Հիշել նախագիծը

«Սպառազինության ռազմական տեխնիկայի ու ռազմական նշանակության այլ նյութատեխնիկական միջոցների կուտակման և շահագործման (ծախսի) նորմաների ու շահագործման ժամկետների սահմանման կարգը հաստատելու մասին» ՀՀ Կառավարության որոշման նախագիծ

Նախագիծ

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

2023 թվականի N     - Ն

 

 

ՍՊԱՌԱԶԻՆՈՒԹՅԱՆ, ՌԱԶՄԱԿԱՆ ՏԵԽՆԻԿԱՅԻ ՈՒ ՌԱԶՄԱԿԱՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅԱՆ ԱՅԼ ՆՅՈՒԹԱՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՄԻՋՈՑՆԵՐԻ ԿՈՒՏԱԿՄԱՆ ԵՎ ՇԱՀԱԳՈՐԾՄԱՆ (ԾԱԽՍԻ) ՆՈՐՄԱՆԵՐԻ ՈՒ ՇԱՀԱԳՈՐԾՄԱՆ ԺԱՄԿԵՏՆԵՐԻ ՍԱՀՄԱՆՄԱՆ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

 

Հիմք ընդունելով «Պաշտպանության մասին» օրենքի 7-րդ հոդվածի 1-ին մասի     5-րդ կետի «զ» ենթակետը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

  1. Հաստատել սպառազինության, ռազմական տեխնիկայի ու ռազմական նշանակության այլ նյութատեխնիկական միջոցների կուտակման և շահագործման (ծախսի) նորմաների ու շահագործման ժամկետների սահմանման կարգը՝ համաձայն հավելվածի:
  2. 2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

 

Հայաստանի Հանրապետության

վարչապետ                     Ն. Փաշինյան

 

2023 թ.

Երևան

 

 

 

 

 

 

 

Հավելված

ՀՀ կառավարության

2023 թվականի        -ի N     -Ն որոշման

 

 

 

 

ԿԱՐԳ

ՍՊԱՌԱԶԻՆՈՒԹՅԱՆ, ՌԱԶՄԱԿԱՆ ՏԵԽՆԻԿԱՅԻ ԵՎ ՌԱԶՄԱԿԱՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅԱՆ ԱՅԼ ՆՅՈՒԹԱՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՄԻՋՈՑՆԵՐԻ ԿՈՒՏԱԿՄԱՆ ԵՎ ՇԱՀԱԳՈՐԾՄԱՆ (ԾԱԽՍԻ) ՆՈՐՄԱՆԵՐԻ ՈՒ ՇԱՀԱԳՈՐԾՄԱՆ ԺԱՄԿԵՏՆԵՐԻ ՍԱՀՄԱՆՄԱՆ

                                                                       ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

  1. Սույն կարգով (այսուհետ` Կարգ) կարգավորվում են սպառազինության, ռազ­մական տեխնիկայի, ռազմական նշանակության այլ նյութատեխնիկական միջոց­ների (այսուհետ նաև` ռազմական նշանակության միջոցներ) կուտակման և շահագործման (ծախսի) նորմաների և շահագործման ժամկետների ձևավորման պայմանները, որոնց հիման վրա ենթակա են սահմանվելու ռազմական նշանակության միջոցների կուտակ­ման և շահագործման (ծախսի) նորմաներն ու դրանց շահագործման ժամկետները:
  2. Սույն կարգի իմաստով`

1) սպառազինության, ռազմական տեխնիկայի, ռազմական նշանակության այլ նյութատեխնիկական միջոցներ են հանդիսանում Հայաստանի Հանրապետության զին­ված ուժերի (այսուհետ` ԶՈՒ) կարիքների համար ձեռք բերված և օգտագործվող`

ա. տարբեր տեսակի զենքեր և դրանց մարտական ​​կիրառումն ապահովող միջոց­ների համալիրներ, այդ թվում՝ տեղափոխման միջոցներ, ուղղորդման, արձակ­ման, կառա­վար­ման համակարգեր, ինժեներական սպառազինության միջոցներ, ինչպես նաև այլ հատուկ տեխնիկական միջոցներ, որոնք նախա­տես­ված են ՀՀ զինված ուժերը համալրելու համար, ռազմամթերք և դրանց բաղադրիչները, պահեստային սարքավորումներ և սարքեր, ուսումնական զենքերի մա­սեր, սարքեր և բա­ղադրիչներ (տարբեր տեսակի զենքերի և ռազմական տեխնիկայի կեղծ մոդելներ և սի­մուլ­յատորներ), պահեստային գործիքներ և պահես­տա­մասեր,

