ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2006 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 18-Ի N 1467-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
-
2 - Կողմ
-
12 - Դեմ
ՆԱԽԱԳԻԾ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
____ ____________ 2022 թվականի N_____-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2006 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 18-Ի N 1467-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածներով` Հայաստանի Հան¬րապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի օգոստոսի 18-ի «Հատուկ նշանակության տրանսպորտային միջոցների ուղեկցման և էսկորտ ուղեկցման, ավտոտրանսպորտային շարասյուների անվտանգ երթևեկության ապահովման կարգը հաստատելու մասին» N 1467-Ն որոշման մեջ կատարել հետևյալ փոփո¬խու¬թյուն¬ները՝
1) որոշման 1-ին հավելվածում՝
ա. 2-րդ կետի «ա» ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«ա) հատուկ նշանակության տրանսպորտային միջոցներ՝ տրանսպորտային միջոցներ, որոնցով երթևեկում են Հանրապետության նախագահը, Հայաստանի Հանրապետության վարչապետը, Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի նախագահը, Ամենայն Հայոց Կաթողիկոսը, օրենքով սահմանված դեպքերում՝ Հանրապետության պաշտոնաթող նախագահը, պաշտոնաթող վարչապետը և այլ անձինք, Հայաստանի Հանրապետություն ժամանած օտարերկրյա պետությունների ղեկավարները, օրենսդիր և գործադիր մարմինների ղեկավարները, արտաքին հարաբերությունների գերատեսչությունների և միջազգային կազմա¬կերպությունների ղեկավարները և նրանց ուղեկցող անձինք, ինչպես նաև ուղեկցման ընթացքում պետական պահպանության իրականացումն ապահովող անձինք.»,
բ. 9-րդ կետում «պետական պահպանության ծառայության պետի հրամանով» բառերը փոխարինել «պահպանության ծառայության պետի կամ նրան փոխարինող անձի հրամանով (հանձնարարությամբ)» բառերով,
գ. 28-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«28. Հատուկ նշանակության տրանսպորտային միջոցների ուղեկցման և էսկորտ ուղեկցման ընթացքում երթևեկության արագությունն ընտրվում է շքախմբի (կորտեժի) պատասխանատու ղեկավարի որոշմամբ՝ հաշվի առնելով ճանապարհային պայմաններն ու անվտանգության ապահովման հանգամանքները, և այն չպետք է գերազանցի՝ բնակավայրերում՝ 100 կմ/ժ-ը, բնակավայրերից դուրս՝ 120 կմ/ժ-ը, բացառությամբ հատուկ նշանակության տրանսպորտային միջոցներով երթևեկող անձանց կամ անվտանգությունն ապահովելու նպատակով ուղեկցման և էսկորտ ուղեկցման համար ներգրավված ավտոմոբիլներով և մոտոցիկլետներով երթևեկող անձանց վրա հարձակման կամ դրա անմիջական սպառնալիքի դեպքերի:»,
դ. 30-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«30․ Հատուկ նշանակության տրանսպորտային միջոցների ուղեկցման և էսկորտ ուղեկցման ժամանակ հատուկ նշանակության տրանսպորտային միջոցների, ուղեկցման և էսկորտ ուղեկցման համար ներգրավված ավտոմոբիլների և մոտոցիկլետների վարորդներն անձնական պատասխանատվություն են կրում երթևեկության անվտանգության, այդ թվում՝ սահմանված արագության պահպանման համար: Տեղանքի բարձր ռելիեֆի և ճանապարհային անբարենպաստ պայմանների ժամանակ երթևեկության արագությունը կարող է նվազեցվել շքախմբի (կորտեժի) պատասխանատու ղեկավարի որոշմամբ։»։
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվա¬նից։
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՎԱՐՉԱՊԵՏ Ն. ՓԱՇԻՆՅԱՆ
2022թ. ...................... ........
Երևան
-
Քննարկվել է
21.12.2022 - 05.01.2023
-
Տեսակ
Որոշում
-
Ոլորտ
Անվտանգություն
-
Նախարարություն
Ազգային անվտանգության ծառայություն
Դիտումներ` 4124
Տպել