերի չեզոքացման և դրանց կարգավորումների, ներառյալ` ֆինանսավորման մեխանիզմի բարելավմանը վերաբերելի դրույթները։ Առաջարկություն Վերապատրաստումների վերահսկման և գնահատման համակարգի բարելավում • Բարելավել ուսուցիչների վերապատրաստումների որակի վերահսկման և գնահատման համակարգը՝ ներառյալ ԿԶՆԱԿ-ի, Կրթության տեսչական մարմնի, ԿՏԱԿ-ի, դպրոցի տնօրենների և ուսուցիչների դերակատարությունների հստակեցում՝ դպրոցին դիտարկելով որպես վերապատրաստման որակի երաշխավորող ինչը կապահովի վերապատրաստվող ուսուցիչների աշխատանքի շարունակական գնահատումը և վերապատրաստման որակի և արդյունքների վերաբերյալ առավել ամբողջական պատկերի ստացումը։ • Վերապատրաստումների որակի վերահսկման և գնահատման համակարգի մեթոդաբանության ցուցանիշների (indicator) մեջ ներառել ոչ միայն վերապատրաստումների ընթացքում ուսուցչի ակտիվ մասնակցության ցուցանիշները, այլ նաև նրա հետագա ակտիվությունը, հետևողական քայլերը, իր աշակերտների կրթական արդյունքների բարելավումը։ • Վերապատրաստման և ատեստավորման գործընթացների արտաքին գնահատում՝ միջազգային փորձագետների ներգրավմամբ։ • Միջոցառումներում ներառել հետազոտական աշխատանքների արդյունքի գնահատման մեխանիզմների բարելավման դրույթներ, այդ թվում, հետազոտական աշխատանքի հանդեպ ներկայացվող պահանջների միջոցով հետազոտական աշխատանքների գնահատում, հետազոտական աշխատանքների հրապարակում, հետազոտական աշխատանքների հանրայնացում և դրանց շուրջ մասնագիտական քննարկումների իրականացում վերապատրաստումների շրջանակներում։ Վերապատրաստող կառույցների կարողությունների զարգացում • Իրականացնել հատուկ դասընթացներ, պրակտիկաների միջոցով վերապատրաստողների պատրաստում, ինչպես նաև արդեն գործող վերապատրաստողների մասնագիտական շարունակական զարգացում՝ փորձի փոխանակման, հետազոտական, վերլուծական աշխատանքների, ինչպես նաև մենթորության խրախուսման միջոցով։ Բարեվարքություն և կոռուպցիոն ռիսկեր • Ներառել ուսուցիչներ վերապատրաստող հաստատությունների և վերապատրաստողներին ներկայացվող պահանջներում բարեվարքության չափորոշիչներ, մշակել դրանց ստուգման ու և վերահսկողության գործիքակազմեր։ • Ուսուցիչների վերապատրաստման արդյունքների կամ կրեդիտների հաշվարկման համակարգում ներառել բարեվարքությանը վերաբերելի չափորոշիչներ։ • Կանխարգելել ուսուցիչներ վերապատրաստող հաստատությունների ընտրության գործընթացներում կոռուպցիոն ռիսկերը, ներառյալ՝ տնօրենների կողմից ուղղորդումների բացառում, ուսուցիչների շրջանում իրականացնել իրազեկման միջոցառումներ վերապատրաստող կառույցների ընտրության կարգի վերաբերյալ, իրականացնել վերապատրաստումների գրանցման առցանց համակարգի համատարած կիրառում, վերապատրաստման պայմանների և թեմաների նախապես հրապարակում կամ շրջանառում, ներդնել վերապատրաստող կառույցների առցանց գնահատման (review) մեխանիզմ։ • Կիրառել վերապատրաստող կառույցների ընտրության գործընթացում շահերի բախման իրավիճակների մասին հայտարարություններ կամ հայտարագրեր։ Վերապատրաստող կառույցներում տնօրենների որպես վերապատրաստող հանդես գալու դեպքերում ներդնել շահերի բախման և դրանց կառավարման մեխանիզմներ Վերապատրաստումների ֆինանսավորում • Վերապատրաստող կառույցների ներկայիս ֆինանսավորման մոդելի փոխարեն ներդնել այլընտրանքային մեխանիզմների և խրախուսման համակարգ: • Ուսուցիչների վերապատրաստումների որակի վերահսկման և գնահատման համակարգի