բ. ՀՀ ԶՈՒ-ում կիրառվող օպտիկական, ջերմատեսիլ, գիշերային տեսա­նե­լիության, տեղագրագեոդեզիական և նավարկային, ռադիոէլետրոնային, ազդանշանային միջոցներ, համակարգեր, սարքեր և սար­քավորումներ, էլեկտրոնային հետախուզական համակարգեր, ինչպես նաև զորքերի, սպա­ռա­զինության ու ռազմական տեխնիկայի կա­ռա­վարման համակարգեր,

 

 

 

 

գ. պայթուցիկ նյութեր, պայթեցման առարկաներ և սարքեր, վառոդ (բացառու­թյամբ որսորդականի), մարտական հրթիռների հրթիռային վառելիք, հատուկ նշանա­կության նյու­թեր և դրանց արտադրության համար նախատեսված հատուկ սարքա­վորումներ,

դ. սպառազինության և ռազմական տեխնիկայի մարտական կիրառման համար նա­խատեսված սարքավորումներ,

ե. սպառազինության և ռազմական տեխնիկայի արտադրության, նորոգման, արդիա­կանացման և (կամ) ոչնչացման (օգտահանման) համար նախատեսված հատուկ սարքա­վորումներ և տեխնոլոգիաներ,

զ. զինված ուժերի անձնակազմի անհատական պաշտ­պա­նական միջոցներ, անձնա­կազմի կենսագործունեության ապահովման համակարգեր, ռադացիոն սարքերի ստուգ­ման չափագիտական սարքավորումներ, դրանց արտադրու­թյան հա­մար նախատեսված հատուկ սարքավորումներ և սարքեր,

է. զանգվա­ծա­յին խոցման զեն­քից պաշտպանության համար նախատեսված միջոց­ներ (ՌՔԿ հե­տա­խու­զության մի­ջոցներ, հատուկ մշակման միջոցներ, ոչ սպեցիֆիկ կենսաբանական հետախուզության տեխնիկական միջոցներ, անհա­տա­կան և կո­լեկ­տիվ պաշտ­­պա­նա­կան միջոց­ներ, ծխային միջոցներ, հրանետային հրկի­զող միջոց­ներ (համակարգեր)),

ը. թիկունքի ապահովման հատուկ սարքավորումներ, տեխնիկական միջոցներ, հա­տուկ մասի բաղադրիչներ, հրթիռային վառելիք և վառելիքաքսուկային նյութեր ու հատուկ հեղուկներ, ջերմային, սառնարանային, մեխանիկական սարքավորումներ, ճա­շա­րանախո­հանոցային սպասք և գույք, վերանորոգման արհեստանոցի հիմնական միջոցներ, անձնակազմի հանդերձանք, կենցաղ-սպասարկման սարքավորումներ (լվաց­քի մեքենաներ, չորացնող թմբուկներ, կենտրոնախույզ քամիչներ, արդուկներ և արդու­կող գլա­նակներ, կարի մեքենաներ և այլ տեսակի միջոցներ), ինչպես նաև նշված սարքերի սարքավորումներ, բոլոր տեսակի վրաններ, դաշտային շարժական բաղնիք­ներ, միջա­տազերծող ախտահանիչ սարքեր և սարքավորումներ, հրշեջ ավտոտեխնիկա, հրշեջ տեխնիկական միջոցներ, հակահրդեհային գույք և միջոցներ,

թ. տեխնիկական փաստաթղթեր (նորմատիվ-տեխնիկական, կոնստրուկտորական, նա­­խա­գծային, տեխնոլոգիական, շահագործման, ծրագրային, հրահանգիչ-մեթոդա­կան), որոնք կարգավորում են ռազմական նշանակության արտադրանքի ստեղծումը, ար­տադրու­թյունը, շահագործումը, մարտական կիրառումը, արդիականացումը, վերանո­րո­գումը և ոչնչացումը (օգտահանումը), կա­նոնադրական փաստաթղթեր (ԱՏ-ի, նրա շահա­գործման և նորոգման միջոցների պահ­պա­նումը կանոնակարգող փաս­տա­թղթեր, ուղե­ցույց­ներ և այլն), համարային փաս­տա­թղթեր (Ս և ՌՏ-ի ու ռազմական նշանա­կության այլ նյութա­տեխնիկական միջոցների շահագործման, տեխնիկական նկարագրի, տեխնիկա­կան սպասարկման և նորագման միջոցների պահպանումը կանոնակարգող փաս­տաթղթեր, ուղեցույցներ և այլն), հաշվառման-հաշվետվական փաստա­թղ­թեր,

