Հիշել նախագիծը
Լրամշակման փուլում է
«Քաղաքացիական և ծառայողական զենքերի հաշվառման կարգը սահմանելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծը
-
3 - Կողմ
-
4 - Դեմ
Ամփոփաթերթում ներառվում են նախագծի վերաբերյալ ներկայացված բոլոր բովանդակային առաջարկությունները, առցանց գրվածները` 2 աշխատանքային օրվա, էլ. փոստով ուղարկվածները` 10 աշխատանքային օրվա ընթացքում
h/h | Առաջարկության հեղինակը, ստացման ամսաթիվը | Առաջարկության բովանդակությունը | Եզրակացություն | Կատարված փոփոխությունը |
---|---|---|---|---|
1 | 2 | 3 | 4 | |
1 | Artak Zakarian 03.02.2023 23:02:49 | Օրենքի 31-րդ հոդվածի 4-րդ կետի համաձայն՝ «4. Հայաստանի Հանրապետությունում շրջանառվող քաղաքացիական և ծառայողական բոլոր զենքերը ենթակա են հաշվառման Հայաստանի Հանրապետության ոստիկանությունում` քաղաքացիական և ծառայողական զենքերի հաշվառման միասնական էլեկտրոնային շտեմարանում և թղթային տարբերակով, որոնց կարգը սահմանում է Կառավարությունը:» Օրենքը պահանջում է հաշվառել զենքերը, նորից նշեմ օրենքը՝ «զենքերը ենթակա են հաշվառման» մինչդեռ նախագծով առաջարկված է ստեղծել ֆիզիկական և իրավաբանական անձնաց մասին շտեմարան և թղթային պահոցը ։ Նախագծի 5-րդ կետը բացահայտ ասում է՝, որ սղեծվող շտեմարանը և թղթային պահոցը դա «Ֆիզիկական և իրավաբանական անձանց գրանցված զենքի վերաբերյալ հաշվառման տվյալների շտեմարան»։ Սա սկզբունքային սխալ է։ Ասածս ակներև ցույց տալու համար մի օրինակ. Հայաստան ներմուծված, սակայն դեռ չվաճառված զենքերը, արդեն իսկ շրջանառության մեջ են։ Ստացվում է, որ նախագիծը այս զենքերի ՉԻ հաշվառում։ |