««ՓՈՂԵՐԻ ԼՎԱՑՄԱՆ ԵՎ ԱՀԱԲԵԿՉՈՒԹՅԱՆ ՖԻՆԱՆՍԱՎՈՐՄԱՆ ԴԵՄ ՊԱՅՔԱՐԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀՀ ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԻԾ
-
4 - Կողմ
-
2 - Դեմ
Նախագիծ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
Օ Ր Ե Ն Ք Ը
«ՓՈՂԵՐԻ ԼՎԱՑՄԱՆ ԵՎ ԱՀԱԲԵԿՉՈՒԹՅԱՆ ՖԻՆԱՆՍԱՎՈՐՄԱՆ ԴԵՄ ՊԱՅՔԱՐԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հոդված 1. «Փողերի լվացման և ահաբեկչության ֆինանսավորման դեմ պայքարի մասին» 2008 թվականի մայիսի 26-ի ՀՕ-80-Ն օրենքի (այսուհետ՝ Օրենք) 3-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետի «ժթ» ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«ժթ) մոլախաղերի, ինտերնետային մոլախաղերի, վիճակախաղերի, բուքմեյքերային գործունեության միջոցով կազմակերպվող խաղերի կազմակերպիչները,»:
Հոդված 2. Օրենքի 6-րդ հոդվածում՝
1) 3-րդ մասի 2-րդ կետի «խաղատների, շահումով խաղերի, ներառյալ՝ ինտերնետային շահումով խաղերի, վիճակախաղերի կազմակերպիչների» բառերը փոխարինել «մոլախաղերի, ինտերնետային մոլախաղերի, վիճակախաղերի, բուքմեյքերային գործունեության միջոցով կազմակերպվող խաղերի կազմակերպիչների» բառերով,
2) 4-րդ մասի 2-րդ կետի «խաղատների, շահումով խաղերի, ներառյալ՝ ինտերնետային շահումով խաղերի, վիճակախաղերի կազմակերպիչների» բառերը փոխարինել «մոլախաղերի, ինտերնետային մոլախաղերի, վիճակախաղերի, բուքմեյքերային գործունեության միջոցով կազմակերպվող խաղերի կազմակերպիչների» բառերով:
3) 4-րդ մասի 2-րդ կետի «բ» ենթակետի «խաղադրույքների» բառից հետո լրացնել «(մասնակցության վճարի)» բառերը:
Հոդված 3. Օրենքի 16-րդ հոդվածի 3-րդ մասի «խաղատների, շահումով խաղերի, ներառյալ՝ ինտերնետային շահումով խաղերի, վիճակախաղերի կազմակերպիչները» բառերը փոխարինել «մոլախաղերի, ինտերնետային մոլախաղերի, վիճակախազերի, բուքմեյքերային գործունեության միջոցով կազմակերպվող խաղերի և շահումով այլ խաղերի կազմակերպիչները» բառերով:
Հոդված 4. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում 2025 թվականի հունվարի 1-ից:
-
Քննարկվել է
30.12.2022 - 14.01.2023
-
Տեսակ
Օրենք
-
Ոլորտ
Պետական եկամուտներ
-
Նախարարություն
Պետական եկամուտների կոմիտե
Դիտումներ` 3480
Տպել