 

 

ժ. անվտանգությունը, այդ թվում՝ էկոլոգիական անվտանգությունը, ռազմական նշա­նակության արտադրանքի արտադրության անվտանգությունը կանոնակարգող գիտա­տեխնիկական (նորմատիվ-տեխնիկական) փաստաթղթեր,

ժա. սպառազինության և ռազմական տեխնիկայի ստեղծման, արդիականացման և (կամ) ոչնչացման (օգտահանման) գիտահետազոտական և փորձակոնստրուկտորական աշ­խա­տանքների արդյունքները,

ժբ. նյութական կրիչներ, որոնք պարունակում են գիտատեխնիկական տեղե­կատվու­թյունը, ինչպես նաև ռազմական, ռազմատեխնիկական նշանակության գյու­տերը, օգտա­կար մոդելները և արդյունաբերական նմուշները ու մտավոր գործու­նեու­թյան այլ արդ­յունք­ները,

ժգ. զորքերի, զենքի և ռազմական տեխնիկայի, ավտոմատացված կառավարման համա­­կարգերի, ռազմական նշանակության գիտահետազոտական և փորձակոնստ­րուկ­տո­րական աշխատանքների հատուկ ծրագրային-մաթեմատիկական ապահովում,

ժդ. ուսումնանյութական բազայի սարքա­վո­րում­ներ (զրահա­տեխ­նիկայի և հրա­ձգային զեն­­քերի վարժասարքեր, հրաձգարանային սարքավորումներ, ՈՒՆԲ-ի օժան­դակ այլ մի­ջոցներ),

ժե. ավիացիոն տեխնիկա – այսուհետ՝ ԱՏ (օդանավավարվող և անօդաչու թռչող սար­քեր, թռչող սարքերի շարժիչներ, թռչող սարքերի սարքավորումներ (հանովի և ստա­ցիո­նար, տեղադրված թռչող սարքերի վրա), ավիացիոն խոցման միջոցներ (այսուհետ՝ ԱԽՄ–ավիա­ցիոն հրթիռներ և ռումբեր, բոցավառվող բաքեր, ականներ, ավիացիոն հրե­տանային զենքի փամփուշտներ և նրանց լրակազմող մասերը,
խո­չըն­դոտող հրթիռ­ներ և փամփուշտներ, ծածկագիր-լիցքեր, ձայնի պայթյունային աղբ­յու­րներ, հրատեխնիկական միջոցներ և այլ, ավիա­ցիոն վարժասարքեր, անօդաչու թռչող համակարգերի բաղկացուցիչ մասեր, անօդաչու թռչող սարքերի ղեկավարման կայան­ներ, ղեկավարման կայանի սարքա­վո­րում­ներ և բաղկացուցիչ մասեր (հանովի և ստա­ցիոնար, տեղադրված ղեկա­վարման կա­յա­նի վրա),

ժզ. բժշկական նշանակության նյութատեխնիկական միջոցներ,

ժէ. դաստիարակության տեխնիկական միջոցներ,

ժը. կապի միջոցներ և տեխնիկա,

2) կուտակման նորմա է համարվում ԶՈՒ խնդիրների ապահովման և գործու­նեության համար անհրաժեշտ ռազմական նշանակության միջոցների ձեռք բերման կարիքը.

3) շահագործման (ծախսի) նորմա է համարվում սպառազինության, ռազմական տեխնիկայի և ռազմական նշանակության այլ նյութատեխնիկական միջոցների օգտա­գործ­­ման (ըստ նշանակության կիրառման) ժամկետը (պի­տա­­­նիությունը)։

  1. Ռազմական նշանակության միջոցների կուտակման հիմք են հանդիսանում ԶՈՒ խնդիրների ամենօրյա և (կամ) հեռանկարային ապահովման և գործունեության համար անհրաժեշտ ռազմական նշանակության  միջոցների  ձեռքբերման  տարեկան  գնման

 

 

պլանը, ԶՈՒ զարգացման պլանը, սպառազինության և ռազմական տեխնիկայի զար­գացման պետական ծրագիրը:

