«Հայաuտանի Հանրապետության կառավարության 2007 թվականի մարտի 7-ի N 384-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» Կառավարության որոշման նախագիծ
-
10 - Կողմ
-
1 - Դեմ
ՏԵՂԵԿԱՆՔ-ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ
«Հայաuտանի Հանրապետության կառավարության 2007 թվականի մարտի 7-ի
N 384-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» Կառավարության որոշման նախագծի ընդունման
- Իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը
Որոշման նախագծի ընդունումը պայմանավորված է` բնակարան կամ ԲԳՎ-ով բնակարան ձեռք բերելու գործընթացում Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության համակարգի զինծառայողների բնակարանային ապահովության համակարգի կարևորությամբ և անհրաժեշտությամբ:
- Ընթացիկ իրավիճակը և խնդիրները
ՀՀ ՊՆ համակարգի զինծառայողների բնակարանային ապահովության շրջնակ-ներում ՀՀ Կառավարության 07.03.2007թ. N 384-Ն որոշման համաձայն` բնակարանային պայմանների բարելավման կարիք ունեցող են համարվում և բնակարանային հաշվառման ենթակա են այն զինծառայողները ովքեր ՀՀ տարածքում չունեն սեփականության իրավունքով բնակելի տարածություն, ինչպես նաև սեփականության իրավունքով բնակելի տարածություն ունեցող այն զինծառայողները, որոնց բնակարանում բնակվող օրենքով սահմանված զինծառայողի յուրաքանչյուր անդամի բնակելի մակերեսով ապահով-վածությունը կազմում է 7 ու 7-ից պակաս քառակուսի մետր կամ, ընտանիքում, բացի ամուսիններից, կան ինը տարեկանից բարձր տարբեր սեռի անձիք կամ բնակվում են մեկ սենյակում` անկախ բնակելի մակերեսից: Նույն որոշումը սահմանում է, որ 1, 2, 3 և 4 սենյականոց բնակարան տրամադրվում է զինծառայողների ընտանիքի անդամների թվից ելնելով: Ընդ որում, 4 սենյականոց բնակարան տրամադրվում է 6 և ավելի անձից բաղկացած ընտանիքին:
Որպես օրինակ` ՊՆ համակարգի զինծառայողին ով 2009թ. դրությամբ ուներ 7 անձից բաղկացած ընտանիք, տրամադրվել է 4 սենյականոց բնակարան:
2022թ. դրությամբ զինծառայողի ընտանիքը բաղկացած է արդեն 13 անձից, իսկ վերը նշված որոշումը չի նախատեսում բնակարանային պայմանների կրկնակի բարելավում:
Որպես ՊՆ համակարգի բազմանդամ ընտանիքների բնակարանային պայմանների բարելավման համակարգային լուծման տարբերակ` առաջարկվում է այս նախագիծը:
- Տվյալ բնագավառում իրականացվող քաղաքականությունը
Բնագավառում իրականացվող քաղաքականությունն ուղղված է բնակարանով կամ ԲԳՎ տրամադրելու միջոցով ապահովելու ՀՀ ՊՆ համակարգի զինծառայողների ընտանիքների բնակարանային խնդիրների լուծման առավել բարենպաստ մեխանիզմների մշակմանը:
- Կարգավորման նպատակը և բնույթը
Որոշման նախագծի ընդունումը հնարավորություն կընձեռնի առանձին դեպքերում ապահովել զինծառայողների բնակարանային ապահովության ամբողջական իրավունքը:
- Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձինք
Նախագիծը մշակվել է ՀՀ պաշտպանության նախարարության կողմից:
- Ակնկալվող արդյունքը
Որոշման նախագծի ընդունումը հնարավորություն կընձեռնի բնակարանի կամ ԲԳՎ-ի միջոցով անհատույց պետական ֆինանսական աջակցության տրամադրումը բազմազավակ զինծառայողներին` ապահովելով բնակարանային ապահովության իրավունքի իրացումը` հաշվի առնելով նաև սոցիալական արդարության ընդհանուր սկզբունքները:
ՏԵՂԵԿԱՆՔ
«Հայաuտանի Հանրապետության կառավարության 2007 թվականի մարտի 7-ի
N 384-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» Կառավարության որոշման նախագծի ընդունման կապակցությամբ այլ իրավական ակտերում փոփոխություններ և լրացումներ կատարելու վերաբերյալ
Որոշման նախագծի ընդունման կապակցությամբ այլ իրավական ակտերում փոփոխություններ և լրացումներ կատարելու անհրաժեշտությունը բացակայում է:
ՏԵՂԵԿԱՆՔ
«Հայաuտանի Հանրապետության կառավարության 2007 թվականի մարտի 7-ի
N 384-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» Կառավարության որոշման նախագծի ընդունման կապակցությամբ ՀՀ պետական բյուջեի ծախսերի կամ եկամուտների ավելացման կամ նվազեցման վերաբերյալ
Որոշման նախագծի ընդունումը 2023թ. և հետագա տարիների պետական բյուջեներում փոփոխություններ կատարելու անհրաժեշտություն կառաջացնի:
-
Քննարկվել է
16.01.2023 - 31.01.2023
-
Տեսակ
Որոշում
-
Ոլորտ
Անվտանգություն
-
Նախարարություն
Պաշտպանության նախարարություն
Դիտումներ` 3265
Տպել