«Երևանի համայնքում տեղական տուրքերի 2018 թվականի դրույքաչափերը սահմանելու մասին» Երևան քաղաքի ավագանու որոշման նախագիծ
ՏԵՂԵԿԱՆՔ-ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ
«ԵՐԵՎԱՆԻ ՀԱՄԱՅՆՔՈՒՄ ՏԵՂԱԿԱՆ ՏՈՒՐՔԵՐԻ 2018 ԹՎԱԿԱՆԻ
ԴՐՈՒՅՔԱՉԱՓԵՐԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԾԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ԱՆՀՐԱԺԵՇՏՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ
«Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 73-րդ հոդվածի 1-ին մասի 9-րդ կետին համապատասխան` Երևանի բյուջեի ձևավորման աղբյուր են հանդիսանում նաև տեղական տուրքերը /օրենքի նշված դրույթը ամրագրված է նաև «Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» ՀՀ օրենքի 28.1-րդ հոդվածում/: Նույն օրենքի 12-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետին և «Տեղական տուրքերի և վճարների մասին» ՀՀ օրենքի 8-րդ հոդվածի 3-րդ մասին, 11-րդ հոդվածի 1-ին մասին համապատասխան` տեղական տուրքերը համայնքի ղեկավարի ներկայացմամբ սահմանում է համայնքի ավագանին` համայնքի տարեկան բյուջեն հաստատելուց առաջ: Հիմք ընդունելով վերը շարադրվածը, ինչպես նաև կիրառելով «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 12-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետով և «Տեղական տուրքերի և վճարների մասին» ՀՀ օրենքի 11-րդ հոդվածի 2-րդ մասով արմագրված` տարբեր տուրքերի համար գոտիավորման սկզբունքը` որոշման նախագծով սահմանվել են Երևանի համայնքում տեղական տուրքերի 2018 թվականի դրույքաչափերը:
«Տեղական տուրքերի և վճարների մասին» ՀՀ օրենքի 12-րդ հոդվածով սահմանված են, ըստ տուրքերի տեսակների, տուրքերի նվազագույն և առավելագույն դրույքաչափերը:
«Տեղական տուրքերի և վճարների մասին» ՀՀ օրենքի 12-րդ հոդվածի 3-րդ, 4-րդ և 5-րդ մասերի համաձայն՝
- Նշված հոդվածով սահմանված դրույքաչափերը քաղաքային բնակավայրերում համայնքի ավագանու որոշմամբ կարող են սահմանվել 1.5 անգամ, իսկ Երևան քաղաքում՝ 3.0 անգամ ավելի, բացառությամբ 1-ին մասի 1-3-րդ կետերի:
- Նշված հոդվածի 1-ին մասի 1-3-րդ կետերով սահմանված դրույքաչափերը Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած ցանկում ընդգրկված սահմանամերձ, լեռնային և բարձրլեռնային համայնքներում կարող են հաշվարկվել 0.3, գյուղական այլ բնակավայրերում` 0.5, քաղաքային այլ բնակավայրերում` 1.0-3.0, իսկ Երևան քաղաքում` 1.0-7.0 գործակիցների կիրառմամբ:
- Նշված հոդվածի 1-ին մասի 11-րդ կետի «ա» ենթակետով սահմանված դրույքաչափը Երևան քաղաքում՝ ավագանու որոշմամբ, ըստ գոտիավորման, կարող է սահմանվել մինչև 5.0 անգամ, իսկ «բ» ենթակետով սահմանված դրույքաչափը՝ մինչև 10.0 անգամ ավելի:
16.12.2016թ. ՀՕ-234 օրենքի խմբագրությամբ գործող «Տեղական տուրքերի և վճարների մասին» ՀՀ օրենքն ուժի մեջ է մտել 09.01.2017թ.:
Մինչ 16.12.2016թ. ՀՕ-234 օրենքի ընդունումն գործող «Տեղական տուրքերի և վճարների մասին» ՀՀ օրենքի 10-րդ հոդվածի 11-րդ և 11.1-ին մասերի համաձայն՝
- Նշված հոդվածով (բացառությամբ 1-ին, 2-րդ և 3-րդ կետերի) սահմանված դրույքաչափերի վերին սահմանները քաղաքներում կարող են լինել 1.5, իսկ Երևան քաղաքում՝ 3.0 անգամ ավելի:
11.1. Նշված հոդվածի 1-ին, 2-րդ և 3-րդ կետերով սահմանված դրույքաչափերը Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած ցանկում ընդգրկված սահմանամերձ, լեռնային և բարձրլեռնային համայնքներում հաշվարկվում են 0.3, գյուղական այլ համայնքներում` 0.5, քաղաքային այլ համայնքներում` 1.0, իսկ Երևան քաղաքում` 7.0 գործակիցների կիրառմամբ:
2017 թվականի տեղական տուրքերի դրույքաչափերը սահմանվել են Երևան քաղաքի ավագանու 21.12.2016թ. N 636-Ն որոշմամբ, որի ընդունման ժամանակ դեռ ուժի մեջ չէր մտել 16.12.2016թ. ՀՕ-234 օրենքը և այն ընդունվել է նախորդ խմբագրությամբ գործող «Տեղական տուրքերի և վճարների մասին» ՀՀ օրենքի դրույթների հիման վրա:
Նախորդ խմբագրությամբ գործող «Տեղական տուրքերի և վճարների մասին» ՀՀ օրենքով համայնքի արխիվից փաստաթղթերի պատճեններ և կրկնօրինակներ տրամադրելու համար գանձույթը սահմանված էր որպես տեղական տուրք, իսկ 16.12.2016թ. ՀՕ-234 օրենքի խմբագրությամբ այն սահմանվել է որպես տեղական վճար:
«Ավտոտրանսպորտային միջոցների կայանատեղերի տեղական տուրքի մասին» ՀՀ օրենքում կատարված փոփոխությունների արդյունքում օրենքի ամբողջ տեքստում «տուրք» բառը փոխարինվել է «վճար» բառով և այդ մասով համապատասխան փոփոխություններ են կատարվել նաև «Տեղական տուրքերի և վճարների մասին» ՀՀ օրենքում (16.12.2016թ. ՀՕ-234 օրենքի խմբագրությամբ), ուստի Երևանի սեփականություն հանդիսացող ընդհանուր օգտագործման փողոցներում և հրապարակներում ավտոտրանսպորտային միջոցն ավտոկայանատեղում կայանելու և հատուկ տարածքում մեկ ավտոտրանսպորտային միջոցի կամ դրա կցորդի պահպանման համար նախատեսված պարտադիր գանձույթը սահմանվել է որպես տեղական վճար:
Նախորդ խմբագրությամբ գործող «Տեղական տուրքերի և վճարների մասին» ՀՀ օրենքով տեղական տուրքի վճարումը սահմանված էր «ընտանի կենդանիներ» պահելու համար, իսկ 16.12.2016թ. ՀՕ-234 օրենքի խմբագրությամբ գործող «Տեղական տուրքերի և վճարների մասին» ՀՀ օրենքով՝ «տնային կենդանիներ» պահելու համար:
Հիմք ընդունելով «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 12-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետը, «Տեղական տուրքերի և վճարների մասին» ՀՀ օրենքի 11-րդ հոդվածի 2-րդ մասը, ինչպես նաև Երևան համայնքի համաչափ զարգացման սկզբունքը, սահմանվել է գոտիավորում` ոգելից և ալկոհոլային խմիչքների ու ծխախոտի արտադրանքի վաճառքի, արտաքին գովազդ տեղադրելու թույլտվություն տալու ու Երևան քաղաքի վարչական տարածքում հիմնական և ոչ հիմնական շինությունների ներսում հանրային սննդի կազմակերպման և իրացման թույլտվության համար, նախատեսված տեղական տուրքերի մասով:
Չնայած, որ 16.12.2016թ. ՀՕ-234 օրենքի խմբագրությամբ գործող «Տեղական տուրքերի և վճարների մասին» ՀՀ օրենքի 12-րդ հոդվածի 5-րդ մասով նշված հոդվածի 1-ին մասի 11-րդ կետի «ա» ենթակետով սահմանված դրույքաչափը Երևան քաղաքում՝ ավագանու որոշմամբ, ըստ գոտիավորման, կարող է սահմանվել մինչև 5.0 անգամ, իսկ «բ» ենթակետով սահմանված դրույքաչափը՝ մինչև 10.0 անգամ ավելի (նախորդ խմբագրությամբ օրենքում նախատեսված էր 3 գործակից) նախագծով առաջարկվում է սահմանել այն դրույքաչափերը, որոնք նախատեսված են Երևան քաղաքի ավագանու 21.12.2016թ. N 636-Ն որոշմամբ:
Ստորև ներկայացվում է օրենքով սահմանված կարգով Երևան քաղաքում նախատեսված տեղական տուրքերի առավելագույն դրույքաչափերը և 2018 թվականի նախագծով առաջարկվող (նախատեսվող) դրույքաչափերը.