  1. Սպառազինության, ռազմական տեխնիկայի և ռազմական նշանակության այլ նյութատեխնիկական միջոցների շահագործման ժամկետների, ինչպես նաև դրանց երկարացման համար հիմք են ընդունվում համա­պատասխան ռազմական նշանակության միջոցների գործարանային և (կամ) տեխ­նիկական կանոնակարգերը (տեղեկագրերը), առկայության դեպքում` ԳՈՍՏ-երը, ռազմական նշանա­կության միջոցի շահագործման ձեռնարկները, ընդ որում սպառազինության, ռազմական տեխնիկայի և ռազմական նշանակության այլ նյութատեխնիկական միջոցների ժամկետները երկարացվում են հանձնաժողովային կարգով՝ հաշվի առնելով նշված միջոցների օգտակարության շահագործման կարիքը։

 

 

      

  • Քննարկվել է

    18.01.2023 - 02.02.2023

  • Տեսակ

    Որոշում

  • Ոլորտ

    Անվտանգություն

  • Նախարարություն

    Պաշտպանության նախարարություն

Ուղարկել նամակ նախագծի հեղինակին

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 3186

Տպել

Առաջարկներ`

Արտակ Դավթյան

31.01.2023

Ներկայացվում է առաջարկություններ 2023 թվականի N - Ն ՍՊԱՌԱԶԻՆՈՒԹՅԱՆ, ՌԱԶՄԱԿԱՆ ՏԵԽՆԻԿԱՅԻ ՈՒ ՌԱԶՄԱԿԱՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅԱՆ ԱՅԼ ՆՅՈՒԹԱՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՄԻՋՈՑՆԵՐԻ ԿՈՒՏԱԿՄԱՆ ԵՎ ՇԱՀԱԳՈՐԾՄԱՆ (ԾԱԽՍԻ) ՆՈՐՄԱՆԵՐԻ ՈՒ ՇԱՀԱԳՈՐԾՄԱՆ ԺԱՄԿԵՏՆԵՐԻ ՍԱՀՄԱՆՄԱՆ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ Որոշում (Անհրաժեշտ է կառավարության որոշումով հստակեցնել առկա միջոցների կուտակման և շահագործման (ծախսերի) նորմաները և շահագործման ժամկետները, նաև ցանկալի է սահմանել նոր միջոցների ձեռք բերման դեպքում դրանց շահագործման (ծախսերի) նորմաների և շահագործման ժամկետների սահմանման ժամանակահատված (ինչքան ժամանակում, ով պետք է դա կազմակեպի և իրավական ձևակերպում ստանա))։ Սույն որոշումը ուժի մեջ մտնելուց հետո ՀՀ ՊՆ , ԱԱԾ, ՆԳՆ, Աին վեց ամսվա մեջ կազմակերպում են իրենց մոտ հաշվառված ՍՌՏ-ի ու ռազմական նշանակության այլ նյութատեխնիկական միջոցների կուտակման և շահագործման(ծախսերի) նորմաների ու շահագործման ժամկետների սահմանումը։ Կարգ ընդհանուր դրույթներ Սույն կարգի իմաստով՝ Առաջին կետի ա) ենթակետում <<․․․ տեղափոխման միջոցներ,․․․>> ,լրացնել հետևյալը,<<տրանսպորտային միջոցներ(այդ թվում անձնակազմի տեղափոխման, ծառայողական օգտագործման և զորքերի կենսագործունեություն ապահովող) և ըստ տեքստի։ նաև ա) ենթակետում ավելացնել ուսումնական զենքեր, հրթիռներ և այլ միջոցներ։ Երկրորդ կետ․ վերաձևակերպել։ Կուտակման նորմա է համարվում ԶՈՒ խնդիրների ապահովման և գործունեության համար անհրաժեշտ ռազմական նշանակության միջոցների ընդհանուր կարիքը։ Կուտակման նորմայի մեջ կարող է ընդգրկվել պետական ռեզերվում կամ պետությունում առկա և հաշվառված այն միջոցները, որոնք նախատեսված են ԶՈւ-ի ապահովման համար։ Երրորդ կետ․ շահագործման (ծախսի) նորմա է համարվում ռազմական նշանակության միջոցների օգտագործման (ըստ նշանակության կիրառման ) ժամկետը (պիտանելիությունը)։ Մարտական խնդի(առաջադրանքը ) կատարելիս իրավունք է վերապահում ստորաբաժանման հրմանատարներին ( Պետերին ), որոնց ենթակաները