Հիշել նախագիծը

«Հայաuտանի Հանրապետության կառավարության 2018 թվականի դեկտեմբերի 6-ի N 1419-Ն որոշման մեջ լրացում կատարելու մասին» Կառավարության որոշման նախագiծ

 

ՆԱԽԱԳԻԾ


ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
 
 
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
 
« » ___________2023 թվականի N -Ն
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2018 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 6-Ի N 1419-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
 

Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 34-րդ հոդվածի 1-ին մասով` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2018 թվականի դեկտեմբերի 6-ի «Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության համակարգի` առաջին կամ երկրորդ խմբի հաշմանդամության զինվորական կենսաթոշակի իրավունք ունեցող նախկին զինծառայողների և զոհված (մահացած) զինծառայողների ընտանիքների բնակարանային ապահովության կարգը և չափերը սահմանելու մասին» N 1419-Ն որոշման 1-ին կետով սահմանված հավելվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր՝ 10.1-ին, 10.2-րդ և 10.3-րդ կետերով՝
« 10.1. Այն դեպքում, երբ զինծառայողի զոհվելու (մահանալու) կամ 1-ին կամ 2-րդ խմբի հաշմանդամության զինվորական կենսաթոշակի իրավունք ձեռք բերելու օրվա դրությամբ զոհված (մահացած) զինծառայողի ընտանիքի անդամը կամ հաշմանդամ դարձած նախկին զինծառայողը հանվել են Հայաստանի Հանրապետության իրենց բնակության վայրի հաշվառումից և մինչև զինծառայողի զոհվելը (մահանալը) կամ 1-ին կամ 2-րդ խմբի հաշմանդամության զինվորական կենսաթոշակի իրավունք ձեռք բերելը դիմում են ներկայացրել որևէ բնակավայրում հաշվառման համար և նոր բնակավայրում նրանց հաշվառումն իրականացվել է զինծառայողի զոհվելու (մահանալու) կամ հաշմանդամություն ունեցող ճանաչվելու օրվանից հետո, ապա շահառուն բնակարանային պայմանների բարելավման է ընդունվում իր նոր հաշվառման վայրի համայնքի ղեկավարի կողմից:
10.2. Եթե Հայաստանի Հանրապետության տարբեր բնակավայրերի հաշվառում ունեցած զոհված (մահացած) զինծառայողի օրենքով սահմանված ընտանիքի անդամը կամ 1-ին կամ 2-րդ խմբի հաշմանդամության զինվորական կենսաթոշակի իրավունք ունեցող նախկին զինծառայողը, համապատասխանաբար` զինծառայողի զոհվելու (մահանալու) կամ հաշմանդամություն ունեցող ճանաչվելու օրվա դրությամբ հանվել են իրենց բնակության վայրի հաշվառումից և չեն հաշվառվել այլ բնակության վայրի հասցեում, ապա շահառուն բնակարանային պայմանների բարելավման հաշվառման է ընդունվում առավել երկար ժամկետով հաշվառման բնակավայրի համայնքի ղեկավարի կողմից:
10.3. Եթե զոհված (մահացած) զինծառայողի օրենքով սահմանված ընտանիքի անդամը կամ 1-ին կամ 2-րդ խմբի հաշմանդամության զինվորական կենսաթոշակի իրավունք ունեցող նախկին զինծառայողը Հայաստանի Հանրապետության բնակավայրում երբևէ չի ունեցել հաշվառում, ապա շահառուն բնակարանային պայմանների բարելավման հաշվառման է ընդունվում զոհված (մահացած) կամ 1-ին կամ 2-րդ խմբի հաշմանդամության զինվորական կենսաթոշակի իրավունք ունեցող նախկին զինծառայողին զինվորական ծառայության զորակոչած Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության զորակոչային և զորահավաքային համալրման ծառայության տարածքային ստորաբաժանման գտնվելու վայրի համայնքի ղեկավարի կողմից:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից և նրա գործողությունը տարածվում է 2020 թվականի սեպտեմբերի 27-ից հետո ծագած հարաբերությունների վրա:
 



Հայաստանի Հանրապետության
վարչապետ Ն.Փաշինյան

 

 

  • Քննարկվել է

    16.01.2023 - 31.01.2023

  • Տեսակ

    Որոշում

  • Ոլորտ

    Անվտանգություն

  • Նախարարություն

    Պաշտպանության նախարարություն

Ուղարկել նամակ նախագծի հեղինակին

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 2492

Տպել