Հիշել նախագիծը
Գտնվում է ՀՀ կառավարությունում
«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ ՄԻՆՉԵՎ 2030 ԹՎԱԿԱՆԸ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԾՐԱԳԻՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔ
-
6 - Կողմ
-
6 - Դեմ
- Ներկայումս Հայաստանը կանգնած է լուրջ մարտահրավերների առաջ։ Կրթության ոլորտը կարևորվում է որպես երկրի կայուն առաջընթացի, մարդկային կապիտալի վերարտադրության ու զարգացման նախապայմաններից մեկը: Տարածաշրջանային և համաշխարհային գործընթացներին համապատասխան ազգային կրթական համակարգ զարգացնելը ներկայիս հրամայականն է։ Ըստ այդմ այն պետք է բավարարի և՛ յուրաքանչյուրին, և՛ ողջ հասարակությանն ու պետությանը, որպես հավաքական ամբողջություն։
- Սույն Ծրագիրը մշակվել է հաշվի առնելով` Հայաստանի Հանրապետության 2014-2025թթ. հեռանկարային զարգացման ռազմավարական ծրագիրը, Հայաստանի Հանրապետության կառավարության գործունեության ծրագիրը, կրթության համակարգի վերջին տարիների ձեռքբերումներն ու մարտահրավերները, ինչպես նաև ՄԱԿ-ի «Փոխակերպենք մեր երկիրը. Մինչև 2030 թվականը կայուն զարգացման օրակարգը» և «Կրթություն 2030. Դեպի ներառական և արդարացի որակյալ կրթություն ու կրթություն ողջ կյանքի ընթացքում բոլորի համար» Ինչհոնի հռչակագիրը: Ծրագրի մշակման շրջանակներում իրականացվել է համակողմանի հետազոտություն՝ ուղղված ՀՀ կրթական համակարգում առկա հիմնախնդիրների և դրանց լուծման մեխանիզմների բացահայտմանը՝ հետևյալ հինգ ուղղություններով. կրթության մատչելիություն, կրթության որակ, կրթության բովանդակություն, կրթության կառավարում, կրթության արդյունավետություն:
- Առաջիկա տարիների կրթության զարգացման թիրախները, գերակայությունները և գործողությունների շրջանակը միտված են առկա խնդիրների լուծմանը՝ ուշադրությունն առավելապես կենտրոնացնելով կրթության առաքելության, հայրենասիրական դաստիարակության, որակյալ բովանդակության, յուրաքանչյուր քաղաքացու ինքնաիրացման հնարավորությունների ապահովման, պետության առջև կանգնած մարտահրավերների վրա։
-
Քննարկվել է
08.11.2017 - 30.11.2017
-
Տեսակ
Օրենք
-
Ոլորտ
Կրթություն և գիտություն
-
Նախարարություն
Կրթության, գիտության,մշակույթի և սպորտի նախարարություն
Դիտումներ` 16277
Տպել