փոփոխությունների հիման վրա ընդլայնել վերապատրաստման գործընթացի ֆինանսավորման մեխանիզմների ճկունությունը և ծավալները, ներառյալ ուսուցիչներին ընձեռելով հնարավորություն ներկայացնելու իրենց մասնագիտական զարգացմանն ուղղված նախագծեր և ստանալ ֆինանսավորում։ Վերապատրաստումների բովանդակություն • Վերանայել վերապատրաստման մոդուլների բովանդակությունը՝ ներդնելով նորարարական մոտեցումների, թեմատիկ դասերի պլանավորում։ Բացի ՏՀՏ գործիքներից, ներառել համընդհանուր ներառականության (ուսուցչի օգնականների գործառույթներ, անհատական ուսումնական ծրագրերի կազմում), տարիքային հոգեբանության, աշակերտներին մոտիվացնելու ունակությունների, ճգնաժամային իրավիճակներում կրթության իրականացման, ճգնաժամային իրավիճակների կառավարման, մասնագիտական ճգնաժամերի հաղթահարման գործիքների կիրառմամբ, ինչպես նաև մանկավարժական աշխատողների բարեվարքությանը վերաբերող մոդուլների, հարցաշարերի և առաջադրանքների մշակում։ • Վերանայել վերապատրաստումների մոդուլների ձևաչափերը, այդ թվում՝ առկա ձևաչափով դասընթացները համակցել վերապատրաստումներից հետո գործնական-նախագծային, հետազոտական, վերլուծական աշխատանքներով, փորձի փոխանակման, փոխադարձ դասալսումների, մասնագիտական քննարկումների գործողություններով՝ մասնագիտական աջակցության, մենթորության և քոուչինգային տեխնոլոգիաների կիրառմամբ։ • Կիրառել վերապատրաստումների տարբերակված մոդելը՝ ըստ ուսուցիչների փորձի և շարունակական կրթության փորձառության, այդ թվում ուսուցիչների վերապատրաստումների տարաբաժանում՝ սկսնակ (մինչև 5 տարվա ստաժով) ուսուցիչների վերապատրաստում, ուսուցիչների ընթացիկ վերապատրաստում, առաջադեմ ուսուցիչների վերապատրաստում։ Ուսուցիչների յուրաքանչյուր խմբի համար մշակել կրթական ծրագրեր, մոդուլներ, հնարավորություն տալով մասնակցելու կրթական ծրագրերին ըստ կարիքի։ Օրինակ, առաջադեմ ուսուցիչները կարող են մասնակցել սկսնակների որոշ մոդուլների, ըստ կարիքի և հակառակը։ Ծրագրի գործողությունների պլանի նախադպրոցական կրթության, հանրակրթության, միջին մասնագիտական և բարձրագույն կրթության հաստատությունների մինչև 2030 թվականի զարգացման միջոցառումներում բացակայում են վերջիններիս գործունեության պահովման գործընթացներում շահերի բախման և կոռուպցիոն ռիսկերի բացահայտման ու կարգավորմանը միտված գործողությունները։ Մասնավորապես, Նախադպրոցական ծառայությունների լիցենզավորման, հաստատությունների ղեկավարների հավաստագրման գործընթացներում։ Հանրակրթական հաստատությունների ուսումնական նյութերի, դասագրքերի, մշակման և հրատարակման, սովորողների սննդի մատակարարման պայմանագրերի կնքման գործընթացներում։ Բարձրագույն կրթության հաստատություններում կոռուպցիեոն ռիսկերի և շահերի բախման վերաբերյալ միջոցառումները կարող են լրացվել Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոնի կողմից հրապարակված «Ակադեմիական բարեվարքությունը Հայաստանի բուհերում» և «Հակակոռուպցիոն քաղաքականությունը ՀՀ բարձրագույն կրթության բնագավառում» հետազոտությունների առաջարկություններով։ Ելնելով վերոնշյալից ԹԻՀԿ-ն առաջարկում է լրամշակել նախագիծը և կազմակերպել փորձագիտական քննարկում նախագիծը հեղինակող մասնագետների և ոլորտային փորձագետների հետ։ Առաջարկությունը կրկնվում է։
