Հիշել նախագիծը
Լրամշակման փուլում է
«Հրաձգարաններին ներկայացվող շենքային, տեխնիկական, տնտեսական, անվտանգության այլ պահանջները, ինչպես նաև ուսումնական, սիրողական, սպորտային վարժանքների, հրաձգության և տակտիկական պարապմունքների, մրցումների անցկացման պահանջները սահմանելու, հրաձգության հրահանգիչների ուսուցմանը ներկայացվող պահանջները և հրաձգության հրահանգիչների համար քննություն հանձնելու կարգը, հրաձգության հրահանգչի որակավորման տրամադրման, որակավորումից զրկելու դեպքերը և կարգը սահմանելու մասին» ՀՀ ներքին գործերի նախարարի հրամանի նախագիծը:
-
11 - Կողմ
-
0 - Դեմ
Ամփոփաթերթում ներառվում են նախագծի վերաբերյալ ներկայացված բոլոր բովանդակային առաջարկությունները, առցանց գրվածները` 2 աշխատանքային օրվա, էլ. փոստով ուղարկվածները` 10 աշխատանքային օրվա ընթացքում
h/h | Առաջարկության հեղինակը, ստացման ամսաթիվը | Առաջարկության բովանդակությունը | Եզրակացություն | Կատարված փոփոխությունը |
---|---|---|---|---|
1 | 2 | 3 | 4 | |
1 | Իշխան Գևորգյան 19.01.2023 16:19:05 | 7. Արգելվում է ակոսափող հրազենով կրակելու համար բաց հրաձգարանները կառուցել բնակավայրերից, պետական, հասարակական և արտադրական շինություններից առնվազն 3000 մետր, իսկ կիսաբացերը՝ առնվազն 300 մետր հեռավորության վրա: Առաջարկում եմ 3000 մետրը սահմանել կրակի ուղղությամբ (ինչ որ անկյուն աջ ու ձախ հաշվի առնելով) | ||
2 | Artak Zakarian 21.01.2023 22:03:41 | Հավելված 1-ի 3. և 4. կետերի միջև հակասություն կա, Բաց հրաձգարանի գնդակաորսիչներ մասում | ||
3 | Artak Zakarian 21.01.2023 22:08:13 | Նախագծի Հավելված 1-ում չկա Օդաճնշիչ զենքի հրաձգարանի պահանջներ | ||
4 | Artak Zakarian 21.01.2023 22:11:33 | Հավելված 1-ի «5․ Ողորկափող հրազենով կրակելու համար նախատեսված հրաձգաստենդային համալիրները պետք է ունենան պարագծով ցանկապատված անվտանգության գոտի` ...» Պարզ չէ, եթե վայրը բնական «ցանկապատ» ունի, օրինակ՝ ձորակ է, ապա այդ դեպքու՞մ էլ է պարտադիր ցանկապատումը ? | ||
5 | Artak Zakarian 21.01.2023 22:17:44 | Հավելված 1. «11․ Հրաձգարանում զենք և ռազմամթերք պահելու զետեղարանները պետք է համապատասխանեն ... » Պետք է նշվի, որ սա վերաբերվում է այն հրաձգարաններին որտեղ է զենք է պահվում, իսկ այն դեպքում, երբ հրաձգարանում աշխատանքային օրվանից հետո զենք չի մնում ՝ այս կետը չի վերաբերվում։ | ||
6 | Artak Zakarian 21.01.2023 22:21:11 | Հավելված 11. «1) Շենքերի պատերը, միջնորմները, առաստաղը, հատակը պետք է լինեն կապիտալ կառուցված, քարային շարվածքի հաստությունը պետք է լինի 360մմ-ից ոչ պակաս» այս ցանից հատակը պետք է հանել, կամ հստակեցնել, որ 2 հարկ ունեցող շինություններին է վերաբերվում | ||
7 | Artak Zakarian 21.01.2023 22:25:29 | Հավելված 2. «3․ Ծրագիրը կազմվում է մինչև վարժանքները և պարապմունքները սկսելը նախորդող տարվա դեկտեմբերի 1-ը։» Այս կետը բավական խնդրահարույց է, առաջարկում եմ հանել | ||
8 | Artak Zakarian 21.01.2023 22:28:53 | Հավելված 2. «․ Տարեկան ծրագիրը հաստատելիս և դրանում փոփոխություններ կատարելիս տեղադրվում է հրաձգարան գործարկող կազմակերպության և լիազոր պետական մարմնի պաշտոնական ինտերնետային կայքում հաստատումից հետո` եռօրյա ժամկետում և ուժի մեջ է մտնում հրապարակումից մեկ ամիս հետո։» Հնարավոր են դեպքեր, երբ ծրագրում լինեն կետեր, որոնց հրապարակումը ցանկալի չէ։ Սա պետք է հաշվի առնել | ||
9 | Artak Zakarian 21.01.2023 22:32:04 | Հավելված 3. «3. 4) զենքի տիրապետմանը խոչընդոտող հիվանդությունների բացակայության վերաբերյալ բժշկական եզրակացությունը․» Ենթադում եմ, որ բոլոր հրահանգիչները ունեն զենք կրելու թույլտվություն։ Դրա առկայությունը բավարար է, որ բժշական եզրակացություն էլ չպահանջվի | ||
10 | Artak Zakarian 21.01.2023 22:36:26 | Հավելված 3. Գտնում եմ, որ հրահանգիչների քննությունը թեստային հարցաշարերից բացի պետք է ունենա նաև գործնական մաս | ||
11 | Մեսրոպ Պապիկյան 24.01.2023 15:03:30 | Ըստ նախագծի 10-րդ կետի 4-րդ ենթակետի՝ լիցենզիա ստանալու համար հայտատուն լիցենզավորող մարմին է ներկայացնում շինության պահպանությունն իրականացնելու մասին կնքված պայմանագրի պատճենը, որը հավելյալ ֆինանսական ծանրաբեռնվածության ա հանգեցնելու հրաձգարաններին կամ ֆինանսական ծանրաբեռնվածությունից խուսափելու համար դրդելու է հրաձգարաններին իրականությանը չհամապատասխանող պայմանագրեր ներկայացնել։ Առաջարկում ենք վերը նշած կետի փոփոխություն իրականացնել՝ մասնավորապես պահանջել ներկայացնել շինության պահպանությունն իրականացնելու մասին կնքված պայմանագրի պատճենը ԿԱՄ հրաձգարաններում գրանցված պահնորդ աշխատակիցների հաստիկացուցակը։ | ||
12 | Մեսրոպ Պապիկյան 24.01.2023 15:07:23 | Նախագծի «ՀՐԱՁԳԱՐԱՆՆԵՐԻՆ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՇԵՆՔԱՅԻՆ, ՏԵԽՆԻԿԱԿԱՆ, ՏՆՏԵՍԱԿԱՆ, ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ԱՅԼ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ» կարգի 7-րդ կետով Արգելվում է ակոսափող հրազենով կրակելու համար բաց հրաձգարանները կառուցել բնակավայրերից, պետական, հասարակական և արտադրական շինություններից առնվազն 3000 մետր հեռավորության վրա: Սակայն «ԶԵՆՔԻ ՇՐՋԱՆԱՌՈՒԹՅԱՆ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ՄԱՍԻՆ» օրենքի հոդված 33-ի 5-րդ կետում հստակ նշվում է, որ բաց հրաձգարանի կրակագծից մինչև բնակավայր, բնակելի, պետական, հասարակական և արտադրական շինություններ պետք է լինի առնվազն 3000 մետր։ Առաջարկում ենք վերաձևակերպել 7-րդ կետը «բաց հրաձգարանները» փոխարինել «բաց հրաձգարանների կրակագծերը»-ով, քանի որ հնարավոր է որ բաց հրաձգարանի մուտքը կամ հրաձգարանին պատկանող այլ շինություները և բաց հրաձգարանի կրակագծերը միմիանցից բավականին մեծ հեռավորության վրա գտնվեն։ | ||
13 | Մեսրոպ Պապիկյան 24.01.2023 15:10:18 | Կարծում եմ, որ նախագծի «ՀՐԱՁԳԱՐԱՆՈՒՄ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ, ՍԻՐՈՂԱԿԱՆ, ՍՊՈՐՏԱՅԻՆ ՎԱՐԺԱՆՔՆԵՐԻ, ՀՐԱՁԳՈՒԹՅԱՆ ԵՎ ՏԱԿՏԻԿԱԿԱՆ ՊԱՐԱՊՄՈՒՆՔՆԵՐԻ, ՄՐՑՈՒՄՆԵՐԻ ԱՆՑԿԱՑՄԱՆ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ» կարգը անիրատեսական է, քանի որ դժվարություններ է ստեղծելու մեկ տարվա ժամանակահատվածով պլանավորել ուսումնական, սիրողական, սպորտային վարժանքների, հրաձգության և տակտիկական պարապմունքների, մրցույթների անցկացումը, ինչպես նաև դրանց անցկացման օրն ու ժամը, որը պարտադիր է ըստ կարգի։ Դիցուկ մրցույթի օրը կանխատեսվում է անձրևային եղանակ հրաձգարանը որոշում է այն տեղափոխել հաջորդ օր կամ հաջորդ շաբաթ, ըստ քննարկվող կարգի պետք է ծրագիրը փոփոխության ենթարկվի, փոփոխությունը համաձայնեցվի լիազոր մարմնի հետ, եռօրյա ժամկետում այն հրապարակվի ինտերնետային կայքում և այն ուժի մեջ կմտնի միայն մեկ ամիս հետո, որը անիրատեսական է և հավելյալ նպատակ չհետապնդող բարդություններ է իր մեջ պարունակում։ Հետևաբար առաջարկում եմ ընդանրապես հանել տվյալ կարգը։ | ||
14 | Մեսրոպ Պապիկյան 24.01.2023 15:14:44 | Առաջարկում եմ նախագծի «ՀՐԱՁԳՈՒԹՅԱՆ ՀՐԱՀԱՆԳԻՉՆԵՐԻ ՈՒՍՈՒՑՄԱՆԸ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ և ՀՐԱՁԳՈՒԹՅԱՆ ՀՐԱՀԱՆԳԻՉՆԵՐԻ ՀԱՄԱՐ ՔՆՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՆՁՆԵԼՈՒ ԿԱՐԳԸ» կարգի 2-րդ կետում հրահանգչի որակավորման ստուգման հանձնաժողովի կազմում ընդգրկել քաղաքացիական անձանց մասնավորապես ռազմամարզական հասարակական կազմակերպություններից՝ թվով 3 հոգի, տվյալ փոփոխության շնորհիվ հանձնաժողովի նկատմամբ վստահությունը կբարձրանա և կապահովի կայացրած որոշումների թափանցիկությունը։ | ||
15 | Մեսրոպ Պապիկյան 24.01.2023 15:18:02 | Առաջարկում եմ նախագծի «ՀՐԱՁԳՈՒԹՅԱՆ ՀՐԱՀԱՆԳԻՉՆԵՐԻ ՈՒՍՈՒՑՄԱՆԸ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ և ՀՐԱՁԳՈՒԹՅԱՆ ՀՐԱՀԱՆԳԻՉՆԵՐԻ ՀԱՄԱՐ ՔՆՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՆՁՆԵԼՈՒ ԿԱՐԳԸ» կարգի 3-րդ կետի 3 ենթակետը ամբողջությամբ հանել քանի որ պարզ չէ վկայականները կամ հավաստագրերը որ կազմակերպություններից պետք է ստացած լինեն, կամ դիցուկ օտարերկրյա կազմակերպություններից ստացած վկյականները համարվելու են արժանահավատ, թե ոչ, կամ որ չափանիշներով են գնահատվելու վերջիններս։ Ի վերջո անտրամաբանական է հրահանգչի հավաստագիր ստանալու համար հրահանգչի հավաստագիր պահանջել։ | ||
16 | Մեսրոպ Պապիկյան 24.01.2023 15:21:32 | Նախագծի «ՀՐԱՁԳՈՒԹՅԱՆ ՀՐԱՀԱՆԳԻՉՆԵՐԻ ՈՒՍՈՒՑՄԱՆԸ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ և ՀՐԱՁԳՈՒԹՅԱՆ ՀՐԱՀԱՆԳԻՉՆԵՐԻ ՀԱՄԱՐ ՔՆՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՆՁՆԵԼՈՒ ԿԱՐԳԸ» կարգի 3-րդ կետի 5-րդ ենթակետը չի ընդգրկում այն դեպքը երբ օտարերկրյա քաղաքացին ցանկանում է հանձնել հրահանգչի քննությունը, բայց չի անցել զինվորական ծառայությունը, ազատված չի և տարեկետում չունի, քանի որ անձնագիր ստանալու երկրում զինվորական ծառայությունը պարտադիր չի, հետևաբար նա չի կարող ներկայացնել նմանատիպ փաստաթուղթ։ Ինչպես նաև հրահանգիչ կանայք փաստացի չեն կարող քննություն հանձնեն քանի որ չունեն զին գրքույք։ Առաջարկում ենք ամբողջությամբ հանել այս կետը։ | ||
17 | Մեսրոպ Պապիկյան 24.01.2023 15:22:35 | Առաջարկում եմ նախագծի «ՀՐԱՁԳՈՒԹՅԱՆ ՀՐԱՀԱՆԳԻՉՆԵՐԻ ՈՒՍՈՒՑՄԱՆԸ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ և ՀՐԱՁԳՈՒԹՅԱՆ ՀՐԱՀԱՆԳԻՉՆԵՐԻ ՀԱՄԱՐ ՔՆՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՆՁՆԵԼՈՒ ԿԱՐԳԸ» կարգի 11-րդ կետում ավելացնել նաև գործնական առաջադրանք, դա կարող է լինել ինքնաձիգի մասնակի քանդում և հավաքում կամ այլ գործնական առաջադրանք, որի մասին նույնպես նախապես տեղեկությունը պետք տեղադրված լինի ոստիկանության կայքում |