Հիշել նախագիծը

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ ԵՎ ԳԻՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԻ 2012 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 14-Ի N 1144-Ն ՀՐԱՄԱՆՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ամփոփաթերթում ներառվում են նախագծի վերաբերյալ ներկայացված բոլոր բովանդակային առաջարկությունները, առցանց գրվածները` 2 աշխատանքային օրվա, էլ. փոստով ուղարկվածները` 10 աշխատանքային օրվա ընթացքում

h/h Առաջարկության հեղինակը, ստացման ամսաթիվը Առաջարկության բովանդակությունը Եզրակացություն Կատարված փոփոխությունը
1 2 3 4
1 Լիլիթ Պետրոսյան 23.12.2022 21:47:52 Կարգը շատ մանրակրկիտ էր մշակված, շնորհակալություն։ Առաջարկում եմ 1-ին գլխի 4-րդ կետի 6-րդ ենթակետում ավելացնել նաև՝ մանկավարժական աշխատողներին ուղղված ուսումնական նյութը պետք է համապատասխանի պաշտոնային նկարագրի պահանջներին: 1-ին գլխի 4-րդ կետի 7-րդ ենթակետում ավելացնել նաև էլեկտրոնային։ 2-րդ գլխի 13-րդ և 14-րդ ենթակետերը լրացնել ՝ 3-օրյա ժամկետում, իսկ 15-րդ կետը՝ Պատվիրատուն, 7-օրյա ժամկետում կարող է դիմել ․․․․․։ 2-րդ գլուխը ավարտել 16 կետով։ 16-րդ կետը շարադրել հետևյալ բովանդակությամբ՝ փորձաքննություն իրականացնող կազմակերպությունը իրականացնում է կրկնակի փորձաքննություն՝ 15-20-օրյա ժամկետում ։ Ընդունվել է ի գիտություն: 1-ին առաջարկը չի ընդունվել, քանի որ անհասկանալի է, թե ուսումնական նյութն ինչու պետք է համապատասխանի պաշտոնային նկարագրի պահանջներին: 2-րդ առաջարկն անհասկանալի է ձևակերպված, 3-րդ առաջարկն ընդունվել է և սահմանվել է 5 աշխատանքային օր, 4-րդ առաջարկն ընդունվել է մասնակի և 15-րդ կետը խմբագրվել է:
2 Հովհաննես Ստեփանյան 23.12.2022 23:48:42 1.4-րդ կետի 5-րդ ենթակետի <<Վարժություններ բառից հետո ավելացնել և գործնական աշխատանքներ>> 2.10-րդ կետը շարադրել հետևյալ բովանդակությամբ՝ Աշխատանքը (թղթային և էլեկտրոնային տարբերակով) Պատվիրատուից ստանալուց հետո, ԿԶՆԱԿ-ը 30 աշխատանքային օրում իրականացնում է փորձաքննություն և կազմում փորձագիտական եզրակացություն: Անհրաժեշտության դեպքում փորձաքննության ժամկետը կարող է երկարաձգվել` ևս 20 աշխատանքային օր,այդ մասին տեղեկացնելով Պատվիրատուին` նշելով երկարաձգման պատճառները : 3.15-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ Փորձագիտական դրական և բացասական եզրակացության վերաբերյալ անհամաձայնությունների, դիտողությունների, առարկությունների դեպքում Պատվիրատուն 5 աշխատանքային օրում կարող է դիմել փորձաքննությունն իրականացնող կազմակերպություն` կրկնակի փորձաքննություն իրականացնելու նպատակով: Ընդունվել է ի գիտություն: 1-ին առաջարկը չի ընդունվել, քանի որ վարժությունն իրենից ենթադրում է գործնական աշխատանք: 2-րդ առաջարկն ընդունվել է և սահմանվել է մինչև 15 օր, 3-րդ առաջարկն ընդունվել է մասնակի:
3 Զինա Խաչատրյան 24.12.2022 22:10:14 Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարի 2012 թվականի դեկտեմբերի 14-ի N 1144-Ն հրամանում փոփոխություններ և լրացումներ կատարելու անհրաժեշտությունը հստակ ձևակերպված է նածագծում: Պարզեցվել են էին խնդրահարույց գրեթե բոլոր հարցերը : Սակայն ունեմ առաջարկ. 1. նախագծում հստակ ձևակերպվեն այն բոլոր անհրաժեշտ պահանջները, որոնք պետք է վերաբերվեն ուսումնական այս կամ այն նյութը փորձաքննության ներկայացնողին( օրինակ`նյութի նվազագույն և առավելագույն ծավալը կամ մամուլը) 2. Կա արդյոք սահմանափակում, թե քանի նյութ կարող է ներկայացնել Ընդունվել է ի գիտություն: Ուսումնական նյութի ծավալի և քանակի սահմանափակում նախատեսելու անհրաժեշտություն չկա, քանի որ ուսումնական նյութը կարող է տարբեր ծավալներ ունենալ, իսկ հեղինակը կարող է 1-ից ավել նյութեր ուղարկել:
