Լրամշակման փուլում է
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2004 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 4-Ի N318-Ն, 2022 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 15-Ի N495-Ն ԵՎ 2022 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 22-Ի N532-Ն ՈՐՈՇՈՒՄՆԵՐԻ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԻԾ
-
4 - Կողմ
-
5 - Դեմ
ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2004 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 4-Ի N318-Ն, 2022 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 15-Ի N495-Ն ԵՎ 2022 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 22-Ի N532-Ն ՈՐՈՇՈՒՄՆԵՐԻ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Իրավական ակտի հիմնավորումը |
||
1. |
Անհրաժեշտությունը |
|
|
ՀՀ կառավարության 2022 թվականի նոյեմբերի 17-ին կայացած կառավարության նիստում հավանության է արժանացել «Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» և հարակից ՀՀ օրենքների նախագծերի վերաբերյալ Հայաստանի Հանրապետության կառավարության օրենսդրական նախաձեռնությանը (այսուհետ՝ օրենքներ)։ Օրենքները ընդունվել են ՀՀ Ազգային ժողովի կողմից սույն թվականի դեկտեմբերի 8-ին, իսկ դեկտեմբերի 23-ին ստորագրվել է ՀՀ նախագահի կողմից: Օրենքների նախագծերով սահմանվել են մի շարք կարգավորումներ, այդ թվում՝ անցումային դրույթներ, որոնք անհրաժեշտ է նախատեսել նաև առնչվող ենթաօրենսդրական իրավական ակտերում։ |
|
2. |
Առկա իրավիճակը և խնդիրները |
|
|
ՀՀ կառավարության 2022 թվականի ապրիլի 15-ին ընդունվել է «Հայաստանի Հանրապետության կառավարության 2004 թվականի մարտի 4-ի N 318-Ն որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ կառավարության N495-Ն որոշումը, իսկ 2022 թվականի ապրիլի 22-ին «Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի մայիսի 11-ի N 619-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» N 532-Ն որոշումը (այսուհետ՝ որոշումներ)։ Օրենքներում սահմանվել են անցումային դրույնթներ, մասնավորապես՝ մինչև 2023 թվականի դեկտեմբերի 31-ը Միասնական սոցիալական ծառայությունը վերափորձաքննության համար դիմող անձանց ճանաչում է հաշմանդամություն ունեցող, սահմանում է հաշմանդամության խումբը (1-ին, 2-րդ և 3-րդ խումբ), հաշմանդամություն ունեցող երեխայի կարգավիճակը, որոշում է հաշմանդամության պատճառական կապը, ժամկետը, մշակում և հաստատում է հաշմանդամություն ունեցող անձի վերականգնողական անհատական ծրագիրը և այլն։ Որոշումների դրույթները առնչվում են ընդունված օրենքների կարգավորումներին և անհրաժեշտություն է առաջացել համապատասխան փոփոխություններ կատարել ենթաօրենսդրական ակտերում։ |
|
3. |
Կարգավորման նպատակը և բնույթը |
|
|
Նախագծի անհրաժեշտություն բխում է 2022 թվականի դեկտեմբերի 23-ին ստորագրված օրենքների կարգավորումները առնչվող ենթաօրենսդրական ակտերում նախատեսելու անհրաժեշտությամբ, մասնավորապես, նախագծով առաջարկվում է՝ |
|
4․ |
Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձինք |
|
|
Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն |
|
5. |
Ակնկալվող արդյունքը |
|
|
Նախագծի ընդունման արդյունքում ենթաօրենսդրական իրավական ակտերը համապատասխանեցվում են գործող օրենսդրությանը։ |
|
6. |
Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի եկամուտների և ծախսերի փոփոխությունները |
|
|
Նախագծի ընդունման դեպքում Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի եկամուտներում և ծախսերում լրացուցիչ փոփոխությունների անհրաժեշտություն չկա։ |
|
7. |
Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ. Հայաստանի վերափոխման ռազմավարություն 2050, Կառավարության 2021-2026 թթ. ծրագիր, ոլորտային և/կամ այլ ռազմավարություններ |
|
|
Նախագիծը մասամբ փոխկապակցված է Հայաստանի Հանրապետության Կառավարության 2021-2026 թվականների ծրագրի հետ և բխում է 4.6 կետի 24-րդ պարբերությունից ` «Ներդրվելու է հաշմանդամության գնահատման նոր մոդել՝ հիմնված անձի կարիքների բազմակողմանի գնահատման վրա»։ |
|
-
Քննարկվել է
20.01.2023 - 06.02.2023
-
Տեսակ
Որոշում
-
Ոլորտ
Սոցիալական ապահովություն
-
Նախարարություն
Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարութուն
Դիտումներ` 2748
Տպել