Հիշել նախագիծը
«ՌԱԶՄԱԿԱՆ ԴՐՈՒԹՅԱՆ ԻՐԱՎԱԿԱՆ ՌԵԺԻՄԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ», «ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ», «ԶԻՆՎՈՐԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԵՎ ԶԻՆԾԱՌԱՅՈՂԻ ԿԱՐԳԱՎԻՃԱԿԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ»,«ՎԱՐՉԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՀԻՄՈՒՆՔՆԵՐԻ ԵՎ ՎԱՐՉԱԿԱՆ ՎԱՐՈՒՅԹԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՆԵՐԻ ՆԱԽԱԳԾԵՐ
-
13 - Կողմ
-
95 - Դեմ
Ամփոփաթերթում ներառվում են նախագծի վերաբերյալ ներկայացված բոլոր բովանդակային առաջարկությունները, առցանց գրվածները` 2 աշխատանքային օրվա, էլ. փոստով ուղարկվածները` 10 աշխատանքային օրվա ընթացքում
h/h | Առաջարկության հեղինակը, ստացման ամսաթիվը | Առաջարկության բովանդակությունը | Եզրակացություն | Կատարված փոփոխությունը |
---|---|---|---|---|
1 | 2 | 3 | 4 | |
1 | Hayk Hwvsepyan 22.12.2022 22:33:10 | Անդրադառնալ որոշակի աշխատանքներում կամավորների ներգրավման հարցին։ | Չի ընդունվել | Հարկ է նշել, որ առաջարկն անորոշ է, պարզ չէ ինչպիսի աշխատանքների մասին է խոսքը, անհրաժեշտ է ավելի հստակ ձևակերպված առաջարկ: |
2 | Կոլյա Մկրտչյան 22.12.2022 23:42:53 | 2-րդ հոդվածի 15 րդ մասի մշակում է անհրաժեշտ։ Ռազմական դրության ժամանակ շատ աշխատանքներ համակարգում և իրականացնում է թիկունքը՝ նաև սոցցանցերի միջոցով։ Ամբողջական արգելափակումը հնարավոր է նաև խուճապ առաջացնի։ | Չի ընդունվել | Անվտանգության խորհրդի գրասենյակի 28.06.2023 թվականի թիվ /40.93/22229-2023 գրությամբ հայտնված տեղեկատվության համաձայն՝ վերջինս նախաձեռնել է «Հայաստանի Հանրապետության համապարփակ պաշտպանության և անվտանգության համակարգի տեսլականի» (այսուհետ՝ Տեսլական) մշակման գործընթաց, որպիսի փաստաթղթի հավանության արժանանալու դեպքում փոփոխություններ են նախատեսվելու ՀՀ անվտանգային ոլորտին առնչվող համապատասխան օրենքներում, ենթաօրենսդրական ակտերում և պլաններում: Նշվածից ելնելով ԱԽ գրասենյակն առաջարկել է արտակարգ իրավիճակների, ռազմական դրության և պատերազմի ժամանակ ՀՀ տարածքում ինտերնետ կապի հասանելիության ամբողջական կամ մասնակի սահմանափակման հնարավորության հարցը առհասարակ քննարկել Տեսլականի հավանության արժանացումից հետո: Նման պայմաններում ինտերնետ կապի հասանլեիության ամբողջական կամ մասնակի սահմանափակմանն առնչվող դրույթները հանվել են նախագծից: |
