«Պետական գույքի մասնավորեցման 2017-2020 թվականներ ծրագրի կատարման 2022 թվականի տարեկան հաշվետվությունը հաստատելու մասին» օրենքի նախագիծ
-
2 - Կողմ
-
4 - Դեմ
ՆԱԽԱԳԻԾ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ
ՊԵՏԱԿԱՆ ԳՈՒՅՔԻ ՄԱՍՆԱՎՈՐԵՑՄԱՆ 2017-2020 ԹՎԱԿԱՆՆԵՐԻ ԾՐԱԳՐԻ ԿԱՏԱՐՄԱՆ 2022 ԹՎԱԿԱՆԻ ՏԱՐԵԿԱՆ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆԸ
ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հաստատել պետական գույքի մասնավորեցման 2017-2020 թվականների ծրագրի կատարման 2022 թվականի տարեկան հաշվետվությունը (կցվում է):
ՊԵՏԱԿԱՆ ԳՈՒՅՔԻ ՄԱՍՆԱՎՈՐԵՑՄԱՆ 2017-2020 ԹՎԱԿԱՆՆԵՐԻ ԾՐԱԳՐԻ ԿԱՏԱՐՄԱՆ 2021 ԹՎԱԿԱՆԻ ՏԱՐԵԿԱՆ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆԸ
- ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ
- Պետական գույքի մասնավորեցման ծրագրի կատարման մասին սույն հաշվետվությունը (այսուհետ` Հաշվետվություն) ներկայացվում է «Պետական գույքի մասնավորեցման (սեփականաշնորհման) մասին» օրենքի 12-րդ հոդվածի 1-ին մասի «բ» կետի համաձայն:
- Հաշվետվությունն ընդգրկում է 2022 թվականի օրացուցային տարին (այսուհետ` հաշվետու ժամանակահատված):
- Հաշվետու ժամանակահատվածում գործողության մեջ է եղել «Պետական գույքի մասնավորեցման 2017-2020 թվականների ծրագրի մասին» օրենքը (այսուհետ` Ծրագիր): «Պետական գույքի մասնավորեցման (սեփականաշնորհման) մասին» օրենքի 4-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ «նախորդ ծրագրերի ցանկերում ընդգրկված, սակայն չմասնավորեցված ընկերությունները (ձեռնարկությունները) և «փոքր» օբյեկտները նոր ծրագրի մասն են վերջինիս ուժի մեջ մտնելու պահից»:
- Հաշվետու ժամանակահատվածում Կառավարության իրականացրած միջոցառումներն ուղղված են եղել Ծրագրով սահմանված նպատակների իրագործմանը:
- Ներկայում Հայաստանի Հանրապետության hամախառն ներքին արդյունքի հիմնական մասն ստեղծվում է մասնավոր հատվածի գործունեության հաշվին: Հաշվետու ժամանակահատվածում մասնավորեցման արդյունքում մասնավոր հատվածի ընկերությունների թիվն ավելացել է ևս 2 ընկերությունով: Մասնավորեցված ընկերությունները նպաստելու են իրենց գործունեության ոլորտում մրցակցության միջավայրի բարելավմանը, արդյունավետության բարձրացմանը և hամախառն ներքին արդյունքի աճին:
- Հաշվետու ժամանակահատվածում պետական գույքի մասնավորեցումից (այդ թվում՝ նախորդ տարիներին մասնավորեցված օբյեկտներից տարաժամկետ վճարման ենթակա մուտքերից) ստացված միջոցների հաշվին ապահովվել է պետական բյուջեի և համախառն ներքին արդյունքի աճ:
- Հաշվետու ժամանակահատվածում 3 ընկերությունների պետական սեփականություն հանդիսացող բաժնետոմսեր և մասնավորեցման ենթակա 55 անվանումով հիմնական միջոցներ մասնավորեցնելու մասին ընդունվել են Կառավարության որոշումներ, որոնցից մասնավորեցվել են՝ դասական աճուրդով 1 ընկերության պետական սեփականություն հանդիսացող բաժնետոմսերը և 55 անվանումով հիմնական միջոցները, ուղղակի վաճառքի ձևով 1 պետական սեփականություն հանդիսացող բաժնետոմսերը։
- Հաշվետու ժամանակահատվածում Ծրագրում կատարվել է հետևյալ լրացումը.
