Հիշել նախագիծը

«ՍԵՎԱՆԱ ԼՃԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱUԻՆ» ԵՎ «ՍԵՎԱՆԱ ԼՃԻ ԷԿՈՀԱՄԱԿԱՐԳԻ ՎԵՐԱԿԱՆԳՆՄԱՆ, ՊԱՀՊԱՆՄԱՆ, ՎԵՐԱՐՏԱԴՐՄԱՆ ԵՎ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ՏԱՐԵԿԱՆ ՈՒ ՀԱՄԱԼԻՐ ԾՐԱԳՐԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱUԻՆ»

Առաջարկվող փոփոխություններով նախատեսվում է՝

  • Սևանա լճի մասին համալիր ծրագրով նախատեսված աշխատանքների իրականացման տարեկան համամասնությունների սահմանումը վերապահել լիազորված մարմնին,
  • Արդյունագործական որսի չափաքանակների սահմանումը վերապահել լիազորված մարմնին,
  • Ամրագրել տարեկան ծրագրի կատարման վերաբերյալ ամենամյա հաշվետվության Կառավարություն ներկայացնելու պահանջ,
  • Տարեկան ծրագրի մշակման և հաստատման գործընթացը առանձնացնել բյուջետային գործընթացից։

Առաջարկվող օրենսդրական փոփոխությունները կնպաստեն գործող օրենսդրական կարգավորումներում առկա խնդիրների լուծմանը, օրենսդրական տեխնիկայի կիրառմանը, տարեկան ծրագրի մշակման գործընթացի կանոնակարգված և արդյունավետ իրականացմանը, ինչպես նաև Սևանա լճում ադյունագործական որսի գործընթացի կազմակերպման դյուրացմանը։

  • Քննարկվել է

    07.02.2023 - 24.03.2023

  • Տեսակ

    Օրենք

  • Ոլորտ

    Պետական եկամուտներ, Բնապահպանություն, Տարածքային կառավարման և զարգացման, Ջրային տնտեսություն, Տեսչական համակարգ

  • Նախարարություն

    Շրջակա միջավայրի նախարարություն

Ուղարկել նամակ նախագծի հեղինակին

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 4615

Տպել

Առաջարկներ`

Լուիզա Թոփչյան

27.02.2023

Ինչու՞ է Սևանա լճի մասին ՀՀ օրենքի 12-րդ հոդվածի 5-րդ մասի առաջին նախադասությունը, համաձայն որի տարեկան ծրագրի կատարման համար անհրաժեշտ ֆինանսավորման գումարն արտացոլվում է համապատասխան տարվա պետական բյուջեի ծախսերում, հեռացվել օրենքի փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին նախագծում։

Լուսինե Թոփչյան

27.02.2023

Գործնականում ի՞նչ նպատակ է հետապնդում «ՍԵՎԱՆԱ ԼՃԻ ՄԱՍԻՆ» ՀՀ օրենքի 12-րդ հոդվածի 5-րդ մասից հեռացնել հետևյալ նախադասությունը․ <<Տարեկան ծրագրի կատարման համար անհրաժեշտ ֆինանսավորման գումարն արտացոլվում է համապատասխան տարվա պետական բյուջեի ծախսերում>>:

Նազելի Վարդանյան

27.02.2023

Սույն նախագիծը չի բխում Սևանա լճի՝ որպես կարևորագույն ռազմավարական օբյեկտի, պահպանության հրամայականից: Այն փոխում է ռազմավարական օբյեկտի պահպանության կարգավիճակը՝ բոլոր իրավասությունները ԱԺ-ից փոխանցելով Շրջական միջավայրի նախարարությանը և դադարեցնելով պետական բյուջեից ֆինանսավորումը:

Տեսնել ավելին