Հիշել նախագիծը
Լրամշակման փուլում է
Նոր սերնդի դասագրքերի և ուսումնաօժանդակ գրականության ստեղծման չափանիշներ և գործիքակազմ
-
9 - Կողմ
-
1 - Դեմ
Ամփոփաթերթում ներառվում են նախագծի վերաբերյալ ներկայացված բոլոր բովանդակային առաջարկությունները, առցանց գրվածները` 2 աշխատանքային օրվա, էլ. փոստով ուղարկվածները` 10 աշխատանքային օրվա ընթացքում
h/h | Առաջարկության հեղինակը, ստացման ամսաթիվը | Առաջարկության բովանդակությունը | Եզրակացություն | Կատարված փոփոխությունը |
---|---|---|---|---|
1 | 2 | 3 | 4 | |
1 | «Հաշմանդամություն և ներառական զարգացում» ՀԿ 17.11.2017 22:32:34 | 2-րդ բաժնի 15-րդ կետի «հատուկ մանկավարժների» բառերից հետո լրացնել «թիրախային խմբի, այդ թվում՝ հաշմանդամություն ունեցող սովորողների»։ Տեղակայումը՝ ըստ .pdf տարբերակի։ | ||
2 | «Հաշմանդամություն և ներառական զարգացում» ՀԿ 17.11.2017 22:32:34 | 2-րդ բաժնի 30-րդ կետի «երեխայի իրավունքների համընդհանուր հռչակագրին» բառերը փոխարինել «Երեխայի իրավունքների մասին կոնվենցիային»։ | ||
3 | «Հաշմանդամություն և ներառական զարգացում» ՀԿ 17.11.2017 22:32:34 | 2-րդ բաժնի 30-րդ կետի «Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների մասին հռչակագրին» բառերը փոխարինել «Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների մասին կոնվենցիային» բառերով։ | ||
4 | «Հաշմանդամություն և ներառական զարգացում» ՀԿ 17.11.2017 22:32:34 | 2-րդ բաժնի 30-րդ կետի «Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների մասին հռչակագրին» բառերից հետո լրացնել «Կանանց նկատմամբ խտրականության բոլոր ձևերի վերացման մասին կոնվենցիային» բառերով։ | ||
5 | «Հաշմանդամություն և ներառական զարգացում» ՀԿ 17.11.2017 22:32:34 | 2-րդ բաժնի 30-րդ կետի 1-ին բնութագրիչը շարադրել հետևյալ խմբագրությամբ. «Դասագրքի բովանդակությունը չի հակասում Հայաստանի Հանրապետության Սահմանադրության, Երեխայի իրավունքների մասին կոնվենցիայի, Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների մասին կոնվենցիայի և Կանանց նկատմամբ խտրականության բոլոր ձևերի վերացման մասին կոնվենցիայի սկզբունքներին։»։ | ||
6 | «Հաշմանդամություն և ներառական զարգացում» ՀԿ 17.11.2017 22:32:34 | 2-րդ բաժնի 31-րդ կետի 14-րդ բնութագրիչները շարադրել հետևյալ խմբագրությամբ. «Հաշմանդամություն ունեցող անձինք արտացոլված են բովանդակության մեջ հաշմանդամության մարդու իրավունքների մոդելի տեսանկյունից»։ | ||
7 | «Հաշմանդամություն և ներառական զարգացում» ՀԿ 17.11.2017 22:32:34 | 2-րդ բաժնի 31-րդ կետի16-րդ բնութագրիչի «հարմարեցվում է» բառը փոխել «մատչելի է» բառերով։ | ||
8 | «Հաշմանդամություն և ներառական զարգացում» ՀԿ 17.11.2017 22:32:34 | 2-րդ բաժնի 34-րդ կետի 9-րդ բնութագրիչի «Դասագիրքը նպաստում է» բառերից հետո լրացնել «մարդու իրավունքների և ազատությունների, յուրաքանչյուր անձի արժանապատվության նկատմամբ հարգանքի ձևավորմանը» բառերով։ | Բոլոր առաջարկներն ընդունվել են: | Առաջարկվող փոփոխությունները ներառված են նախագծում: |