Լրամշակման փուլում է
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2022 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 28-Ի N 1180-Ն ԵՎ N 1177-Ն ՈՐՈՇՈՒՄՆԵՐՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2004 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 23-Ի N 1456-Ն ՈՐՈՇՈՒՄՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԻԾ
-
2 - Կողմ
-
8 - Դեմ
ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ
«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2022 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 28-Ի N 1180-Ն ԵՎ N 1177-Ն ՈՐՈՇՈՒՄՆԵՐՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ ԵՎ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԾԻ
Իրավական ակտի հիմնավորումը |
||
1. |
Անհրաժեշտությունը |
|
|
Նախագծի մշակման անհրաժեշտությունը պայմանվորված է ՀՀ կառավարության 2022 թվականի հուլիսի 28-ի N 1180-Ն որոշման գործընթացների լավարկման հանգամանքով։ Բացի այդ, ՀՀ կառավարության 2022 թվականի նոյեմբերի 17-ին կայացած կառավարության նիստում հավանության է արժանացել «Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» և հարակից ՀՀ օրենքների նախագծերի վերաբերյալ Հայաստանի Հանրապետության կառավարության օրենսդրական նախաձեռնությանը: Օրենքների նախագծերով սահմանվել են մի շարք կարգավորումներ, այդ թվում՝ անցումային դրույթներ, որոնք անհրաժեշտ է նախատեսել նաև ենթաօրենսդրական իրավական ակտերում։ |
|
2. |
Առկա իրավիճակը և խնդիրները |
|
|
Անձի ֆունկցիոնալության գնահատման համակարգի ներդրման շրջանակներում աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունն իրականացրել է ռետրոսպեկտիվ պիլոտային ծրագիր։ Այդ նպատակով Միասնական սոցիալական ծառայության Մալաթիա-Սեբաստիայի տարածքային կենտրոնում ստեղծվել է անձի ֆունկցիոնալության գնահատման համար սահմանված պահանջներին համապատասխան միջավայր (համապատասխան սարքավորումներով և կահույքով զինված սենյակ, գնահատող մասնագետներ՝ բժիշկներ և հարբժշկական մասնագետներ, սոցիալական աշխատող), որտեղ սահմանված ընթացակարգին, գործիքներին համապատասխան և մեթոդական ուղեցույցերի կրառմամբ գնահատվել են նախկինում հաշմանդամություն ունեցող անձ ճանաչված անձինք։ Պիլոտ ծրագրի նպատակն էր փորձարկել անձի ֆունկցիոնալության գնահատման համար սահմանված գործընթացները, գործիքները, մեթոդական ուղեցույցերը, վեր հանել խնդիրները և շտկել դրանք՝ մինչ ամբողջական համակրգի ներդրումը։ Բացի այդ, «Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» և հարակից ՀՀ օրենքների նախագծերում սահմանվել են անցումային դրույթներ, մասնավորապես՝ առանձնահատկություններ առաջին անգամ դիմողների և վերափորձաքննությամ համար դիմողների համար։ Առաջնակի դիմողների հաշմանդամությունը 2023 թվականի փետրվարի 1-ից գնահատվելու է նոր ընթացակարգերով, իսկ՝ վերափորձաքննության համար դիմողները շարունակելու են գործող ընթացակարգերով մինչև 2023 թվականի դեկտեմբերի 31-ը ներառյալ։ Միաժամանակ, անհրաժեշտ է համապատասխանեցնել գործող և ներկայումս ԱԺ ներկայացված «Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» և հարակից ՀՀ օրենքների նախագծերում տեղ գտած իրավակարգավորումներին։ Նաև, նախագծով նախատեսված փոփոխություններն ու լրացումներ նպատակ ունեն կարգավորելու պիլոտային ծրագրի արդյունքում վեր հանված խնդիրներն ու բացերը։ |
