Հիշել նախագիծը
Լրամշակման փուլում է
«ՀՀ առանց ծնողական խնամքի մնացած երեխաների սոցիալական պաշտպանության մասին» ՀՀ օրենքի նախագիծ
- #Առանց ծնողական խնամքի մնացած երեխա,
- #առանց ծնողական խնամքի մնացած երեխայի լավագույն շահի առաջնահերթություն,
- #առանց ծնողական խնամքի մնացած երեխաների թվին պատկանող անձ,
- #առանց ծնողական խնամքի մնացած երեխաների սոցիալական պաշտպանության հիմնական երաշխիքներ,
- #առանց ծնողական խնամքի մնացած երեխաների սոցիալական պաշտպանության պետական քաղաքականության նպատակներ
-
2 - Կողմ
-
13 - Դեմ
Ամփոփաթերթում ներառվում են նախագծի վերաբերյալ ներկայացված բոլոր բովանդակային առաջարկությունները, առցանց գրվածները` 2 աշխատանքային օրվա, էլ. փոստով ուղարկվածները` 10 աշխատանքային օրվա ընթացքում
h/h | Առաջարկության հեղինակը, ստացման ամսաթիվը | Առաջարկության բովանդակությունը | Եզրակացություն | Կատարված փոփոխությունը |
---|---|---|---|---|
1 | 2 | 3 | 4 | |
1 | «Հաշմանդամություն և ներառական զարգացում» ՀԿ 23.11.2017 20:46:14 | Հոդված 4-ի 1-ին մասի 1-ին կետից հանել «ե» ենթակետը։ Հաշմանդամություն ունեցող անձանց գործունակության իրավունքից զրկումը կամ սահմանափակումը հակասում է հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների մասին ՄԱԿ-ի կոնվենցիային, ուստի դրանից բխող սահմանափակումները խախտում են նաև Կոնվենցիայի հոդված 23-ը։ Տե՛ս CRPD/C/ARM/CO/1, պարբ. 5։ | Չի ընդունվել, քանի որ առաջարկությունը հիմնավոր չէ և չի բխում նախագծի բովանդակությունից: Միաժամանակ, հայտնում եմ, որ նախագիծը մշակվել է՝ հիմք ընդունելով ՀՀ Սահմանադրության և <Երեխայի իրավունքների մասին> ՄԱԿ-ի կոնվենցիայի դրույթները և որևէ կերպ այն չի հակասում <Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների մասին> կոնվենցիայի դրույթներին: | |
2 | «Հաշմանդամություն և ներառական զարգացում» ՀԿ 23.11.2017 20:46:14 | Հոդված 4-ի 1-ին մասի 1-ին կետից հանել «ժա» ենթակետը։ Ենթակետը հակասում է հաշմանդամություն ունեցող անձանց տան և ընտանիքի նկատամամբ հարգանքի իրավունքին։ Եթե անձը՝ անհատական և միջավայրային գործոններով պայմանավորված ունի երեխայի խնամքի իրականացման, դաստիարակության և իրավունքների պաշպտանության դժվարություններ, ապա ոչ թե պետք է զրկել անձին ծնողական իրավունքից, այլ տրամադրել խելամիտ հարմարեցումներ, այդ թվում՝ անհատական աջակցող։ Նույնը վերաբերում է նաև ժամանակավոր վարակիչ հիվանդություններ ունեցող անձանց և նրանց երեխաներին։ Տե՛ս CRPD/C/ARM/CO/1, պարբ. 40։ | Չի ընդունվել, քանի որ առաջարկությունը հիմնավոր չէ և չի բխում նախագծի բովանդակությունից: Միաժամանակ, հայտնում եմ, որ նախագիծը մշակվել է՝ հիմք ընդունելով ՀՀ Սահմանադրության և <Երեխայի իրավունքների մասին> ՄԱԿ-ի կոնվենցիայի դրույթները և որևէ կերպ այն չի հակասում <Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների մասին> կոնվենցիայի դրույթներին: | |
3 | «Հաշմանդամություն և ներառական զարգացում» ՀԿ 23.11.2017 20:46:14 | Ելնելով 1-ին և 2-րդ առաջարկներից, փոփոխություններ և լրացումներ կատարել ամբողջ նախագծում՝ այն համապատասախանեցնելով Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների մասին ՄԱԿ-ի կոնվենցիային և Հայաստանի նախնական զեկույցի վերաբերյալ եզրափակիչ դիտարկումներին։ | Չի ընդունվել, քանի որ առաջարկությունը հիմնավոր չէ և չի բխում նախագծի բովանդակությունից: Միաժամանակ, հայտնում եմ, որ նախագիծը մշակվել է՝ հիմք ընդունելով ՀՀ Սահմանադրության և <Երեխայի իրավունքների մասին> ՄԱԿ-ի կոնվենցիայի դրույթները և որևէ կերպ այն չի հակասում <Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների մասին> կոնվենցիայի դրույթներին: |