3 | Կոլյա Մկրտչյան 22.12.2022 23:42:53 | Տվյալ հոդվածի մեջ հստակեցնել սահմանափակվող սոցցանցերի ցանկը։ Tik Tok, What's app անպայման։ | Չի ընդունվել | Անվտանգության խորհրդի գրասենյակի 28.06.2023 թվականի թիվ /40.93/22229-2023 գրությամբ հայտնված տեղեկատվության համաձայն՝ վերջինս նախաձեռնել է «Հայաստանի Հանրապետության համապարփակ պաշտպանության և անվտանգության համակարգի տեսլականի» (այսուհետ՝ Տեսլական) մշակման գործընթաց, որպիսի փաստաթղթի հավանության արժանանալու դեպքում փոփոխություններ են նախատեսվելու ՀՀ անվտանգային ոլորտին առնչվող համապատասխան օրենքներում, ենթաօրենսդրական ակտերում և պլաններում: Նշվածից ելնելով ԱԽ գրասենյակն առաջարկել է արտակարգ իրավիճակների, ռազմական դրության և պատերազմի ժամանակ ՀՀ տարածքում ինտերնետ կապի հասանելիության ամբողջական կամ մասնակի սահմանափակման հնարավորության հարցը առհասարակ քննարկել Տեսլականի հավանության արժանացումից հետո: Նման պայմաններում ինտերնետ կապի հասանլեիության ամբողջական կամ մասնակի սահմանափակմանն առնչվող դրույթները հանվել են նախագծից: |
4 | Արա Սաղումյան 23.12.2022 10:23:54 | «ՌԱԶՄԱԿԱՆ ԴՐՈՒԹՅԱՆ ԻՐԱՎԱԿԱՆ ՌԵԺԻՄԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀՀ օրենքի նախագծի 2-րդ հոդվածի 10-րդ կետում «տվյալ տարածքում չբնակվող անձանց վտարում» բառերը փոխարինել «տվյալ բնակավայրում չհաշվառված կամ տվյալ շինությունում մշտապես չբնակվող անձանց վտարում և (կամ) արտաքսում» բառերով: | Մասամբ է ընդունվել | Հարկ է նշել, որ նախագծում կատարվել են փոփոխություններ՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ, ըստ Քրեական օրենսգրքի, վտարումը հանդիսանում է քրեական պատասխանատվության ենթակա անձի նկատմամբ կիրառվող մայն լրացուցիչ պատժի տեսակ: Մինչդեռ, գտնում ենք, որ օրենսդրի նպատակն ուղղված չի եղել տվյալ տարածքում չբնակվող անձի (օտարերկրացու) վտարմանը՝ որպես պատժատեսակ: Միաժամանակ, հաշվի առնելով այն, որ «Օտարերկրացիների մասին» օրենքի իմաստով արտաքսումը հնարավոր է կոնկրետ հիմքերի առկայության պայմաններում, մասնավորաեպս այն դեպքում, երբ օտարերկրացին օրենքի 30-րդ հոդվածով նախատեսված դեպքերում կամավոր չի հեռացել Հայաստանի Հանրապետության տարածքից, ինչպես նաև եթե Հայաստանի Հանրապետության արդարադատության բնագավառում լիազորված պետական մարմինը օրենքով նախատեսված դեպքերում տեղեկացրել է համապատասխան դատավճռի օրինական ուժի մեջ մտնելու մասին, լիազոր մարմինը արտաքսման վերաբերյալ գործ է հարուցում և ներկայացնում դատարան, ընդ որում, օտարերկրացու արտաքսումը հիմք է հետագայում վերջինիս մուտքի վիզայի տրամադրման մերժման, տրամադրված մուտքի վիզայի ուժը կորցրած ճանաչման կամ մուտքը Հայաստանի Հանրապետություն արգելելու համար, կիրառվել է «դուրսբերում» եզրույթը: |
5 | Հարություն Ծատրյան 27.12.2022 16:22:50 | Սույն նախագծով չի հստակեցվում, թե որ պետական մարմինն (գերատեսչություն) է զբաղվելու ինտերնետային կայքերի, սոցիալական ցանցերի արգելափակմամբ։ Ո՞ր օղակն է կրելու պատասխանատվությունը հաջողելու կամ ձախողելու դեպքում։ | Չի ընդունվել | Անվտանգության խորհրդի գրասենյակի 28.06.2023 թվականի թիվ /40.93/22229-2023 գրությամբ հայտնված տեղեկատվության համաձայն՝ վերջինս նախաձեռնել է «Հայաստանի Հանրապետության համապարփակ պաշտպանության և անվտանգության համակարգի տեսլականի» (այսուհետ՝ Տեսլական) մշակման գործընթաց, որպիսի փաստաթղթի հավանության արժանանալու դեպքում փոփոխություններ են նախատեսվելու ՀՀ անվտանգային ոլորտին առնչվող համապատասխան օրենքներում, ենթաօրենսդրական ակտերում և պլաններում: Նշվածից ելնելով ԱԽ գրասենյակն առաջարկել է արտակարգ իրավիճակների, ռազմական դրության և պատերազմի ժամանակ ՀՀ տարածքում ինտերնետ կապի հասանելիության ամբողջական կամ մասնակի սահմանափակման հնարավորության հարցը առհասարակ քննարկել Տեսլականի հավանության արժանացումից հետո: Նման պայմաններում ինտերնետ կապի հասանլեիության ամբողջական կամ մասնակի սահմանափակմանն առնչվող դրույթները հանվել են նախագծից: |
6 | Հարություն Ծատրյան 27.12.2022 16:28:54 | Միջազգային և տեղական (2020-ի պատերազմը վառ օրինակ) փորձը ցույց է տվել, որ ժամանակակից փոխկապակցված և գլոբալ աշխարհում ինտերնետի արգելափակումը ստեղծում է ինֆորմացիոն վաակում, որը կարող է լրացվել թշնամի պետության կողմից՝ երկրի իշխանութունների, կառավարության ոչ պատշաճ իրազեկման քաղաքականություն վարելու արդյունքում։ Հետևաբար, սույն նախագիծը չի կարող օգնել առավել լավ կառավարել ինֆորմացիոն հոսքերը։ | Ընդունվել է | Նախագծում կատարվել են համապատասխան փոփոխություններ: Մասնավորապես, Անվտանգության խորհրդի գրասենյակի 28.06.2023 թվականի թիվ /40.93/22229-2023 գրությամբ հայտնված տեղեկատվության համաձայն՝ վերջինս նախաձեռնել է «Հայաստանի Հանրապետության համապարփակ պաշտպանության և անվտանգության համակարգի տեսլականի» (այսուհետ՝ Տեսլական) մշակման գործընթաց, որպիսի փաստաթղթի հավանության արժանանալու դեպքում փոփոխություններ են նախատեսվելու ՀՀ անվտանգային ոլորտին առնչվող համապատասխան օրենքներում, ենթաօրենսդրական ակտերում և պլաններում: Նշվածից ելնելով ԱԽ գրասենյակն առաջարկել է արտակարգ իրավիճակների, ռազմական դրության և պատերազմի ժամանակ ՀՀ տարածքում ինտերնետ կապի հասանելիության ամբողջական կամ մասնակի սահմանափակման հնարավորության հարցը առհասարակ քննարկել Տեսլականի հավանության արժանացումից հետո: Նման պայմաններում ինտերնետ կապի հասանլեիության ամբողջական կամ մասնակի սահմանափակմանն առնչվող դրույթները հանվել են նախագծից: |
7 | Հարություն Ծատրյան 27.12.2022 16:28:54 | Առաջարկվում է 14-րդ կետը սահմանել այնպես, որ ապահովվի բացառապես ռազմահայրենասիրական բովանդակությամբ հեռուստաֆիլմերի ու հաղորդաշարերի ցուցադրումը և տեղեկատվության տարածումը։ Կա՞ արդյոք այդպիսի բովանդակության ցանկ։ Կարո՞ղ է «Առյուծ Արքա» հոլիվուդյան մուլտֆիլմը դիտարկվել որպես այդօրինակ բովանդակություն։ Ո՞ր կառույցն է սահմանում, թե որոնք են ռազմահայրենասիրական բովանդակություն պարունակող ֆիլմեր և հաղորդաշարեր։ | Ընդունվել է | Նախագծում կատարվել են համապատասխան փոփոխություններ: Մասնավորապես, Անվտանգության խորհրդի գրասենյակի 28.06.2023 թվականի թիվ /40.93/22229-2023 գրությամբ հայտնված տեղեկատվության համաձայն՝ վերջինս նախաձեռնել է «Հայաստանի Հանրապետության համապարփակ պաշտպանության և անվտանգության համակարգի տեսլականի» (այսուհետ՝ Տեսլական) մշակման գործընթաց, որպիսի փաստաթղթի հավանության արժանանալու դեպքում փոփոխություններ են նախատեսվելու ՀՀ անվտանգային ոլորտին առնչվող համապատասխան օրենքներում, ենթաօրենսդրական ակտերում և պլաններում: Նշվածից ելնելով ԱԽ գրասենյակն առաջարկել է արտակարգ իրավիճակների, ռազմական դրության և պատերազմի ժամանակ ՀՀ տարածքում ինտերնետ կապի հասանելիության ամբողջական կամ մասնակի սահմանափակման հնարավորության հարցը առհասարակ քննարկել Տեսլականի հավանության արժանացումից հետո: Նման պայմաններում քննարկվող դրույթը հանվել է նախագծից: |
8 | Հարություն Ծատրյան 27.12.2022 16:33:25 | Եվ վերջապես, 13-րդ կետով նախատեսվում է տպագրող սարքերի, ռադիոհեռարձակող, ձայնաուժեղացնող տեխնիկական միջոցների, բազմացնող տեխնիկայի ժամանակավոր առգրավում կամ կալանք, լրագրողների հավատարմագրման հատուկ կարգի, կապի միջոցներից օգտվելու հատուկ կանոնների սահմանում։ Ենթադրո՞ւմ է սա արդյոք, որ հարևան Պողոսի տանն ունեցած պատճենահանման սարքը կարող է առգրավվել պետության կողմից։ Ներկայում գրեթե բոլոր համակարգիչները կարող են օգտագործվել որպես բազմացման տեխնիկա, արդյո՞ք մարդկանց համակարգիչները ենթադրաբար պետք է առգրավվի պետության կողմից։ Եվ այսպիսի հարցերը բազմաթիվ են։ | Չի ընդունվել | Պետք է փաստել, որ նշված դրույթն արդեն իսկ սահմանված է Ռազմական դրության իրավական ռեժիմի մասին օրենքում (նախագծի շրջանակներում նոր սահմանված դրույթ չի հանդիսանում): Միևնույն ժամանակ, պետք է նշել, որ քննարկվող դրույթի ամրագրումը օրենքում չի եղել ինքնանպատակ, վստահաբար օրենսդիրը այս դրույթը սահմանելիս (տպագրող սարքերի, ռադիոհեռարձակող, ձայնաուժեղացնող տեխնիկական միջոցների, բազմացնող տեխնիկայի ժամանակավոր առգրավում կամ կալանք) ելել է ռազմական դրություն հայտարարվելու դեպքում դրա նպատակի ապահովումից, այն է՝ դիմակայել Հայաստանի Հանրապետության վրա զինված հարձակմանը կամ կանխել դրա անմիջական վտանգը, ինչպես նաև ապահովել պետական և տեղական ինքնակառավարման մարմինների բնականոն գործունեությունն ու մարդկանց կյանքի և անվտանգության պաշտպանությունը ռազմական դրության պայմաններում: Հետևաբար, նշվածը ևս բխում է ռազմական դրության էությունից և իրենից ներկայացնում է ստեղծված իրավիճակով թելադրված և ըստ անհրաժեշտության կիրառման ենթակա սահմանափակում: Ընդ որում, գտնում ենք, որ թվարկված սարքերը, տեխնիկան իրենց բնույթով կարող են ավելի շատ բնորոշվել որպես մասնագիտական բնույթի (ոլորտային), հետևաբար, խոսքը չի վերաբերում քաղաքացիների բնակարաններում ամենօրյա օգտագործվող սարքերի մասին: |
9 | Vahan Hovsepyan 28.12.2022 14:48:09 | Տվյալ օրենսդրական նախաձեռնությունները մինչ e-draft հասնելը պետք է մասնագիտական կարծիքի ներկայացվեին Ինտերնետի Կառավարման Խորհուրդ միջգերատեսչական խմբում, ինչպես նաև ներկայացվեին համապատասխան պետական գերատեսչությունների, կրիտիկական ենթակառուցվածքներ տնօրինող կառույցների կարծիքին։ Առարկայական խնդիրներ կան թե Ինտերնետի, սոցցանցերի, հավելվածներին վերաբերող մասերով, թե՝ ընդհանուր տեսլականին օրենսդրական բարեփոխումների, որոնց վերաբերյալ նպատակահարմար չէ նշումներ կատարել հանրային տիրույթում։ | Չի ընդունվել | Հարկ է նշել, որ մինչև նախագծի մշակումը Արդարադատության նախարարությունը համապատասխան գրությամբ դիմել է շահագրգիռ մարմիններին՝ խնդրելով գույքագրել 2020թ. հայտարարված ռազմական դրության ընթացքում ի հայտ եկած խնդիրները և դրանք ներկայացնել: Արդյունքում, տարբեր մարմինների կողմից գույքագրվել և ներկայացվել են համապատասխան խնդիրներ: Բացի այդ, նախագիծը ներկայացվել է համապատասխան շահագրգիռ մարմիններ՝ առաջարկություններ և դիտողություններ ներկայացնելու նպատակով: Վերջիններիս կողմից ներկայացված դիտարկումների հիման վրա կատարվել են համապատասխան փոփոխություններ և լրացումներ: Ավելին, նշված նախագծի քննարկման նպատակով կազմակերպվել են հանրային քննարկումներ ինչպես պետական մարմինների հետ, այնպես էլ մեդիափորձագետների, հանրային սեկտորի ներկայացուցիչների և ինտերնետ կապի օպերատորների հետ, որոնց կողմից ներկայացված դիտարկումները ևս հաշվի են առնվել: Միևնույն ժամանակ, Անվտանգության խորհրդի գրասենյակի 28.06.2023 թվականի թիվ /40.93/22229-2023 գրությամբ հայտնված տեղեկատվության համաձայն՝ վերջինս նախաձեռնել է «Հայաստանի Հանրապետության համապարփակ պաշտպանության և անվտանգության համակարգի տեսլականի» (այսուհետ՝ Տեսլական) մշակման գործընթաց, որպիսի փաստաթղթի հավանության արժանանալու դեպքում փոփոխություններ են նախատեսվելու ՀՀ անվտանգային ոլորտին առնչվող համապատասխան օրենքներում, ենթաօրենսդրական ակտերում և պլաններում: Նշվածից ելնելով ԱԽ գրասենյակն առաջարկել է արտակարգ իրավիճակների, ռազմական դրության և պատերազմի ժամանակ ՀՀ տարածքում ինտերնետ կապի հասանելիության ամբողջական կամ մասնակի սահմանափակման հնարավորության հարցը առհասարակ քննարկել Տեսլականի հավանության արժանացումից հետո: Նման պայմաններում ինտերնետ կապի հասանլեիության ամբողջական կամ մասնակի սահմանափակմանն առնչվող դրույթները հանվել են նախագծից: |
10 | Artur Papyan 05.01.2023 00:48:47 | Նախկինում կատարած արգելափակումները եղել են ոչ թափանցիկ, որեւէ հանրային վերահսկողություն, հրապարակային քննարկում ու որոշում չկա, ինչը թույլ կտար գնահատել, թե արդո՞ք 2020-ի արգելափակումները արդյունավետ են եղել, թե ոչ, կամ արդյո՞ք այդ արգելափակումները մարդկանց մոլորության մեջ չգցեցին, եւ ոչ թե պաշտապանեցին, օգնեցին հանրությանը կոնսոլիդացվելու և ռազմաճակատում իրական պատկերը տեսնելու, որպեսզի բոլորը զենք վերցնեին ու գնային ռազմաճակատ, ոչ թե հանգիստ նստեին, մտածելով, որ՝ տակտիկական նահանջ ենք իրականացնում ու շուտով "գյոռբագյոռ" ենք անելու | Չի ընդունվել | Հարկ է նշել, որ ներկայացված դիտարկումը դուրս է նախագծի կարգավորման առարկայի շրջանակից և, ըստ էության, իրենից չի ներկայացնում առաջարկ: |
11 | Artur Papyan 05.01.2023 00:51:09 | Քանի որ խոսում ենք հիմնային իրավունքների սահմանափակման մասին՝ համացանցում խոսքի ազատության, ինֆորմացիայի ազատության, կարիք եմ տեսնում, որ ռազմական դրության պայմաններում ստեղծվի հատուկ դատարան, որը փակ ռեժիմով քննարկումներ կանցկացնի, կհրավիրի մասնագետների և ամեն կոնկրետ դեպքում կունենա հստակ գնահատական՝ ինչը արգելափակել, ինչը ոչ։ Եվ որ ամենակարևորը՝ ռազմական դրության ավարտից հետո դատական ակտերը հասանելի կլինեն հանրությանը, ինչը թույլ կտա գնահատել ձեռնարկված քայլերի արդյունավետությունը և դասեր քաղել։ | Չի ընդունվել | Անվտանգության խորհրդի գրասենյակի 28.06.2023 թվականի թիվ /40.93/22229-2023 գրությամբ հայտնված տեղեկատվության համաձայն՝ վերջինս նախաձեռնել է «Հայաստանի Հանրապետության համապարփակ պաշտպանության և անվտանգության համակարգի տեսլականի» (այսուհետ՝ Տեսլական) մշակման գործընթաց, որպիսի փաստաթղթի հավանության արժանանալու դեպքում փոփոխություններ են նախատեսվելու ՀՀ անվտանգային ոլորտին առնչվող համապատասխան օրենքներում, ենթաօրենսդրական ակտերում և պլաններում: Նշվածից ելնելով ԱԽ գրասենյակն առաջարկել է արտակարգ իրավիճակների, ռազմական դրության և պատերազմի ժամանակ ՀՀ տարածքում ինտերնետ կապի հասանելիության ամբողջական կամ մասնակի սահմանափակման հնարավորության հարցը առհասարակ քննարկել Տեսլականի հավանության արժանացումից հետո: Նման պայմաններում ինտերնետ կապի հասանլեիության ամբողջական կամ մասնակի սահմանափակմանն առնչվող դրույթները հանվել են նախագծից: |
12 | Իրավունքի զարգացման և պաշտպանության հիմնադրամ 06.01.2023 18:43:21 | Նախագծով ի թիվս այլ կարգավորումների սահմանվում է լայն հայեցողություն՝ էականորեն սահմանափակելու մարդու՝ կարծիքի արտահայտման ազատությունը և տեղեկատվության ազատության իրավունքը, ինչը պարունակում է անհամաչափ սահմանափակման իրական ռիսկեր: Այսպես, Նախագծով սահմանվում է, որ Հայաստանի Հանրապետության տարածքում ռազմական դրություն հայտարարվելու դեպքում, դրա ամբողջ ժամկետի ընթացքում կարող են ի թիվս այլոց իրականացվել հետևյալ ժամանակավոր սահմանափակումները. հեռուստատեսությամբ հեռարձարկվող և համացանցի միջոցով տարածվող բովանդակության (կոնտենտի) սահմանափակում՝ ապահովելով բացառապես ռազմահայրենասիրական