Նվարդ Եղոյան
05.02.2023
Նախագիծի ստեղծումը և իրականացումը անհրաժեշտություն է, որի համար շնորհակալություն հեղինակներին: Սակայն խնդրում եմ հստակեցնել 3-րդ կետում նշված «որևէ հաստատությունում» տերմինը «2023 թվականից սկսած ատեստավորմանը կարող են մասնակցել նաև որևէ հաստատությունում չաշխատող և մանկավարժական աշխատողի պահանջները բավարարող անձը, ով լրավճար կարող է ստանալ որևէ հաստատությունում աշխատանքի ընդունվելու օրվանից» պարբերության մեջ։ Արդյո՞ք միայն պետական և համայնքային պատկանելիություն ունեցող մարզական հաստատություններին, արվեստի և երաժշտական դպրոցներին է վերաբերում: Քանի որ, «ՀՀ կառավարության 2007 թվականի փետրվարի 1-Ի N 201-Ն որոշման մեջ լրացումներ կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագծի ընդունման ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄում ըստ Ազգային վիճակագրական ծառայության տվյալների ներկայացված են բոլոր, այդ թվում և՛ պետական ու համայնքային, և՛ տարբեր հիմնադրամների կողմից ֆինանսավորվող ոչ պետական, ոչ համայնքային ենթակայության տակ գտնվող և բավական դրական արդյունքներ ապահովող մարզադպրոցների, արվեստի և երաժշտական դպրոցների մասին տվյալները, հետևաբար • առաջարկում եմ հաստատություն եզրութը վերագրերել բոլոր մարզադպրոցներին, արվեստի և երաժշտական դպրոցներին՝ անկախ պատկանելությունից: Ի դեպ` ուսուցումը հիմնադրամների կողմից ֆինանսավորվող ուսումնական հաստատություններում նույնպես իրականացվում է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության կողմից հաստատված համապատասխան ուսումնական տարվա օրինակելի ուսումնական պլաններով և նրանցում կատարվող աշխատանքի արդյունքները տեսանելի են ու ակնհայտ: