Հիշել նախագիծը

Նախագիծը ընդունվել է

«ԲԱԶՄԱԲՆԱԿԱՐԱՆ ՇԵՆՔԵՐԻ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ԳՈՐԾԱՌՈՒՅԹՆԵՐ ԻՐԱԿԱՆԱՑՆՈՂ ԱՆՁԱՆՑ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ՈՐԱԿԱՎՈՐՄԱՆԸ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ, ԱՅԴ ՊԱՀԱՆՋՆԵՐԻ ՀԻՄԱՆ ՎՐԱ ԱՆՁԱՆՑ ՎԵՐԱՊԱՏՐԱՍՏՄԱՆ ԵՎ ԲԱԶՄԱԲՆԱԿԱՐԱՆ ՇԵՆՔԵՐԻ ԿԱՌԱՎԱՐՄԱՆԸ ՆՐԱՆՑ ՆԵՐԳՐԱՎՄԱՆ ԿԱՐԳԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԻԾ

ՆԱԽԱԳԻԾ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

2023 թվականի …………… N… -Ն

 

ԲԱԶՄԱԲՆԱԿԱՐԱՆ ՇԵՆՔԵՐԻ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ԳՈՐԾԱՌՈՒՅԹՆԵՐ ԻՐԱԿԱՆԱՑՆՈՂ ԱՆՁԱՆՑ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ՈՐԱԿԱՎՈՐՄԱՆԸ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ, ԱՅԴ ՊԱՀԱՆՋՆԵՐԻ ՀԻՄԱՆ ՎՐԱ ԱՆՁԱՆՑ ՎԵՐԱՊԱՏՐԱՍՏՄԱՆ ԵՎ ԲԱԶՄԱԲՆԱԿԱՐԱՆ ՇԵՆՔԵՐԻ ԿԱՌԱՎԱՐՄԱՆԸ ՆՐԱՆՑ ՆԵՐԳՐԱՎՄԱՆ ԿԱՐԳԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Բազմաբնակարան շենքի կառավարման մասին» 2002 թվականի մայիսի 7-ի ՀՕ-334 օրենքի 17.1-ին հոդվածի 2-րդ մասը՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Սահմանել`

1) բազմաբնակարան շենքերի կառավարման գործառույթներ իրականացնող անձանց մասնագիտական որակավորմանը ներկայացվող պահանջները՝ համաձայն N1 հավելվածի,

2)  սույն կետի 1-ին ենթակետով սահմանված պահանջների հիման վրա անձանց վերապատրաստման և բազմաբնակարան շենքերի կառավարմանը նրանց ներգրավման կարգը՝ համաձայն N2 հավելվածի:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

 

  • Քննարկվել է

    03.02.2023 - 18.02.2023

  • Տեսակ

    Որոշում

  • Ոլորտ

    Քաղաքաշինություն

  • Նախարարություն

    Քաղաքաշինության կոմիտե

Ուղարկել նամակ նախագծի հեղինակին

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 3653

Տպել

Առաջարկներ`

Կամո Խաչատրյան

16.02.2023

1.Առաջարկում եմ հանել պարտադիր վերապատրաստման պահանջը, քանի որ ՀՀ որևէ օրենքով շենքի կառավարման համար այդպիսի պահանջ չի դրված: Բացի այդ, անձը իրավունք ունի սեփական ուժերով և միջոցներով ձեռք բերել պահանջվող գիտելիքներ,ուստի առաջարկում եմ հավելված 1-ի 6-րդ կետի առաջին պարբերությունը ձևակերպել հետևյալ կերպ «Կառավարիչների սույն հավելվածի 5-րդ կետով նշված գիտելիքների ստուգման համար հիմք են ընդունվում հետևյալ իրավական ակտերի պահանջները.» 2.Առաջարկում եմ կառավարիչներից պահանջվող գիտելիքների ծավալը պակասեցնել: Մասնավորապես՝ ՀՀ քաղաքացիական, ՀՀ վարչական իրավախախտումների մասին օրենսգրքերից, Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության կոմիտեի նախագահի 2020 թվականի դեկտեմբերի 28-ի N102-Ն հրամանով հաստատված «Երկրաշարժադիմացկուն շինարարություն. Նախագծման նորմեր» շինարարական նորմերից, պահանջել միայն կառավարիչի գործարույթներին վերաբերվող հոդվածների իմացություն: Հակառակ դեպքում հնարավոր է ստեղծվի մի իրավիճակ, երբ թեստավորման արդյունքից ելնելով բազմաբնակարան շենքերի զգալի մասի կառավարումը ստիպված կլինեն իրականացնել համայնքները, որոնց կառավարման արդյունավետությունը, մեղմ ասած, հեռու է բավարար լինելուց: 3. Կարծում եմ, վերապատրաստումը դիտարկել միայն «Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարան»-ի շրջանակներում ճիշտ չէ. քանի որ գիտելիքների փոխանցումը տնտեսական գործունեության ձև է, որի արդյունավետությունը մեծապես կախված է պետության կողմից տնտեսական մրցակցության երաշխավորմամբ: Առաջարկում եմ բացառել պետական բյուջեի միջոցների հաշվին կառավարիչների վերապատրաստումը և կառավարության քննարկմանը ներկայացնել վերապատրաստող կազմակերպության ընտրության չափանիշները:Ելնելով այդ չափանիշներից իրականացնել մրցույթ: 4.Առաջարկում եմ հանել հավելված 2-ի 3-րդ կետի պահանջները, դրանք դիտարկել գիտելիքների ստուգման և թեստավորման գործառույթում: 5. Նախագծի Հավելված 2-ի 40-րդ կետի պահանջները ՀՀ վարչական իրավախախտումների մասին պետական իշխանության թելադրանքի է նման և հակասում է ՀՀ օրենսդրությանը: 6. Առաջարկում եմ նաև որոշման նախագիծը հիմնավորելիս, ներկայացնել ավելի մանրամասը վերլուծություն և տվյալներ, մասնավորապես՝ տարեկան պետական բյուջեից պահանջվող ֆինանսական միջոցների ծավալը, ՀՀ-ում գործող կառավարման մարմինների քանակը ըստ կառավարման ձևի: Համայնքների և կառավարման մարմինների կողմից կառավարվող շենքերի կառավարման արդյունավետությունը բնութագրող ցուցանիշների համեմատականը:Հիմնավորել միայն մեկ վերապատրաստող կազմակերպության ընտրելու անհրաժեշտությունը և այլն: 7. Առաջարկում եմ որոշման նախագիծը խմբագրել ամբողջովին:

Գևորգ Նազարյան

08.02.2023

Նախագծի Հավելված 2-ի կետ 40 հակասում է իրավական բոլոր նորմերին և պահանջներին։ Կառավարությունը չի կարող պարտադրել սեփականատերերին իրենց սեփականության կառավարման վերաբերյալ որևէ որոշման ընդունումը։ Ատեստավորման արդյունքները չեն կարող հիմք հանդիսանալ կառավարչի գործունեությունը դադարեցնելու/կասեցնելու համար։ Անձին որոշակի գործունեությամբ զբաղվելու իրավունքից կարող է զրկել միայն դատարանը՝ օրենքով սահմանված դեպքերում։

Գևորգ Նազարյան

08.02.2023

Բազմաբնակարան շենքերի կառավարման մարմինների (կառավարիչների) համար վերապատրաստման դասընթացների կազմակերպումը չի բխում Քաղաքաշինության կոմիտեին օրենսդրությամբ վերապահված լիազորություններից։ Անհրաժեշտ է դասընթացների կազմակերպումը վերապահել համայնքներին և/կամ մարզպետարաններին։

Տեսնել ավելին