«ԼԻՑԵՆԶԱՎՈՐՄԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔ
-
2 - Կողմ
-
3 - Դեմ
ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ
«ԼԻՑԵՆԶԱՎՈՐՄԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ
- Անհրաժեշտությունը
Սույն օրենքը ընդունումը պայմանավորված է «Լիցենզավորման մասին» 7-րդ հոդվածի 6․2-րդ մասով սահմանված՝ Եվրասիական տնտեսական միության, Եվրոպական միության անդամ երկրների, ինչպես նաև Ամերիկայի Միացյալ Նահանգների, Կանադայի, Հարավային Կորեայի, Չինաստանի Ժողովրդական Հանրապետության, Ճապոնիայի, Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության, Արաբական Միացյալ Էմիրությունների, Վրաստանի, Իրանի Իսլամական Հանրապետության իրավաբանական անձանց Հայաստանի Հանրապետությունում համապատասխան լիցենզավորող մարմնի թույլտվությամբ օրենքով նախատեսված՝ գործունեության իրականացման վայրի պահանջ չնախատեսող լիցենզավորման ենթակա գործունեության տեսակներից միջուկային նյութերի, ռադիոակտիվ նյութերի/ռադիոակտիվ նյութեր պարունակող սարքերի և ռադիոակտիվ թափոնների ներմուծում/ արտահանում, ինչպես նաև ինկասացիոն ծառայության մատուցման գործունեությունները որպես բացառություն սահմանելու անհրաժեշտությամբ։
- Ընթացիկ իրավիճակը և խնդիրները
«Լիցենզավորման մասին» օրենքի 7-րդ հոդվածի 6․2-րդ մասին համապատասխան, օտարերկրյա իրավաբանական անձինք Հայաստանի Հանրապետությունում համապատասխան լիցենզավորող մարմնի թույլտվությամբ կարող են իրականացնել իրականացման վայրի պահանջ չնախատեսող լիցենզավորման ենթակա գործունեություն՝ միջուկային նյութերի, ռադիոակտիվ նյութերի/ռադիոակտիվ նյութեր պարունակող սարքերի և ռադիոակտիվ թափոնների ներմուծում/արտահանում, ինչպես նաև ինկասացիոն ծառայության մատուցման գործունեություն։ Օրենքի 26-րդ հոդվածի 1-ին մասին համապատասխան, լիցենզիան լիցենզավորող մարմնի կողմից լիցենզավորման կարգերին համապատասխան տրվող գործունեություն իրականացնելու թույլտվությունն է։
Միջուկային նյութերի, ռադիոակտիվ նյութերի/ռադիոակտիվ նյութեր պարունակող սարքերի և ռադիոակտիվ թափոնների ներմուծման/ արտահանման լիցենզավորման կարգերը (ՀՀ կառավարության 2004 թվականի դեկտեմբերի 9-ի N1790-Ն, 2005 թվականի մարտի 24-ի NN 346-Ն, 375-Ն որոշումներ) նախատեսում են, որ իրավաբանական անձինք վերոհիշյալ ապրանքների ներմուծման/արտահանման լիցենզիա ստանալու համար պետք է ունենան միջուկային և ռադիոակտիվ նյութերի օգտագործման կամ պահեստավորման (ռադիոակտիվ թափոնների դեպքում) լիցենզիաներ։
Մինչդեռ՝ օգտագործման կամ պահեստավորման լիցենզիա ստանալու համար հայտատուն, այլ անհրաժեշտ փաստաթղթերի հետ միասին, պետք է ներկայացնի նաև միջուկային տեղակայանքի և միջուկային նյութերի ֆիզիկական պաշտպանության իրականացման լիցենզիայի, անձնակազմի մասնագիտական որակավորումը հաստատող փաստաթղթերի պատճենները, ռադիոակտիվ նյութերի կամ ռադիոակտիվ նյութեր պարունակող սարքերի ֆիզիկական պաշտպանության ապահովման ծրագիրը կամ հրահանգը, անձնակազմի մասնագիտական որակավորումը հաստատող փաստաթղթերի պատճենները, այդ թվում` ատոմային էներգիայի օգտագործման բնագավառում անվտանգության ապահովման տեսակետից կարևոր պաշտոններ զբաղեցնող ֆիզիկական անձանց լիցենզիաների պատճենները, ռադիոակտիվ թափոնների պահման ֆիզիկական պաշտպանության ապահովումը հավաստող փաստաթղթերի պատճենները (ՀՀ կառավարության 2005 թվականի հունիսի 9-ի N 762-Ն, 2004 թվականի դեկտեմբերի 9-ի N 1751-Ն, 2005 թվականի մայիսի 5-ի․ N647-Ն որոշումներ)։
Միջուկային և ռադիոակտիվ նյութերի ֆիզիկական պաշտպանության հետ կապված տեղեկությունները դասվում են պետական գաղտնիք պարունակող տեղեկությունների շարքին (ՀՀ կառավարության 1998 թվականի մարտի 13-ի N 173 որոշում), և օտարերկրյա իրավանաբական անձանց դրանք տեսականորեն և գործնականում հասանելի չեն։
Բացի այդ, ատոմային էներգիայի օգտագործման բնագավառում անվտանգության ապահովման տեսակետից կարևոր պաշտոններ կարող են զբաղեցնել միայն Հայաստանի Հանրապետության քաղաքացիները։