աղյուսակ.
|
Տեղական տուրքի անվանումը |
օրենքով Երևան քաղաքում |
Նախագիծ, 2018թ. |
1 |
Շին. թույլտվություն |
||
ա |
մինչև 300 քմ |
15000 |
75,000 |
բ |
201-ից մինչև 500 քմ |
30000 |
150,000 |
գ |
501-ից մինչև 1000 քմ |
50000 |
250,000 |
դ |
1001-ից մինչև 3000 քմ |
50000 |
350,000 |
ե |
3001 և ավելի քմ |
100000 |
700,000 |
զ |
մինչև 20 քմ ընդ. մակ. |
3000 |
15,000 |
է |
20 և ավելի քմ |
5000 |
25,000 |
2 |
Վերակառուցման համար |
3000 |
15,000 |
3 |
քանդման թույլտվության համար |
5000 |
25,000 |
4 |
ոգելից և ալկհոլային խմիչքների համար |
համաձայն կից տեղեկանքի |
|
5 |
Ծխախոտի համար |
համաձայն կից տեղեկանքի |
|
6 |
բացօթյա առևտրի համար |
350 |
500 |
7 |
Բենզինի, գազի համար |
200000 |
350,000 |
8 |
տեխնիկական հեղուկների համար |
60000 |
87,500 |
9 |
հանրային սննդի համար (հիմնական շինություններում) |
համաձայն կից տեղեկանքի |
|
10 |
հանրային սննդի համար (ոչ հիմնական շինություններում) |
համաձայն կից տեղեկանքի |
|
11 |
թանկարժեք մետաղների համար |
50000 |
50,000 |
12 |
24.00-ից հետո աշխատելու թույլտվության համար |
||
ա |
առևտրի օբյեկտների համար |
5000-50000 |
87,500 |
բ |
հանրային սննդիդ և զվարճանքի համար |
25000-100000 |
175,000 |
գ |
Բաղնիքների համար |
200000-500000 |
875,000 |
դ |
Խաղատների համար |
500000-1000000 |
1,750,000 |
ե |
շահումով խաղերի համար |
250000-500000 |
875,000 |
զ |
Վիճակախաղերի համար |
100000-150000 |
262,000 |
13 |
տնային կենդանի պահելու համար |
5000 |
5,000 |
14 |
Գովազդի համար |
||
ա |
մինչև 20 տոկոս ալկոհոլային խմիչքի համար |
2000 |
2500-3500 |
բ |
թունդ ալկոհոլային խմիչքի համար |
3500 |
4000-7000 |
գ |
այլ արտաքին գովազդի համար |
500-1500 |
2000-2625 |
դ |
սոցիալական գովազդի համար |
0 |
0 |
ե |
դատարկ գովազդային վահանակների համար |
տվյալ վարչական տարածքում գործող այլ արտաքին գովազդի 25 %-ի չափով |
500-656 |
զ |
իր կազմակերպության գովազդը տարածող գովազդակրի համար |
տվյալ վարչական տարածքում գործող այլ արտաքին գովազդի 10 %-ի չափով |
200-262 |
15 |
Երևան բառը ֆիրմային անվանման մեջ |
100000 |
200,000 |
17 |
մարդատար տաքսու համար |
10000 |
10,000 |
18 |
մասնավոր գերեզմանատան շահագործման համար |
3հա-5հա-2500000 5հա-7հա -5000000 7հա-10հա-7000000 10հա-ից ավել-10000000 (գործակից-3) |
3հա-5հա-5000000 5հա-7հա -10000000 7հա-10հա-14000000 10հա-ից ավել-20000000 |
19 |
քաղաքացիական հոգեհանգստի ծիսակատարությունների իրականացման համար |
500000 |
1500000 |
-
Քննարկվել է
08.11.2017 - 23.11.2017
-
Տեսակ
Որոշում
-
Ոլորտ
Ֆինանսական, Տարածքային կառավարման և զարգացման
-
Նախարարություն
Երևանի քաղաքապետարան
Հանրային քննարկում
08.11.2017 14:30
23.11.2017թ. ժամը 15.00-ին Արգիշտիի փողոց հ.1 հասցեում գտնվող Երևանի քաղաքապետարանի վարչական շենքի 5-րդ հարկի բրիֆինգների դահլիճ
Դիտումներ` 10658
Տպել