բովանդակությամբ հեռուստաֆիլմերի ու հաղորդաշարերի ցուցադրումը և տեղեկատվության տարածումը. Հայաստանի Հանրապետության տարածքում ինտերնետային կայքերի, սոցիալական ցանցերի, ինտերնետային հավելվածների գործողության ժամանակավոր կասեցում (արգելափակում), ինչպես նաև ինտերնետ հասանելիության մասնակի կամ ամբողջական սահմանափակում. Միևնույն ժամանակ, Նախագծի հիմնավորման բաժնում հեղինակի կողմից չի փաստարկվում խնդրո առարկա կարգավորումները սահմանելու իրական անհրաժեշտությունը և հատկապես՝ վկայակոչված նպատակին հասնելու առումով մարդու հիմնական իրավունքների և ազատությունների նման խիստ միջամտության արդյունավետությունն ու համաչափությունը (հեղինակը նշում է միայն, որ ըստ էության ռազմական դրություն հայտարարելու նպատակն է Հայաստանի Հանրապետության զինված ուժերի և տնտեսության զորահավաքային ծավալման համար առավելագույն բարենպաստ պայմանների ստեղծմամբ դիմակայել Հայաստանի Հանրապետության վրա զինված հարձակմանը կամ կանխել դրա անմիջական վտանգը և առաջարկվող իրավակարգավորումները միտված են վերը նշված նպատակների առավել արդյունավետ իրականացմանը)։ Խնդրահարույց ենք համարում նաև այն, որ Նախագծով վերը նշված սահմանափակումների կամայական կիրառման դեմ չեն սահմանվում գործուն հակակշռող երաշխիքներ, այդ թվում՝ դրանց կիրառման դեպքերը և պայմանները, կիրառող մարմինը և այլ, ինչը արձանագրվել է նաև ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի կողմից։ Հիմք ընդունելով նշվածը՝ առաջարկում ենք վերանայել Նախագիծը՝ առնվազն այս փուլում ձեռնպահ մնալով քննարկվող կարգավորումները սահմանելուց։ Առաջարկում ենք դրանք հանրային քննարկման ներկայացնել վերը նշված՝ միջամտության արդյունավետության և համաչափության հիմնավորումներով, ինչպես նաև գործուն երաշխիքների մեխանիզմ սահմանելով։ | Ընդունվել է | Նախագծում կատարվել են համապատասխան փոփոխություններ: Մասնավորապես, Անվտանգության խորհրդի գրասենյակի 28.06.2023 թվականի թիվ /40.93/22229-2023 գրությամբ հայտնված տեղեկատվության համաձայն՝ վերջինս նախաձեռնել է «Հայաստանի Հանրապետության համապարփակ պաշտպանության և անվտանգության համակարգի տեսլականի» (այսուհետ՝ Տեսլական) մշակման գործընթաց, որպիսի փաստաթղթի հավանության արժանանալու դեպքում փոփոխություններ են նախատեսվելու ՀՀ անվտանգային ոլորտին առնչվող համապատասխան օրենքներում, ենթաօրենսդրական ակտերում և պլաններում: Նշվածից ելնելով ԱԽ գրասենյակն առաջարկել է արտակարգ իրավիճակների, ռազմական դրության և պատերազմի ժամանակ ՀՀ տարածքում ինտերնետ կապի հասանելիության ամբողջական կամ մասնակի սահմանափակման հնարավորության հարցը առհասարակ քննարկել Տեսլականի հավանության արժանացումից հետո: Նման պայմաններում ինտերնետ կապի հասանլեիության ամբողջական կամ մասնակի սահմանափակմանն առնչվող դրույթները հանվել են նախագծից: |