«Երեխայի իրավունքների մասին» ՀՀ օրենքի նախագծով սահմանվում են երեխայի իրավունքները և օրենսդրական երաշխիքները, երեխայի իրավունքների պաշտպանության ոլորտում պետական քաղաքականության հիմնական նպատակները, սկզբունքները, կարգավորվում են երեխայի իրավունքների պաշտպանության համակարգի գործունեության, երեխայի իրավունքների իրականացման, երեխայի իրավունքների և օրինական շահերի պաշտպանության հետ կապված այլ հարաբերություններ:

Օրենքի նախագծի նպատակն է՝ երեխայի իրավունքների իրականացման, երեխայի իրավունքների և օրինական շահերի պաշտպանության, ինչպես նաև երեխայի բարեկեցությանը, նրա անհատականության լիակատար և բազմակողմանի զարգացմանը միտված բարենպաստ պայմանների ստեղծման համար անհրաժեշտ կազմակերպական և իրավական հիմքերի ամրագրումը, երեխայի իրավունքների պաշտպանության համակարգի գործունեության արդյունավետության համար անհրաժեշտ երաշխիքների սահմանումը:  

 

  • Քննարկվել է

    07.11.2017 - 24.11.2017

  • Տեսակ

    Օրենք

  • Ոլորտ

    Սոցիալական ապահովություն

  • Նախարարություն

    Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարութուն

Հանրային քննարկում

07.11.2017 15:14

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն

Ուղարկել նամակ նախագծի հեղինակին

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 19626

Տպել

Առաջարկներ`

Մուշեղ Հովսեփյան

24.11.2017

Հոդված 35-ը լրացնել նոր մասով՝ հետևյալ բովանդակությամբ. «Արգելվում է ինտերսեքս երեխաների նկատմամբ առանց ազատ և տեղեկացված համաձայնության ցանկացած բժշկական ընթացակարգ կամ միջամտություն»։

«Հաշմանդամություն և ներառական զարգացում» ՀԿ

24.11.2017

Հոդված 55-ը լրացնել նոր մասով՝ հետևյալ բովանդակությամբ. «Արգելվում է հոգեբանասոցիալական հաշմանդամություն ունեցող երեխաների հարկադիր ինստիտուցիոնալացումը և բուժումը, այդ թվում՝ ոչ կոնսենսուսային հոգեբուժությունը:»։

«Հաշմանդամություն և ներառական զարգացում» ՀԿ

24.11.2017

Հոդված 55-ից հանել երկրորդ մասը։ Հարկադիր բուժումն արգելվում է Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների մասին կոնվենցիայով։ Տե՛ս Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների հարցերով ՄԱԿ-ի կոմիտեի ընդհանուր մեկնաբանություն 1-ը և Հայաստանի նախնական զեկույցի մասին եզրափակիչ դիտարկումները, պարբերություն 23։

Տեսնել ավելին