ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ՄԵՂՐԻ ՀԱՄԱՅՆՔԻ 2023 ԹՎԱԿԱՆԻ ԲՅՈՒՋԵՆ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
-
0 - Կողմ
-
0 - Դեմ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ՄԵՂՐԻ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ ՈՐՈՇՈՒՄ
« » « » 2022թ. N -Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ՄԵՂՐԻ ՀԱՄԱՅՆՔԻ 2023 ԹՎԱԿԱՆԻ ԲՅՈՒՋԵՆ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետով, «Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» օրենքի 32-րդ հոդվածով, 33-րդ հոդվածի 3-րդ մասով՝ Մեղրի համայնքի ավագանին
ՈՐՈՇՈՒՄ Է
1.Հաստատել Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Մեղրի համայնքի 2023 թվականի բյուջեն`
1)եկամուտների գծով` 1,198,499,476 /մեկ միլիարդ հարյուր իննսունութ միլիոն չորս հարյուր իննսունինը հազար չորս հարյուր յոթանասուներկու/ ՀՀ դրամ,
2)ծախսերի գծով` 1,332,882,648 / մեկ միլիարդ երեք հարյուր երեսուներկու միլիոն ութ հարյուր ութսուներկու հազար վեց հարյուր քառասուն ութ/ ՀՀ դրամ:
2.Հաստատել համայնքի բյուջեի եկամուտները` համաձայն N 1 հավելվածի:
3.Հաստատել համայնքի բյուջեի ծախսերը` ըստ գործառնական դասակարգման` համաձայն N 2 հավելվածի:
4.Հաստատել համայնքի բյուջեի ծախսերը՝ ըստ տնտեսագիտական դասակարգման` համաձայն N 3 հավելվածի:
5.Հաստատել համայնքի բյուջեի միջոցների տարեվերջի հավելուրդը կամ դեֆիցիտը /պակասուրդը/` համաձայն N 4 հավելվածի:
6.Հաստատել համայնքի բյուջեի դեֆիցիտի /պակասուրդի/ ֆինանսավորման աղբյուրները կամ հավելուրդի օգտագործման ուղղությունները` համաձայն N 5 հավելվածի:
7.Հաստատել համայնքի բյուջեի ծախսերը ըստ գործառնական և տնտեսագիտական դասակարգման` համաձայն N 6 հավելվածի:
8.Հաստատել Մեղրի համայնքի ղեկավարի բյուջետային ուղերձը՝ համաձայն N 7 հավելվածի:
9.Սահմանել, որ ծախսերի ֆինանսավորումը կատարվում է ստացված փաստացի մուտքերի սահմաններում` պահպանելով ծախսերի համամասնությունները:
10.«Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ հոդվածի 3-րդ կետի համաձայն թույլատրել համայնքի ղեկավարին`
ա)համայնքի բյուջեի կատարման ընթացքում կատարել վերաբաշխումներ ըստ գործառնական և տնտեսագիտական դասակարգման ծախսերի նախատեսված հոդվածների,
բ)բյուջետային տարվա ընթացքում փոփոխությունները կատարել առանց սահմանափակումների:
11.2023 թվականի բյուջեի եկամուտների գերակատարումը ուղղել հնգամյա ծրագրով նախատեսված ծրագրերի իրականացմանը:
12.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող օրվանից։
-
Քննարկվել է
15.12.2022 - 30.12.2022
-
Տեսակ
Որոշում
-
Ոլորտ
Տեղական ինքնակառավարում
-
Նախարարություն
Սյունիքի մարզի Մեղրիի համայնքապետարան
Դիտումներ` 2954
Տպել