|
3. |
Կարգավորման նպատակը և բնույթը |
|
|
Ամփոփելով պիլոտ ծրագրի արդյունքները անհաժեշտություն է առաջացել որոշակի փոփոխություններ կատարել ՀՀ կառավարության 2022 թվականի հուլիսի 28-ի N 1180-ն որոշման մեջ։ Մասնավորապես, նախագծով առաջարկվում է՝ 1. սահմանել, որ «e-disability» էլեկտրոնային համակարգին հասանելիություն են ունենում են նաև ՀՀ պաշտպանության նախարարությանը, ՀՀ արդարադատության նախարարությանը, ՀՀ ոստիկանությունը և ՀՀ ազգային անվտանգության ծառայությունը։ Նշված մարմինները առնչվում են ֆունկցիոնալության գնահատման համակարգին և նպատակարմար է որոշմամբ սահմանել այդ կարգավորումները։ 2. որոշման հավելվածի 7-րդ կետի աղյուսակում առաջարկվող փոփոխությունները բխում են որոշ մասնագիտություններ հայերեն լեզվով գրելու հրամայականից, մյուսները՝ մոդելի ներդրման շրջանակում կազմակերպված իրազեկման աշխատանքների արդյունքներից։ Մասնավորապես, ընտանեկան բժիշկները ցանկում ներառվել են մարզերում ֆունկցիոնալության գնահատման ռեեստրի համալրման նպատակով բժիշկների և հարբժիշկների հետ հանդիպումների ժամանակ տրված առաջարկների հիման վրա։ 3. որոշման հավելվածի 24-րդ կետի 3-րդ և 5-ր ենթակետերը ու 25-րդ կետը ուժը կորցրած են ճանաչվում, քանի որ դրանցով ստացված տեղեկատվությունը ֆունկցիոնալության գնահատման համար որևէ էական նշանակություն չունի։ Անհրաժեշտ տեղեկատվությունը կհավաքագրվի միջավայրային գործոնների գնահատման ժամանակ, որը կարվի համապատասխան գնահատման գործիքներով։ 4. ուժը կորցրած ճանաչել 28-րդ կետը, համաձայն որի՝ անձի ֆունկցիոնալության փաստաթղթային գնահատում, այն էլ միայն բժշկական փաստաթղթերի հիման վրա։ Այնինչ նոր մոդելով գնահատումը ենթադրում է ոչ միայն բժշկական բաղադրիչի գնահատում, այլև սոցիալական, մասնավորապես անձի գործունեությունն ու մասնակցությունը, իսկ հեռակա կարգով անձի այս բաղադրիչի գնահատում իրականացնելը գործնականորեն անհնար է։ 5. Հավելվածի 41-րդ կետից հետո լրացնել նոր՝ 41.1 կետով։ Հաշվի առնելով ռեսուրսների սղությունը, միջավայրային գործոնների «e» ծածկագրերը տունայցի միջոցով կգնահատվեն մինչև 18 տարեկան անձանց համար։ Եթե գնահատումը կատարվում է գնահատվողի գտնվելու վայր այց կատարելու միջոցով, ապա «e» ծածկագրերը կգնահատեն հարբժշկական մասնագետները՝ նաև 18 տարեկանից բարձր տարիքի անձանց համար։ Մնացած դեպքերում միջավայրային գործոնները կգնահատվեն գնահատվողի կամ ներկայացուցչի հետ հարցազրույցի միջոցով։ 6. մահվան պատճառական կապը որոշելու համար ԽՍՀՄ զինված ուժերում զինվորական ծառայության ընթացքում հաշմանդամ դարձած շարքային կազմի զինծառայողներին կուղեգրի Ծառայության համապատասխան ստորաբաժանումը, իսկ Պաշտպանության նախարարության, Արդարադատության նախարարության, Արտակարգ իրավիճակների նախարարության կենսաթոշակ նշանակող ստորաբաժանումները՝ իրենց համակարգերի զինծառայողների մահվան դեպքում։ ՀՀ կառավարության 2020 թվականի դեկտեմբերի 10-ի N 2049-Ն որոշմամբ սահմանված կարգով Ոստիկանության բժշկական հանձնաժողովը, իսկ ՀՀ կառավարության 2003 թվականի դեկտեմբերի 18-ի N 1749-Ն որոշմամբ սահմանված կարգով ազգային անվտանգության ծառայության ռազմաբժշկական հանձնաժողովը ընդունում են իրենց համակարգերի զինծառայողների մահվան պատճառական կապի վերաբերյալ որոշումներ՝ ինչը հիմք է հանդիսացել կարգավորումը նախատեսլեու համար։ 7. որոշման հավելվածի 76-րդ կետի 1-ին ենթակետը ուճը կորցրած ճանաչել։ Հաշվի առնելով բժշկագիտության նվաճումները, նորագույն բժշկական մոտեցումները, նպատակահարամր է պատվաստված օրգանները առողջական վիճակի վերականգնման հեռանկարի բացակայություն ունեցող հիվանդությունների շարքից հանել։ 8. որոշման հավելվածը լրացնել նոր 79-րդ կետով։ Որոշման հավելվածի 73-78-րդ կետերում հիվանդությունները թվարկված են ստորակետներով, մինչդեռ դրանցից որևէ մեկի առկայությունը բավարար է անձի առողջական վիճակը որպես վերականգնման հեռանկար չունեցող որակելու և անձի ֆունկցիոնալության գնահատման՝ առանց եռամսյա ժամկետի պահպանման, ուղեգրելու համար։ Բացի այդ, որոշումներում առաջրկվում է սահմանել անցումային դրույթներ առաջին անգամ և վերափորձաքննությամ համար դիմողների համար։ ՀՀ կառավարության 2022 թվականի նոյեմբերի 17-ին կայացած կառավարության նիստում հավանության է արժանացել «Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» և հարակից ՀՀ օրենքների նախագծերի վերաբերյալ Հայաստանի Հանրապետության կառավարության օրենսդրական նախաձեռնությանը: Օրենսդարական նախաձեռնության հիմնական նպատակներից մեկն էր նաև ապահովել սահուն անցումը ֆունկցիոնալության գնահատման նոր համակարգին, ինչի համար և սահմանվել են համապատասխան դրույթներ։ Հաջորդ քայլը ենթադրում է կիրարկումն ապահովող իրավական ակտերի համապատասխանեցում՝ ինչի համար և մշակվել է սույն նախագիծը։ Նախագծով առաջարկվում է նաև ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության կառավարության 2004 թվականի սեպտեմբերի 23-ի N 1456-Ն որոշումը, իսկ մահվան պատճառական կապին վերաբերող սահմանումները նախատեսել ՀՀ կառավարության 2022 թվականի հուլիսի 28-ի N 1180-ն որոշմամբ։ |
|
4․ |
Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձինք |
|
|
Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն |
|
5. |
Ակնկալվող արդյունքը |
|
|
Նախագծի ընդունման արդյունքում ակնկալվում է լավարկել օրենսդրական դաշտը։ |
|
6. |
Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի եկամուտների և ծախսերի փոփոխությունները |
|
|
Նախագծի ընդունման դեպքում Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի եկամուտներում և ծախսերում լրացուցիչ փոփոխությունների անհրաժեշտություն չկա։ |
|
7. |
Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ. Հայաստանի վերափոխման ռազմավարություն 2050, Կառավարության 2021-2026 թթ. ծրագիր, ոլորտային և/կամ այլ ռազմավարություններ |
|
|
Նախագիծը մասամբ փոխկապակցված է Հայաստանի Հանրապետության Կառավարության 2021-2026 թվականների ծրագրի հետ և բխում է 4.6 կետի 24-րդ պարբերությունից ` «Ներդրվելու է հաշմանդամության գնահատման նոր մոդել՝ հիմնված անձի կարիքների բազմակողմանի գնահատման վրա»։ |
|
-
Քննարկվել է
23.12.2022 - 09.01.2023
-
Տեսակ
Որոշում
-
Ոլորտ
Սոցիալական ապահովություն
-
Նախարարություն
Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարութուն
Դիտումներ` 3486
Տպել