ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2007 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 30-Ի N 1093-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
-
4 - Կողմ
-
2 - Դեմ
Հ Ի Մ Ն Ա Վ Ո Ր ՈՒ Մ
«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2007 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 30-Ի N 1093-Ն ՈՐՈՇՈՒՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԾԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ
ԱՆՀՐԱԺԵՇՏՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
1․ Իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը
Իրավական ակտերի ընդունման անհրաժեշտությունը պայմանավորված է Հայաստանի Հանրապետության վարչապետի 2022 թվականի օգոստոսի 8-ին հաստատված «Սննդամթերքի անվտանգության մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին», «Սննդամթերքի անվտանգության պետական վերահսկողության մասին» օրենքում լրացումներ և փոփոխություն կատարելու մասին», «Անասնաբուժության մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» և «Բուսասանիտարիայի մասին» օրենքում լրացումներ և փոփոխություն կատարելու մասին» ՀՀ օրենքների կիրարկումն ապահովող միջոցառումների ցանկը հաստատելու մասին» 907-Ա որոշմամբ (այսուհետ՝ որոշում), ինչպես նաև «Պետական կառավարման համակարգի մարմինների մասին» ՀՀ օրենքի 4-րդ հոդվածի 2-րդ մասի դրույթներով և ՀՀ վարչապետի 2019 թվականի «Հայաստանի Հանրապետության սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի կանոնադրությունը հաստատելու մասին» N 1940-Լ որոշմամբ։ Որոշման հավելվածի 11-րդ կետի կատարումն ապահովելու նպատակով՝ անհրաժեշտություն է առաջացել փոփոխություններ կատարել բուսասանիտարիայի ոլորտին վերաբերող ՀՀ կառավարության որոշման մեջ՝ համապատասխանեցնելով լիազորող նորմը: Միաժամանակ, պայմանավորված «Սննդամթերքի անվտանգության պետական վերահսկողության մասին» ՀՀ օրենքի 13-րդ հոդվածի 8-րդ մասի 5-րդ կետի դրույթով, ինչպես նաև ՀՀ վարչապետի 2022 թվականի հոկտեմբերի 17-ի N 02/16.11/33985-2022 հանձնարարականի կատարմամբ, այն է թույլատվական փաստաթղթերը՝ բացառապես էլեկտրոնային եղանակով տրամադրելու գործընթացն ապահովելու հետ, անհրաժեշտություն է առաջացել համապատասխան փոփոխություններ կատարել ՀՀ կառավարություն 2007 թվականի օգոստոսի 30-ի «Բույսերի, բուսական արտադրանքի և կարգավորվող առարկաների ներմուծման թույլտվության և ներմուծման, արտահանման, վերաարտահանման բուսասանիտարական հավաստագրերի տրամադրման կարգը և ձևերը սահմանելու մասին» N 1093-Ն որոշման մեջ։
2. Առաջարկվող կարգավորման նպատակը և բնույթը
Նախագծի ընդունմամբ բուսասանիտարիայի ոլորտի իրավական ակտում կհամապատասխանեցվի լիազորող նորմը:
Միաժամանակ, «Մեկ կանգառ, մեկ պատուհան» ՀՀ արտաքին առևտրի հարթակի և պետական կառավարման մարմինների միջև հարթակի ներդրմամբ պայմանավորված՝ այսուհետ հայտատուների կողմից դիմումների ներկայացման և ապրանքների ներմուծման, տարանցման և արտահանման բուսասանիտարական հավաստագրի (այսուհետ՝ թույլատվական փաստաթուղթ) տրամադրումը իրականացվելու է բացառապես էլեկտրոնային եղանակով՝ Հայաստանի Հանրապետության արտաքին առևտրի ազգային մեկ պատուհան «Թույլատվական փաստաթղթեր (sw.gov.am)» համակարգի միջոցով»:
Նախագծի ընդունմամբ լրացուցիչ ֆինանսական միջոցների անհրաժեշտություն չի առաջանում՝ պետական բյուջեում եկամուտների և ծախսերի ավելացում կամ նվազում չի նախատեսվում:
3. Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ
Հայաստանի վերափոխման ռազմավարություն 2050, Կառավարության 2021-2026թթ. ծրագիր, ոլորտային և/կամ այլ ռազմավարություններ:
Նախագիծը չի բխում 2050 Հայաստանի վերափոխման ռազմավարության, և Կառավարության 2021-2026թթ. ծրագրերից:
4. Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձինք
Իրավական ակտի նախագիծը մշակվել է ՀՀ էկոնոմիկայի նախարարության կողմից։
5. Ակնկալվող արդյունքը
Նախագծի ընդունմամբ բուսասանիտարիայի ոլորտում գործող որոշման մեջ կհամապատասխանեցվի լիազորող նորմը՝ համաձայն Սահմանադրության 6-րդ հոդվածի 1-ին և 2-րդ մասերի դրույթներին և «Նորմատիվ իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքում ամրագրված կարգավորումների համատեքստում խնդրահարույց չի լինի:
-
Քննարկվել է
09.01.2023 - 24.01.2023
-
Տեսակ
Որոշում
-
Ոլորտ
Գյուղատնտեսություն, Էկոնոմիկա
-
Նախարարություն
Էկոնոմիկայի նախարարություն
Դիտումներ` 3278
Տպել