««Պետական գույքի մասնավորեցման 2017-2020 թվականների ծրագրի մասին» օրենքում լրացում կատարելու մասին» 2022 թվականի հուլիսի 7-ի ՀՕ-282-Ն օրենքով Ծրագրի 1-ին հավելվածը համալրվել է Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությամբ՝ «Արմենիկում» (ծածկագիր՝ 90125) և «Հեր-Հեր» (ծածկագիր՝ 90126) փակ բաժնետիրական ընկերություններով։
- Հաշվետու ժամանակահատվածում մասնավորեցումից ստացված միջոցները կազմել են 845,281.16 հազար հայկական դրամ, որից` ընկերությունների մասնավորեցումից ստացված միջոցները՝ 826,215.15 հազար հայկական դրամ (այդ թվում՝ նախորդ տարիներին մասնավորեցված ընկերություններից տարաժամկետ վճարումներից ստացված միջոցները՝ 41,088.13 հազար հայկական դրամ), նախորդ տարիներին մասնավորեցված «փոքր» օբյեկտներից հաշվետու ժամանակահատվածում տարաժամկետ վճարման ենթակա վճարումներից ստացված միջոցները՝ 19,066.01 հազար հայկական դրամ:
- Հաշվետու ժամանակահատվածում Հայաստանի Հանրապետության պետական բյուջե սեփականաշնորհման հաշվին մուտքագրվել է 607,020.09 հազար հայկական դրամ:
- Համաձայն «Պետական գույքի մասնավորեցման (սեփականաշնորհման) մասին», ««Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին» 2004 թվականի դեկտեմբերի 13-ի ՀՕ-127-Ն և ««Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում և փոփոխություն կատարելու մասին» 2004 թվականի դեկտեմբերի 13-ի ՀՕ-126-Ն օրենքների` 2022 թվականի ընթացքում մասնավորեցումից ստացված միջոցներից համայնքների բյուջեներ փոխանցվել է 238,261.07 հազար հայկական դրամ:
- Կառավարության որոշումներով սահմանված կարգով յուրաքանչյուր մասնավորեցվող ընկերության վերաբերյալ զանգվածային լրատվության միջոցներով, ինչպես նաև Պետական գույքի կառավարման կոմիտեի պաշտոնական կայքում հրապարակվել է համապատասխան տեղեկատվություն:
- ԾՐԱԳՐԻ ԻՐԱԳՈՐԾՈՒՄԸ
ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՍՆԱՎՈՐԵՑՈՒՄԸ, ՍՏԱՆՁՆԱԾ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՈՒՄԸ ԵՎ ԼՈՒԾԱՐՈՒՄԸ
- Հաշվետու ժամանակահատվածում աճուրդով մասնավորեցվել են Ծրագրում ընդգրկված 1 ընկերության պետական սեփականություն հանդիսացող բաժնետոմսերը և մասնավորեցման ենթակա գույքը (55 անվանումով հիմնական միջոցներ), որոնց մասին տեղեկությունները ներկայացված են 1-ին հավելվածում:
- Հաշվետու ժամանակահատվածում ուղղակի վաճառքի ձևով մասնավորեցվել են Ծրագրում ընդգրկված 1 ընկերության պետական սեփականություն հանդիսացող բաժնետոմսերը, որի մասին տեղեկությունը ներկայացված է 2-րդ հավելվածում:
- Մասնավորեցման գործարքների արդյունքում պայմանագրերով ստանձնած պարտավորությունների կատարողականը հետևյալն է.
