Հիշել նախագիծը
Լրամշակման փուլում է
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2014 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 30-Ի N 1183-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԻԾ
-
1 - Կողմ
-
10 - Դեմ
ՆԱԽԱԳԻԾ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
_____ _______________ 2023 թվականի N -Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2014 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 30-Ի N 1183-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ ու 34-րդ հոդվածների պահանջները՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
- Հայաստանի Հանրապետության կառավարության 2014 թվականի հոկտեմբերի 30-ի «Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության միասնական սոցիալական ծառայության բժիշկ-փորձագետի և տարածքային կենտրոնների աշխատողների կողմից իրականացվող այցելությունների համար վճարման կարգը հաստատելու մասին» N 1183-Ն որոշման`
- 1-ին կետի «բժիշկ-փորձագետի և տարածքային կենտրոնների աշխատողների (երկուսը միասին այսուհետ՝ աշխատող)» բառերը փոխարինել «բժիշկ-փորձագետի, անձի ֆունկցիոնալությունը և միջավայրային գործոնները գնահատող մասնագետների (երեքը միասին այսուհետ՝ բժիշկ-փորձագետ) և տարածքային կենտրոնների աշխատողների (բոլորը միասին այսուհետ՝ աշխատող)» բառերով.
- 2-րդ կետի 1-ին ենթակետի «ա» պարբերության «500» թիվը փոխարինել «800» թվով.
- հավելվածի 1-ին կետի «բժիշկ-փորձագետի և տարածքային կենտրոնների (այսուհետ` տարածքային կենտրոններ) աշխատողների (երկուսը միասին այսուհետ՝ աշխատող)» բառերը փոխարինել «բժիշկ-փորձագետի, անձի ֆունկցիոնալությունը և միջավայրային գործոնները գնահատող մասնագետների (երեքը միասին այսուհետ՝ բժիշկ-փորձագետ) և տարածքային կենտրոնների (այսուհետ` տարածքային կենտրոններ) աշխատողների (բոլորը միասին այսուհետ՝ աշխատող)» բառերով.
- հավելվածում և ձևերում «276-Ն որոշմամբ» բառերը փոխարինել «276-Ն, 2022 թվականի հուլիսի 28-ի N 1180-Ն որոշումներով» բառերով։
- Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից, և դրա գործողությունը տարածվում է 2023 թվականի հունվարի 1-ից հետո ծագած հարաբերությունների վրա:
-
Քննարկվել է
01.02.2023 - 17.02.2023
-
Տեսակ
Որոշում
-
Ոլորտ
Սոցիալական ապահովություն
-
Նախարարություն
Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարութուն
Դիտումներ` 2581
Տպել