12 «Այբ» կրթական հիմնադրամ 23.02.2023 18:24:21 Կրթական ծրագրերի (մասնավորապես ԲՏՃՄ) արդյունավետության բարձրացման և միջազգայնորեն մրցունակ կրթական համակարգի ձևավորման անկյունաքարային բաղադրիչներից է ուսումնառության վերջնարդյունքների որակյալ գնահատումը։ Առաջարկներ 1. Համաքննել և համապատասխանեցնել գնահատման գործընթացը, գործիքների բովանդակությունը, ձևաչափը միջազգային հեղինակավոր գնահատման գործընթացներին, գործիքներին և ձևաչափին։ 2. Մասնակցել «PISA», «TIMSS» միջազգային գնահատման ծրագրերին և ստացված տվյալների համադրության և վերլուծության միջոցով դուրս բերել կրթական ծրագրերի իրականացման և գնահատման արդյունավետության բարձրացման համար անհրաժեշտ զարգացման թիրախները՝ միջազգային տիրույթում մրցունակ սովորողներ կրթելու համար։ 3. Ներդնել հանրակրթական առարկայական ծրագրերի ուսումնառության վերջնարդյունքներով ուսումնառություն անցած սովորողների գնահատման վավեր, վստահելի և միջազգայնորեն ճանաչելի ընթացիկ և ամփոփիչ գնահատման համակարգ և մեխանիզմներ։ 4. Գնահատման գործընթացում մշակել և ներդնել գնահատման արդյունքներն ամփոփող տեղեկատվության վերհանման գործընթաց, որի հիման վրա հնարավոր է վերլուծել չափորոշչով նախատեսված վերջնարդյունքներին հասնելու փաստը (տեսանելի և թափանցիկ կերպով) և նախանշել գործողություններ հետևյալ ուղղություններով` • Կրթական ռեսուրսների վերանայում • Դասավանդման մոտեցումների վերանայում • Չափորոշիչների վերանայում • Գնահատման գործիքների և մոտեցումների վերանայում Կարծում ենք առնվազն անհրաժեշտ է ստեղծել հարթակ և գործընթաց այս խնդիրների շուրջ մասնագիտական քննարկումներ կազմակերպելու համար։ 1․ Ընդունվել է ի գիտություն 2․ Ընդունվել է ի գիտություն։ Մասնակցություն «PISA» և «TIMSS» միջազգային գնահատման ծրագրերին արդեն իսկ նախատեսված է։ Արդյունքները կհրապարակվեն Ծրագրիի պարբերական հաշվետվություններում 3․ Ընդունվել է ի գիտություն։ Ներկայացված առաջարկությունը կարող է քննարկվել չափորոշչի ամբողջական ներդրումից կամ գոնե փորձարկումից հետո: 4․ Ընդունվել է ի գիտություն։ Նշված գործողությունների մի մասը համապատասխան կառույցների մասով կիրականացվի`ԳԹԿ, ԿԶՆԱԿ: Ինչ վերաբերում է նախանշված գործողություններով մասնագետների ներգրավմամբ քննարկումների հարթակ ստեղծելուն, կարծում եմ ԿԳՄՍ նախարարությունը պատրաստ է և աջակցում է բոլոր մասնագիտական քննարկումներին:
13 «Այբ» կրթական հիմնադրամ 23.02.2023 18:25:16 Կրթության համակարգի զարգացման տեսլական Նկարագրել թե ինչ մեխանիզմներ, չափանիշներ և գործիքակազմ է կիրառվելու նշված ռազմավարական ուղղություններին և արժեքային ու գործառնական սկզբունքներին հասնելու համար։ Չափորոշչի ներդրման գործընթաց Սահմանել մենթոր դպրոցների համակարգային նշանակությունն ու դերակատարությունն այդ գործընթացում, մասնավորապես անդրադառնալով հետևյալ հարցերին՝ Ինչպիսի չափանիշների պետք է համապատասխանեն մենթոր դպրոցները։ Ինչ ուղղություններով են մենթոր դպրոցները աջակցելու մյուս դպրոցներին։ Ինչ մեխանիզմներ են կիրառվելու մենթոր դպրոցների կողմից։ Ինչպես են ներդրվելու, վերահսկվելու և գնահատվելու այդ մեխանիզմները։ Ընդունվել է ի գիտություն։ Նշված գործողությունների տեղն իրենց համապատասխան փաստաթղթերն են ու իրավական կարգավորումները, օրինակ`չափորոշչի ներդրման ճանապարհային քարտեզը, դրանից բխող վերապատրաստումները: Միաժամանակ՝ ԿԳՄՍ նախարարի հրամանով հաստատվել է մենթոր դպրոցների ցանկ, հաշվի առնելով որոշակի չափանիշներ, օրինակ`ԲՏՃՄ լաբորատորիայի առկայություն և այլն։