Արտեմ Պետրոսյան
08.02.2023
Որոշման նախագծի կետ 1ում նշված հավելված 1-ը բացակայում է, առաջարկում եմ ավելացնել
4 - Կողմ
2 - Դեմ
ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ
«Ռազմական դրության ժամանակ ռազմատրանսպորտային պարտականություն ունեցող մարմիններին պատկանող տրանսպորտային միջոցների ներգրավման ժամանակահատվածում տրանսպորտային միջոցներին հասցված նյութական վնասի դիմաց ֆիզիկական և իրավաբանական անձանց համարժեք փոխհատուցում տրամադրելու, ինչպես նաև «Հայաստանի Հանրապետության 2023 թվականի պետական բյուջեի մասին» օրենքում վերաբաշխում, Հայաստանի Հանրապետության կառավարության 2021 թվականի դեկտեմբերի 23-ի N 2121-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու ու Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարությանը գումար հատկացնելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագծի ընդունման
Որոշման նախագծի ընդունումը պայմանավորված է 2020 թվականին հայտարարված ռազմական դրության և զորահավաքի շրջանակներում ռազմատրանսպորտային պարտականություն ունեցող մարմիններից ներգրավված տրանսպորտային միջոցներին հասցված նյութական վնասի դիմաց այդ տրանսպորտային միջոցների սեփականատերեր հանդիսացող ֆիզիկական և իրավաբանական անձանց համարժեք փոխհատուցում տրամադրելու անհրաժեշտությամբ:
«Պաշտպանության մասին» օրենքի 28-րդ հոդվածի 4-րդ մասի պահանջների համաձայն՝ ռազմատրանսպորտային պարտականություն ունեցող մարմիններին պատկանող տրանսպորտային միջոցների ներգրավման ժամանակահատվածում տրանսպորտային միջոցներին հասցված նյութական վնասը համարժեք փոխհատուցվում են Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի միջոցների հաշվին: «Ռազմական դրության իրավական ռեժիմի մասին» օրենքի 8.1-ին հոդվածի 16-րդ մասի պահանջների համաձայն՝ գույքը վերադարձնելու անհնարինության դեպքում դրա օրինական տիրապետողի դիմումի հիման վրա տրվում է համարժեք փոխհատուցում` ՀՀ կառավարության սահմանած կարգով, ժամկետներում և չափով: ՀՀ կառավարության 2010 թվականի սեպտեմբերի 9-ի N 1186-Ն որոշմամբ հաստատված կարգի 11-րդ կետի համաձայն՝ ռազմական դրության ժամանակ ռազմատրանսպորտային պարտականություն ունեցող մարմիններին պատկանող տրանսպորտային միջոցների ներգրավման ժամանակահատվածում տրանսպորտային միջոցների օգտագործման և տրանսպորտային նացվում է ՀՀ կառավարության 2007 թվականի օգոստոսի 9-ի N 905-Ն և 2007 թվականի հուլիսի 19-ի N 832-Ն որոշումներով սահմանված կարգով: ՀՀ կառավարության 2007 թվականի հուլիսի 19-ի N 832-Ն որոշմամբ հաստատված ռազմական դրության հետևանքների վերացման նպատակով ֆիզիկական և իրավաբանական անձանց գույքի ու այլ միջոցների օգտագործման դիմաց համարժեք փոխհատուցման կարգի 6-րդ և 7-րդ կետերի պահանջների համաձայն՝ ՀՀ կառավարությունը ընդունում է համապատասխան որոշում, որով սահմանվում են ֆիզիկական և իրավաբանական անձանց ցանկը, փոխհատուցման գումարները և դրանք տալու ժամանակացույցը: Փոխհատուցումն իրականացվում է ՀՀ պաշտպանության նախարարության միջոցով` ՀՀ պետական բյուջեով այդ նպատակների համար նախատեսված միջոցների հաշվին: Նույնաբովանդակ կարգավորում է առկա նաև ՀՀ կառավարության 2007 թվականի օգոստոսի 9-ի N 905-Ն որոշմամբ հաստատված ռազմական