Լրամշակման փուլում է
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2009 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 18-Ի N 684-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
-
3 - Կողմ
-
1 - Դեմ
ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ
«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2009 ԹՎԱԿԱՆԻ
ՀՈՒՆԻՍԻ 18-Ի N 684-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԾԻ
- Ընթացիկ իրավիճակը և իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը.
«Հայաստանի Հանրապետության կառավարության 2009 թվականի հունիսի 18-ի N 684-Ն որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին» Կառավարության որոշման նախագծի ընդունման անհրաժեշտությունը պայմանավորված է Կառավարության 2021 թվականի դեկտեմբերի 2-ի «Հողամասի հետ վերցնելու և ամրացնելու մասին» N 1953-Ա որոշմամբ սահմանված հանձնարարականի կատարման անհրաժեշտությամբ:
- Առաջարկվող կարգավորման բնույթը.
Հայաստանի Հանրապետության սեփականությունը հանդիսացող՝ Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Ջրվեժ համայնքի վարչական սահմաններում գտնվող 0,0729 հա հողամասը (ծածկագիր 07-057-0403-0027) Կառավարության 2021 թվականի դեկտեմբերի 2-ի N 1953-Ա որոշմամբ հետ է վերցվել շրջակա միջավայրի նախարարության «Արգելոցապարկային համալիր» պետական ոչ առևտրային կազմակերպությունից և անհատույց (անժամկետ) օգտագործման իրավունքով՝ «Արաբկիր» օդերևութաբանական կայանի տեղադրման նպատակով, ամրացվել է շրջակա միջավայրի նախարարության Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպությանը:
Վերոգրյալի հետևանքով առաջացել է «Ջրվեժ» անտառպարկի սահմանների նկարագրի, տարածքի և հատակագծի փոփոխության անհրաժեշտությունը:
- Իրավական ակտի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները՝
Հայաստանի Հանրապետության շրջակա միջավայրի նախարարություն
- Ակնկալվող արդյունքը
0,0729 հա հողամասը «Արգելոցապարկային համալիր» պետական ոչ առևտրային կազմակերպությունից Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպությանը տրամադրելուց հետո՝ «Ջրվեժ» անտառպարկի նկարագրի, տարածքի չափի և հատակագծի ճշգրտում:
- Տեղեկատվություն լրացուցիչ ֆինանսական միջոցների անհրաժեշտության և պետական բյուջեի եկամուտներում և ծախսերում սպասվելիք փոփոխությունների մասին
«Հայաստանի Հանրապետության կառավարության 2009 թվականի հունիսի 18-ի N 684-Ն որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին» Կառավարության որոշման նախագծի ընդունման կապակցությամբ պետական կամ տեղական ինքնակառավարման մարմնի բյուջեի եկամուտների և ծախսերի ավելացում կամ նվազեցում չի նախատեսվում:
- Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ. Հայաստանի վերափոխման ռազմավարություն 2050, Կառավարության 2021-2026թթ. ծրագիր, ոլորտային և/կամ այլ ռազմավարությունների.
«Հայաստանի Հանրապետության կառավարության 2009 թվականի հունիսի 18-ի N 684-Ն որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագծը ռազմավարական փաստաթղթերի հետ առնչություն չունի:
-
Քննարկվել է
19.12.2022 - 03.01.2023
-
Տեսակ
Որոշում
-
Ոլորտ
Բնապահպանություն, Կադաստր
-
Նախարարություն
Շրջակա միջավայրի նախարարություն
Դիտումներ` 3143
Տպել