իրավունք ունեն կիրառելու (օգտագործելու) հատկացված (առգրաված) ռազմական նշանակության միջոցներ ընդունեն որոշում ՝ պիտանելության ժամկետները հաշվի չառնելով, եթե ավագ պետի կողմից այն չի հստակեցվել։ Կետ N1 (համարակալման կարգը ճշտման կարիգ ունի) Ռազմական Նշանակության միջոցների (ՌՆՄ) կուտակման հիմք են հանդիսանում։ 1․ Կառավարության որոշում ա, ԶՈՒ-ի ինչ ժամկետի համար պետք է պլանավորեն իրենց գործունեությունը ծավալման և մարտական խնդիրների (առաջադրանքների ) կատարելու համար։ բ․Մարտական խնդի(առաջադրանքը ) կատարելուց հետո ինչքան հետո ինչքան պաշարներ պետք է մնան ԶՈՒ-ում։ 2․ԶՈՒ-ի կիրառման պլաններում նախատեսված (հաշվարկված) ՌՆՄ-ի քանակությունները ։ 3․ԶՈւ-ի ծավալման և այդ ընթացքում (մինչև բուն մարտական խնդրի կատարման անցնելը) նախատեսված գործունեություն (զորքերի ծավալման, ներդաշնակման, ուսումնական գործընթացի, ռազմավարական, օպերատիվ, մարտավարական և այլ ապահովումները կազմակերպելու համար) 4․ԶՈւ-իր զարգացման պլանը, ՍՌՏ-ի զարգացման պետական ծրագիրը 5․հաստիքապաշտոնային հաշվեցուցակը 6․ համապատասխան վարչությունների (ծառայությունների) կողմից որոշված ապահովման նորմատիվները։ 7․ ԶՈՒ-ի առօրյա գործունեության համար անհրածեշտ է ՌՆՄ-ի քանակը՝ երեք կամ հինգ տարվա կտրվածքով։ 8․ ՊՆ-ի (ԳՇՊ-ի) հրամանով որոշված լրացուցիչ պահանջարկը Կետ1,սպառազինության, ռազմական տեխնիկայի և ռազմական նշանակության այլ նյութատեխնիկական միջոցների շահագործման ժամկետների, ինչպես նաև դրանց երկարացման համար հիմք են ընդունվում համապատասխան ռազմական նշանակության միջոցների գործարանային և (կամ) տեխնիկական կանոնակարգերը (տեղեկագրերը), առկայության դեպքում՝ պետական ստանդարտները, ռազմական միջոցների շահագործման ձեռնարկները, գերատեսչության ղեկավարի ( նախարարի) գլխավոր շտաբի պետի , ինչպես նաև տվյալ միջոցի ոլորտային ստորաբաժանման ( վարչության, ծառայության ) գրավոր հրամանով սահմանված նորմատիվային ցուցանիծները ( որոնք կարող են տարբերվել գործարանային կամ տեխնիկական կանոնակարգերով ( տեղեկագրերով) սահմանվածներից)՝ հաշվի առնելով մեր ԶՈԻ-ում դրանց կիրառման, շահագործման առանձնահատկությունները։ ( Նման փոփոխությունները կարող են վերաբերվել ՌՆՄ-ի ինչպես ամբողջական , այնպես էլ որոշակի խմբաքանակին կամ որոշ տարածաշրջանին)։ ՍՌՏ և ՌՆՄ-ի ժամկետներն երկարացվում են նաև հանձնաժողովային կարգով՝ հաշվի առնելով նշված միջոցների իրական վիճակը և կիրառման ( օգտագործման) նպատակահարմարությունը։ Ռազմական դրությունը, պատերազմի ժամանակ շահագործման ժամկետները երկարացվում են, գերատեսչության ղեկավարի հրամանով։ ՌՆՄ-ի շահագործման ժամկետները ընդունվում են ԶՈՒ-ի համար որոշված ժամկետներով ( նաև ժամկետի երկարացումը) այլ գերատեսչությունների կողմից, եթե այլ ժամկետ չի սահմանված տվյալ գերատեսչության ղեկավարի կողվից։ Ցանկալի է կարգում առանձին կերպով սահմանվի ԶՈՒ-ում առկա խորհրդային ժամանակվա, առգրավված, նվիրատվություն ստացած միջոցների առումով հստակ պահանջ ձևակերպել ժամկետի և պատասխանատու մարմնի կողմից շահագործման ժամկետների սահմանման առումով։

Տեսնել ավելին