դրություն հայտարարելու համար հիմք ծառայած հանգամանքներից կամ դրանց հետևանքների վերացման գործողություններից տուժած ֆիզիկական անձանց կրած նյութական վնասները փոխհատուցելու և նրանց օգնություն տրամադրելու կարգի 6-րդ և 8-րդ կետերում: ՀՀ կառավարության 2021 թվականի մայիսի 6-ի N 736-Ն որոշման 1-ին հավելվածով սահմանված ռազմական դրության իրավական ռեժիմի ընթացքում ռազմական դրությամբ պայմանավորված խնդիրները լուծելու նպատակով օգտագործված ֆիզիկական և իրավաբանական անձանց գույքը վերադարձնելու անհնարինության դեպքում օրինական տիրապետողին համարժեք փոխհատուցում տրամադրելու կարգի 12-րդ կետի պահանջների համաձայն՝ ՀՀ կառավարությունը, սույն կարգի 9-րդ կետում նշված առաջարկությունների համաձայն, 30-օրյա ժամկետում ընդունում է համապատասխան որոշում, որով սահմանվում են ֆիզիկական և իրավաբանական անձանց ցանկը, գույքի անվանումը և փոխհատուցման չափը:
2020 թվականին հայտարարված ռազմական դրության և զորահավաքի շրջանակներում ռազմատրանսպորտային պարտականություն ունեցող մարմիններից ներգրավվել են տրանսպորտային միջոցներ, որոնց ռազմական գործողությունների ժամանակ հասցվել է վնաս, վերը նշված օրենսդրական և ենթաօրենսդրական նորմատիվ իրավական ակտերին համապատասխան՝ ՀՀ վարչապետի 09.11.2021թ. N 1279-Ա որոշմամբ ստեղծված միջգերատեսչական հանձնաժողովի հինգերորդ և վեցերորդ նիստերի արձանագրություններով, ֆիզիկական և իրավաբանական անձանցից ստացված դիմումների քննարկման և «ԱԿՍՈՆ» ԱՊՐԱՆՔԱ-ՀՈՒՄՔԱՅԻՆ ԲՈՐՍԱ ՍՊԸ-ի գնահատման արդյունքներով դրական եզրակացություն է կայացվել թվով 70 ֆիզիկական և իրավաբանական անձանց փոխհատուցում տրամադրելու վերաբերյալ՝ ընդհանուր 185 967 500 ՀՀ դրամի չափով (70 տրանսպորտային միջոցներից 25-ը ընդհանրապես ոչնչացված են և առկա չեն, 45-ը վնասված վիճակով վերադարձվել են սեփականատերերին և կարող են օգտագործվել նպատակային նշանակությանը համապատասխան): Միաժամանակ, անհրաժեշտություն է առաջացել համապատասխան գումարը ՀՀ պաշտպանության նախարարությանը հատկացնել ՀՀ կառավարության 2023 թվականի պահուստային ֆոնդից:
Որոշման նախագծի համաձայն հաստատվում են ռազմական դրության և զորահավաքի շրջանակներում ռազմատրանսպորտային պարտականություն ունեցող մարմիններից ներգրավված տրանսպորտային միջոցներին հասցված նյութական վնասի դիմաց այդ տրանսպորտային միջոցների սեփականատերեր հանդիսացող թվով 70 ֆիզիկական և իրավաբանական անձանց տրամադրվող փոխհատուցումների չափերը, նախատեսվում է անհրաժեշտ գումարը ՀՀ կառավարության պահուստային ֆոնդից ՀՀ պաշտպանության նախարարությանը հատկացումը։
Որոշման նախագծի ընդունումը 2023 թվականի պետական բյուջեում առաջացնում է լրացուցիչ 185 967 500 ՀՀ դրամի չափով ծախսերի կատարում, որը ՀՀ կառավարության պահուստային ֆոնդից հատկացվելու ՀՀ պաշտպանության նախարարությանը՝ այնուհետև համապատասխան ֆիզիկական և իրավաբանական անձանց փոխանցելու համար:
Որոշման նախագիծը կապված չէ ռազմավարական կամ ոլորտային այլ փաստաթղթերի հետ:
Քննարկվել է
08.02.2023 - 24.02.2023
Տեսակ
Որոշում
Ոլորտ
Անվտանգություն
Նախարարություն
Պաշտպանության նախարարություն
Դիտումներ` 2662
Տպել08.02.2023
Որոշման նախագծի կետ 1ում նշված հավելված 1-ը բացակայում է, առաջարկում եմ ավելացնել