Համաձայն ՀՀ կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 22-ի N 2302-Ն որոշմամբ հաստատված ինկասացիոն ծառայությունների մատուցման լիցենզիավորման կարգի՝ սահմանված են մի շարք պահանջներ․ մասնավորապես՝ ինկասացիոն կազմակերպության մասնագիտացված աշխատողների մասնագիտական որակավորման ստուգումն իրականացվում է ՀՀ Կենտրոնական բանկի նախագահի կողմից ստեղծված հանձնաժողովի կողմից։ Նույն որոշման համաձայն՝ Հայաստանի Հանրապետությունում ինկասացիոն ծառայությունների մատուցման լիցենզավորման հարաբերությունները կարգավորվում են «Ինկասացիայի մասին», «Զենքի մասին» և «Լիցենզավորման մասին» օրենքներով, կարգով և այլ իրավական ակտերով։
Վերը նշված որոշմամբ սահմանված են պարտադիր պահանջներ, կապված ինկասացիոն ծառայություն իրականացնող անձանց կողմից ծառայողական զենք օգտագործելու կամ գործադրելու հետ և կարգավորվում են «Զենքի մասին» օրենքով և վերջինից բխող այլ իրավական ակտերով։
Հարկ է նշել նաև, որ ինկասացիոն ծառայությունների մատուցման նկատմամբ՝ վերջինիդ առանձնահատկություններով պայմանավորված, որպես ձեռնարկատիրական գործունեության ուղղություն առկա չէ մեծ հետաքրքրություն (լիցենզավորված է 6 ինկասացիոն ծառայություններ մատուցող ընկերություն), ինչը նաև փոխկապակցված է կանխիկ դրամաշրջանառության նվազեցման ուղղությամբ տարվող քաղաքականության հետ։
Վերոգրյալով պայմանավորված՝ ինկասացիոն ծառայության մատուցման գործունեությունը որպես լիցենզավորման ենթակա գործունեության տեսակ, նպատակահարմար է ներառել «Լիցենզավորման մասին» օրենքի 7-րդ հոդվածի 6.2-րդ մասով սահմանված բացառությունների կազմում։
3․ Կարգավորման նպատակը և բնույթը
«Լիցենզավորման մասին» օրենքում կատարվում է համապատասխան լրացում, որպես բացառություն սահմանելով ինկասացիոն ծառայությունների մատուցման գործունեությունը և միջուկային նյութերի, ռադիոակտիվ նյութերի/ռադիոակտիվ նյութեր պարունակող սարքերի և ռադիոակտիվ թափոնների ներմուծումը/ արտահանումը, «Լիցենզավորման մասին» օրենքի 7-րդ հոդվածի 6.2-րդ մասով սահմանված Եվրասիական տնտեսական միության, Եվրոպական միության անդամ երկրների, ինչպես նաև Ամերիկայի Միացյալ Նահանգների, Կանադայի, Հարավային Կորեայի, Չինաստանի Ժողովրդական Հանրապետության, Ճապոնիայի, Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության, Արաբական Միացյալ Էմիրությունների, Վրաստանի, Իրանի Իսլամական Հանրապետության իրավաբանական անձանց Հայաստանի Հանրապետությունում համապատասխան լիցենզավորող մարմնի թույլտվությամբ օրենքով նախատեսված՝ գործունեության իրականացման վայրի պահանջ չնախատեսող լիցենզավորման ենթակա գործունեության տեսակներից։
- Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձիք
Նախագիծը մշակվել է Էկոնոմիկայի նախարարության և Միջուկային անվտանգության կարգավորման կոմիտեի կողմից:
- Ակնկալվող արդյունքը
Նախագծի ընդունմամբ կապահովվի օրենքի 7-րդ և 26-րդ հոդվածների միմյանց համապատասխանությունն ատոմային էներգիայի օգտագործման բնագավառի մասով, ինչպես նաև միջուկային և ճառագայթային անվտանգության մակարդակը՝ Հայաստանի Հանրապետության ստանձնած միջազգային պարտավորություններին համապատասխան, իսկ ինկասացիոն ծառայությունների մասով լիցենզիան կտրամադրվի միայն «Զենքի մասին», «Ինկասացիայի մասին» և «Լիցենզավորման մասին» օրենքներով սահմանված պահանջներին համապատասխան։
- Այլ տեղեկություններ (եթե այդպիսիք առկա են)
«Լիցենզավորման մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին» օրենքի ընդունմամբ ՀՀ պետական բյուջեի (կամ տեղական ինքնակառավարման մարմնի բյուջեի) ծախսերի կամ եկամուտների ավելացում կամ նվազեցում չի ակնկալվում:
7․ Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ. Հայաստանի վերափոխման ռազմավարություն 2050, Կառավարության 2021-2026թթ. ծրագիր, ոլորտային և/կամ այլ ռազմավարություններ․
Նախագիծը չի բխում ռազմավարական հետևյալ փաստաթղթերից՝ Հայաստանի վերափոխման ռազմավարություն 2050, Կառավարության 2021-2026թթ. ծրագիր, ոլորտային և/կամ այլ ռազմավարություններ։
-
Քննարկվել է
28.12.2022 - 15.01.2023
-
Տեսակ
Օրենք
-
Ոլորտ
Էկոնոմիկա, Միջուկային անվտանգություն
-
Նախարարություն
Էկոնոմիկայի նախարարություն
Դիտումներ` 2998
Տպել