Հիշել նախագիծը
«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՄԻ ՇԱՐՔ ՈՐՈՇՈՒՄՆԵՐՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԻԾ
-
3 - Կողմ
-
3 - Դեմ
ՆԱԽԱԳԻԾ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒՄ
2023 թվականի ______ N__-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՄԻ ՇԱՐՔ ՈՐՈՇՈՒՄՆԵՐՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 34-րդ հոդվածը՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
- Հայաստանի Հանրապետության կառավարության 1995 թվականի սեպտեմբերի 25-ի «Երևանի «Զվարթնոց», «Էրեբունի» և Գյումրիի «Շիրակ» օդանավակայանների տարածքներում մաքսային հսկողության գոտիներ սահմանելու մասին» N 40 որոշման նախաբանում «Ի կատարումն «Մաքսային կարգավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 122-րդ հոդվածի 2-րդ մասի» բառերը փոխարինել «Մաքսային կարգավորման մասին» օրենքի 189-րդ հոդվածի 2-րդ մասին համապատասխան» բառերով։
- Հայաստանի Հանրապետության կառավարության 1995 թվականի դեկտեմբերի 20-ի «Ստեփանավանի օդանավակայանի տարածքում մաքսային հսկողության գոտի սահմանելու մասին» N 115 որոշման նախաբանում «Ի կատարումն «Մաքսային կարգավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 122-րդ հոդվածի 2-րդ մասի» բառերը փոխարինել «Մաքսային կարգավորման մասին» օրենքի 189-րդ հոդվածի 2-րդ մասին համապատասխան» բառերով։
- Հայաստանի Հանրապետության կառավարության 1998 թվականի փետրվարի 27-ի «Տավուշի մարզի «Բագրատաշեն», Շիրակի մարզի «Բավրա» և Լոռու մարզի «Գոգավան» պետական սահմանի անցման կետերում մաքսային հսկողության գոտիներ սահմանելու մասին» N 122 որոշման մեջ`
- «Հայաստանի Հանրապետության օրենքի 122-րդ հոդվածի 2-րդ մասին» բառերը փոխարինել «օրենքի 189-րդ հոդվածի 2-րդ մասին» բառերով,
- «կետերում» բառը փոխարինել «կետերի տարածքներում» բառերով, իսկ «` համաձայն հավելվածի» բառերը հանել:
- Հայաստանի Հանրապետության կառավարության 2019 թվականի նոյեմբերի 14-ի «Հայաստանի Հանրապետության կառավարության 2018 թվականի մայիսի 3-ի N 546-Ն որոշման մեջ լրացում կատարելու և մաքսային հսկողության գոտի սահմանելու մասին» N 1567-Ն որոշման նախաբանում «Հայաստանի Հանրապետության օրենքի 6-րդ հոդվածի 3-րդ մասին» բառերը փոխարինել «օրենքի 212-րդ հոդվածի 4-րդ մասին» բառերով, իսկ «122-րդ հոդվածի 2-րդ մասին» բառերը փոխարինել «189-րդ հոդվածի 2-րդ մասին» բառերով։
- Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՎԱՐՉԱՊԵՏ Ն. ՓԱՇԻՆՅԱՆ
-
Քննարկվել է
26.01.2023 - 10.02.2023
-
Տեսակ
Որոշում
-
Ոլորտ
Պետական եկամուտներ
-
Նախարարություն
Պետական եկամուտների կոմիտե
Դիտումներ` 2712
Տպել