1) պետական գույքի մասնավորեցման պայմանագրերով 2022 թվականի ընթացքում 2 գնորդի կողմից ստանձնած պրոֆիլի պահպանման պարտավորությունները կատարվել են։
2) մասնավորեցված օբյեկտների գնորդների կողմից հաշվետու ժամանակահատվածում կատարման ենթակա պրոֆիլի պահպանման պարտավորությունների կատարման մասին տեղեկությունները, ըստ առանձին օբյեկտների, ներկայացված են 3-րդ հավելվածում:
- Հաշվետու ժամանակահատվածում ընկերությունների լուծարման գործընթաց չի իրականացվել։
- «ՓՈՔՐ»ՕԲՅԵԿՏՆԵՐԻ ՄԱՍՆԱՎՈՐԵՑՈՒՄԸ
- Հաշվետու ժամանակահատվածում «փոքր» օբյեկտ չի մասնավորեցվել:
|
Հավելված 1 «Պետական գույքի մասնավորեցման 2017-2020 թվականների ծրագրի կատարման 2022 թվականի տարեկան հաշվետվությունը հաստատելու մասին» օրենքի |
ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ
ՀԱՇՎԵՏՈՒ ԺԱՄԱՆԱԿԱՀԱՏՎԱԾՈՒՄ ԱՃՈՒՐԴՈՎ ՄԱՍՆԱՎՈՐԵՑՎԱԾ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ
Հ/Հ |
Պետական գույքի անվանումը (ծածկագիրը` ըստ Ծրագրի) |
Գտնվելու վայրը |
Պետական կառավարման մարմնի անվանումը |
Կառավա-րության որոշման համարը, ամսաթիվը |
Աճուրդի անցկաց- ման ձևը |
Մեկնար-կային գինը (հազար հայկական դրամ) |
Աճուրդի հաղթողի առա-ջարկած գինը (հազար հայկական դրամ) |
Ընկերության հաշվեկշռում ամրագրված պարտա-վորություն- ները (հազար հայկական դրամ) |
Պայմանա-գրի կնքման ամսաթիվը և համարը |
1 |
2 |
3 |
4 |
5 |
6 |
7 |
8 |
9 |
10 |
1. |
«Գյուկոնդ» ԲԲԸ-ի 30.019243% պետական սեփականություն հանդիսացող բաժնետոմսեր (ծածկագիր՝ 90118) |
ՀՀ Շիրակի մարզ, ք. Գյումրի, Խանջյան փող., թիվ 1 |
Պետական գույքի կառավարման կոմիտե |
Կառավարու- թյան 2022 թվականի ապրիլի 7-ի N 444-Ա որոշում |
դասական |
50, 000.00 |
50,000.00 |
124,555.0 |
31.05.2022 թ. 246-Ա |
2. |
«Էրեբունի բժշկական կենտրոն» ՓԲԸ-ի կազմից առանձնացված և ՀՀ ՏԿԵՆ ՊԳԿ կեմիտեի տնօրինությանը հանձնված 55 անվանում հիմնական միջոցներ |
Ք.Երևան, Տիտոգրադյան 14 փող., (Էրեբունի բժշկական կենտրոնի տարածք) |
Պետական գույքի կառավարման կոմիտե |
Կառավարու- թյան 2022 թվականի հուլիսի 14-ի N 1053-Ա որոշում |
դասական |
2,955.7 |
2,955.70 |
չկա |
29.08.2022 թ. 247-Ա |
Հավելված 2 «Պետական գույքի մասնավորեցման 2017-2020 թվականների ծրագրի կատարման 2022 թվականի տարեկան հաշվետվությունը հաստատելու մասին» օրենքի |
ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ
ՀԱՇՎԵՏՈՒ ԺԱՄԱՆԱԿԱՀԱՏՎԱԾՈՒՄ ՈՒՂՂԱԿԻ ՎԱՃԱՌՔԻ ՁԵՎՈՎ ՄԱՍՆԱՎՈՐԵՑՎԱԾ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ
Հ/Հ |
Ընկերության (պետական գույքի) անվանումը (ծածկագիրը` ըստ Ծրագրի) |
Գտնվելու վայրը |
Պետական կառավարման մարմինը |
Կառավարու-թյան որոշման համարը, ամսաթիվը |
Պետական գույքի գնա-հատված արժեքը (հազար հայկական դրամ) |
Վաճառքի գինը (հազար հայկական դրամ) |
Ընկերության հաշվեկշռում ամրագրված պարտա-վորություն-ները (հազար հայկական դրամ) |
Ներդրումային պարտավորու- թյունների և սոցիալական երաշխիքների մասին՝ ըստ մասնավորեցման պայմանագրի |
Գնորդը |
1 |
2 |
3 |
4 |
5 |
6 |
7 |
8 |
9 |
10 |
1. |
«Ծաղկաձորի գլխավոր մարզահամալիր » ՓԲԸ-ի 100 % պետական սեփականություն հանդիսացող բաժնետոմսեր (ծածկագիր` 90120) |
ՀՀ Կոտայքի մարզ, ք. Ծաղկաձոր |
Պետական գույքի կառավարման կոմիտե |
Կառավարու- թյան 2022 թվականի սեպտեմբերի 22-ի N 1457-Ա որոշում |
732,171.32 |
732,171.32 |
24,260.0 |
2 տարվա ընթացքում կատարել 400,000.0 հազար հայկական դրամ ներդրումներ՝ առաջին տարում առնվազն 200,000.0 հազար հայկական դրամ, երկրորդ տարում նախատեսված և կատարված ներդրումների տարբերությունը |
«Ծաղկաձորի սպորտային համալիր» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը |
|
Հավելված 3 «Պետական գույքի մասնավորեցման 2017-2020 թվականների ծրագրի կատարման 2022 թվականի տարեկան հաշվետվությունը հաստատելու մասին» օրենքի |
ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ
ՄԱՍՆԱՎՈՐԵՑՎԱԾ ՕԲՅԵԿՏՆԵՐԻ ԳՆՈՐԴՆԵՐԻ ԿՈՂՄԻՑ ՀԱՇՎԵՏՈՒ ԺԱՄԱՆԱԿԱՀԱՏՎԱԾՈՒՄ ԿԱՏԱՐՄԱՆ ԵՆԹԱԿԱ ՊՐՈՖԻԼԻ ՊԱՀՊԱՆՄԱՆ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿԱՏԱՐՄԱՆ ՄԱՍԻՆ
հ/հ |
Մասնավորեցված գույքի և գնորդի անվանումը |
Նախատեսված պայմանագրային պարտավորությունները |
Կատարման ժամկետը |
Կատարման ընթացքը |
1. |
Հրազդանի կինոցանցի «Հրազդան» կինոթատրոնի գույք ՀՀ Կոտայքի մարզ, ք. Հրազդան, փ. Սպանդարյան Գնորդ՝ Բագրատ Առաքելյան Պայմանագիր՝ 225-Մ 20.01.2005 թ |
Պրոֆիլի պահպանում |
20.01.2022 թ. |
Պահպանվել է: |
2. |
Հրազդանի կինոցանցի գույքի կազմից առանձնացված «Բարեկամություն» կինոթատրոնի գույք Գնորդ՝ Արտավազդ Ղազարյան Պայմանագիր՝ 226-Մ 24.01.2005 թ. |
Պրոֆիլի պահպանում |
24.01.2022 թ. |
Պահպանվել է: |
-
Քննարկվել է
02.02.2023 - 18.02.2023
-
Տեսակ
Օրենք
-
Ոլորտ
Պետական գույքի կառավարում
-
Նախարարություն
Պետական գույքի կառավարման կոմիտե
Դիտումներ` 2680
Տպել