Հիշել նախագիծը
«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2018 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 3-Ի N 546-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԻԾ
-
2 - Կողմ
-
3 - Դեմ
ՆԱԽԱԳԻԾ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒՄ
2022 թվականի ______ N__-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2018 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 3-Ի N 546-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 34-րդ հոդվածը՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
- Հայաստանի Հանրապետության կառավարության 2018 թվականի մայիսի 3-ի «Վերադաս մաքսային մարմնի, վերադաս մաքսային մարմնի մաքսատուն-վարչությունների ու մաքսային կետ-բաժինների տեղակայման վայրերը և մաքսատուն-վարչությունների գործունեության տարածքները սահմանելու և Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի հունիսի 9-ի N 865-Ն որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» N 546-Ն որոշման (այսուհետ՝ Որոշում) մեջ կատարել հետևյալ փոփոխությունները՝
- Որոշման վերնագրում և ամբողջ տեքստում «վերադաս մաքսային մարմին» բառերի համապատասխան հոլովաձևերը փոխարինել «պետական եկամուտների կոմիտե» բառերի համապատասխան հոլովաձևերով.
- Որոշման նախաբանում «6-րդ հոդվածի 3-րդ մասին և 4-րդ մասի 2-րդ կետին» բառերը փոխարինել «212-րդ հոդվածի 4-րդ և 6-րդ մասերին» բառերով.
- Որոշման 2-րդ կետի 2-րդ ենթակետում «Արարատյան մաքսատուն-վարչության» բառերը փոխարինել «Երևանի մաքսային սպասարկման կենտրոն-մաքսատուն, վարչության» բառերով.
- Որոշմամբ հաստատված հավելվածի 3-րդ կետում «Արարատյան մաքսատուն-վարչություն» բառերը փոխարինել «Երևանի մաքսային սպասարկման կենտրոն-մաքսատուն, վարչություն» բառերով և նշված կետից հանել «Արշակունյաց 127/21,» բառերը.
- Որոշմամբ հաստատված հավելվածի 6-րդ կետից հանել «Մովսես Խորենացու 1, 2 և» բառերը:
- Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՎԱՐՉԱՊԵՏ Ն. ՓԱՇԻՆՅԱՆ
-
Քննարկվել է
13.01.2023 - 28.01.2023
-
Տեսակ
Որոշում
-
Ոլորտ
Պետական եկամուտներ
-
Նախարարություն
Պետական եկամուտների կոմիտե
Դիտումներ` 2793
Տպել