4 Yerazik Mesropyan 27.12.2022 11:58:04 1.4-րդ կետի 5-րդ ենթակետի <<մատչելի բառը կարելի է փոխարինել գիտահանրամատչելի բառով>>,քանի որ նյութը գիտական լինելով հանդերձ ներկայացվելու է հանրամատչելի բոլոր սովորողների համար: 2.4-րդ կետի 7-րդ ենթակետի<<թվային բառից հետո ավելացնել խաղային,հանելուկային,բեմականացման և այլ>>: Ընդունվել է ի գիտություն: Մատչելի բառի կիրառումը ընդունելի է և նախընտրելի չէ փոխելը: Հարկ է նշել, որ 2-րդ առաջարկն ընդունվել է:
5 Տաթևիկ Եսայան 29.12.2022 12:28:23 Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարի 2012 թվականի դեկտեմբերի 14-ի N 1144-Ն հրամանի նախագծով նոր խմբագրությամբ շարադրվող կարգի (այսուհետ՝ Կարգ) վերաբերյալ առաջարկում եմ. 1. Կարգի 4-րդ կետի 5-րդ ենթակետում նախադասության վերջում «անհրաժեշտության,» բառից հետո լրացնել «բացառի երկակի պատասխանների հնարավորությունը, շփոթեցնող՝ իրար նման պատասխանների առկայությունը», հաշվի առնելով սովորողների մոտ արդար մրցակցության զգացումի ձևավորման անհրաժեշտությունը․ 2. Կարգի 13-րդ կետում նշված է, որ «Բացասական եզրակացության դեպքում Ուսումնական նյութը վերադարձվում է ներկայացնողին` կցելով հիմնավորումները:», առաջարկում եմ կարգում նախատեսել հնարավորություն, նոր կետ 13-րդ կետից հետո հետևյալ բովանդակությամբ․ «Այն դեպքում, երբ բացասական եզրակացության մեջ նշված հիմնավորումները ներկայացնողի համար ընդունելի են, և ներկայացնողը ամբողջությամբ խմբագրում և լրամշակում է իր ներկայացվող նյութը եզրակացությանը համապատասխան, ապա ներկայացնողը/Պատվիրատուն իրավունք ունի դիմել փորձաքննությունն իրականացնող կազմակերպություն` կրկնակի փորձաքննություն իրականացնելու նպատակով:», հաշվի առնելով, որ փորձաքննություն իրականացնողը ժամանակատար, մանրակրկիտ և ծավալուն աշխատանք է տանում փորձաքննության իրականացման ընթացքում, որի արդյունքում կարող է ձևավորվել լավագույն ուսումնական նյութը։ Ընդհանուր նախագիծը հաջողված է և առաջընթաց է կարգավորող ոլորտում։ Ընդունվել է ի գիտություն: Ներկայացված 1-ին առաջարկը վերաբերում է թեստերին, խնդրագրքերին, իսկ ուսումնական նյութը կարող է ունենալ հնարավոր պատասխանների մի քանի տարբերակներ: Ինչ վերաբերում է 2-րդ առաջարկին հարկ է նշել, որ նշված իրավունքը որևէ կերպով սահմանափակված չէ և լրամշակման դեպքում կրկին կարող է ուսումնական նյութն ուղարկվել փորձաքննության:
6 Թադևոսյան Նաիրա 04.01.2023 12:49:15 Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարի 2012 թվականի դեկտեմբերի 14-ի N 1144-Ն հրամանում փոփոխություններ և լրացումներ կատարելու անհրաժեշտությունը հստակ ձևակերպված է նախագծում: Պարզեցվել են խնդրահարույց հարցերը : Առաջարկում եմ Ուսումնական նյութերի մեջ հատուկ առանձնացնել քարտեզների, ատլասների առկայությունը։ Նկատի ունենալով վերջին տարիների զարգացումները, գիտության ոլորտում դիլետանտիզմը՝ պատճառաբանված ու գիտականորեն հստակեցված ընտրություն պիտի արվի ուսումնական քարտեզների տեղադրման հարցում։ ԲՏՃՄ բնագավառի հետ կապված՝ որպես ուսումնական նյութ՝ նկատի ունենալ նաև էլեկտրոնային լաբորատորիաների ներառումը։Ամեն թեմայի հետ կապված՝ դնել հստակ հղում, ռեսուրսը։ 4/5-րդ կետը շարունակել․ Դուրս գալով տարիքային խմբի առնձնահատկություններից՝ անհրաժեշտ է հատուկ ուշադրություն դարձնել նյութի մատուցման առանձնահատկություններին՝ տեքստի ձևավորմանը, տառատեսակի ընտրությանը, վերնագրերի խոսունությանը, կոլլաժներին։ Դրանք պիտի լինեն ոչ միայն ակնահաճո, այլև ստեղծարարության մղող։ 4/7-րդ կետը կարելի է շարունակել․ Թեմայի հետ կապված՝ ուսուցչին առաջարկել կոնկրետ մեկ-երկու մեթոդ, որևէ տեխնոլոգիա, որ կնպաստեն դասն ավելի արդյունավետ ու նպատակային դարձնելուն։ 5-րդ կետի " և այլ բնութագրիչներից" առաջ նշել նաև բարոյահոգեբանական բառը։ Շնորհակալություն։ Ընդունվել է ի գիտություն: Հարկ է նշել, որ նախագծում առկա է ուսումնադիդակտիկ նյութեր ձևակերպումը, որն ընդգրկում է նաև քարտեզներ, ատլասներ և այլն: Ինչ վերաբերում է մյուս առաջարկներին տեղեկացնում ենք, որ դրանք անորոշ են, չափելի չեն և երկակի մեկնաբանությունների առիթ կարող են հանդիսանալ: