Հիշել նախագիծը
Լրամշակման փուլում է
«Հրաձգարանի գործարկման լիցենզավորման կարգը, լիցենզիա ստանալու հայտի և լիցենզիայի ձևերը սահմանելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագիծը
-
13 - Կողմ
-
2 - Դեմ
Ամփոփաթերթում ներառվում են նախագծի վերաբերյալ ներկայացված բոլոր բովանդակային առաջարկությունները, առցանց գրվածները` 2 աշխատանքային օրվա, էլ. փոստով ուղարկվածները` 10 աշխատանքային օրվա ընթացքում
h/h | Առաջարկության հեղինակը, ստացման ամսաթիվը | Առաջարկության բովանդակությունը | Եզրակացություն | Կատարված փոփոխությունը |
---|---|---|---|---|
1 | 2 | 3 | 4 | |
1 | Artak Zakarian 21.01.2023 21:43:23 | «Հրաձգարանի գործարկման լիցենզավորման կարգը, լիցենզիա ստանալու հայտի և լիցենզիայի ձևերը սահմանելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագիծը N 1 հավելվածի. II. ԼԻՑԵՆԶԻԱ ՍՏԱՆԱԼՈՒ ՀԱՄԱՐ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՊԱՐՏԱԴԻՐ ՊԱՀԱՆՋՆԵՐՆ ՈՒ ՊԱՅՄԱՆՆԵՐԸ 8. Ելնելով զենքի հաշվառման, պահպանման ապահովման, ինչպես նաև հրաձգարան գործարկողների, հրաձգարանից օգտվողների և հրաձգության մասնակիցների կյանքի, առողջության, պետության և հասարակության շահերի պաշտպանության անհրաժեշտությունից` հրաձգարանի գործարկման լիցենզիա ստանալու համար իրավաբանական անձանց շենքային, տեխնիկական, տնտեսական պայմանները, այդ թվում զենք և փամփուշտներ պահելու համար նախատեսված զետեղարանները պետք է համապատասխանեն Հայաստանի Հանրապետության ոստիկանության կողմից սահմանված տեխնիկական անվտանգության նորմերին։ Այս կետում նախադասության շարահյուսությունը պահանջում է «շենքային, տեխնիկական, տնտեսական»-ը նախատեսված» առանձնացնել «... զետեղարանները» պայմաննեից | ||
2 | Artak Zakarian 21.01.2023 21:44:26 | 9․ Հրաձգարանների լիցենզավորումը թույլատրվում է այդ վայրերը Հայաստանի Հանրապետության ոստիկանության կողմից սահմանված տեխնիկական անվտանգության նորմերին պահանջներին համապատասխան կառուցելուց և դրանք գործարկելու համար լիազոր մարմնից համաձայնություն ստանալուց հետո Այս կետ առաջարկում եմ փոփոխել հետևալ խմբագրության. 9․ Հրաձգարանների լիցենզավորումը թույլատրվում է հրաձգարանը Հայաստանի Հանրապետության ոստիկանության կողմից սահմանված տեխնիկական անվտանգության նորմերին պահանջներին համապատասխան և ՀՀ Ոստիկանության հետ նախապես համաձայնեցված նախագծով կառուցված (բաց հրաձագարանների դեպքում ՝ կահավորված) կամ ՀՀ ոստիկանության կողմից հաստաված տիպային նախագծի հիման վրա նախագծված և կառուցված (բաց հրաձագարանների դեպքում ՝ կահավորված) հրաձգարանը գործարկելու համար լիազոր մարմնից համաձայնություն ստանալուց հետո։ | ||
3 | Artak Zakarian 21.01.2023 21:44:26 | Հետևյալ կետի համար առաջարկում եմ այլ տարբերակ III. ԼԻՑԵՆԶԻԱ ՍՏԱՆԱԼՈՒ ՀԱՄԱՐ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ԱՆՀՐԱԺԵՇՏ ՓԱՍՏԱԹՂԹԵՐԸ 14. 5) զենքին և ռազմամթերքին առնչվելու իրավասություն ունեցող անձանց նշանակելու մասին հայտատուի հրամանների, այդ անձանց զենք կրելու գործող թույլտվվությունների պատճենները։ Բացի այդ, այս III կետի 5), 6), 7) կետերը հնարավոր է հակասության մեջ մտնեն գործող օրենսդրության հետ, այն է՝ Իրավունք ունի՞ արդյոք իրավաբանակ անձը ստորագրել ֆիզ.անձի հետ «զենքին առնչվելու» կամ «հրահանգչի» աշխատանքային պայմանագիր կամ ՀԴՄ «հրաձգարան» գործունեության համար, այն դեպքում, երբ «Հրաձգարանի գործարկման լինզենզի» դեռ չունի ! և հնարավոր է, որ դեռ 23 օր չի ունենա ! | ||
4 | Մեսրոպ Պապիկյան 24.01.2023 15:06:28 | Ըստ նախագծի 10-րդ կետի 4-րդ ենթակետի՝ լիցենզիա ստանալու համար հայտատուն լիցենզավորող մարմին է ներկայացնում շինության պահպանությունն իրականացնելու մասին կնքված պայմանագրի պատճենը, որը հավելյալ ֆինանսական ծանրաբեռնվածության ա հանգեցնելու հրաձգարաններին կամ ֆինանսական ծանրաբեռնվածությունից խուսափելու համար դրդելու է հրաձգարաններին իրականությանը չհամապատասխանող պայմանագրեր ներկայացնել։ Առաջարկում ենք վերը նշած կետի փոփոխություն իրականացնել՝ մասնավորապես պահանջել ներկայացնել շինության պահպանությունն իրականացնելու մասին կնքված պայմանագրի պատճենը ԿԱՄ հրաձգարաններում գրանցված պահնորդ աշխատակիցների հաստիկացուցակը։ |