Հիշել նախագիծը

Լրամշակման փուլում է

««Քրեակատարողական ծառայության մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» և ««Պետական պաշտոններ և պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին» օրենքների նախագծերը

    Նախագծերի ընդունումը պայմանավորված է Հայաստանի Հանրապետության կառավարության 2019 թվականի նոյեմբերի 28-ի N 1717-L որոշման հավելված N 2-ով հաստատված՝ «Հայաստանի Հանրապետության քրեակատարողական և պրոբացիայի ոլորտի 2019-2023 թվականների ռազմավարության իրականացման 2019-2023 թվականների միջոցառումների» ծրագրի 16-րդ կետով, որով, ի թիվս այլնի, նախատեսված է «Քրեակատարողական ծառայության կադրային քաղաքականության վերանայում» միջոցառումը, իսկ որպես քննարկվող միջոցառման իրականացման ուղղություններ՝ նախատեսված են  կադրերի ընտրության և առաջխաղացման հարցում գործուն մեխանիզմների սահմանումը:

     Նշված հրամայականով պայմանավորված՝ նախագծերով նախատեսվող կարգավորումներն ուղղված են`

    1. Քրեակատարողական հիմնարկներում  նոր Անվտանգային կառավարման ստորաբաժանման ստեղծմանը, որն իր մեջ կներառի անվտանգության և պահպանության ապահովման ստորաբաժանումների գործառույթները, ինչը նաև հնարավորություն կտա նոր ստեղծված ստորաբաժանման ծառայողների ուժերն արդյունավետ օգտագործել ըստ անհրաժեշտության, թե՛ արտաքին պահպանության և թե՛ քրեակատարողական հիմնարկի ներսում անվտանգության ապահովման խնդիրներն իրականացնելիս։

    2.  Քրեակատարողական ծառայության մասնագիտական համապատասխան ներուժ ունեցող նոր կադրերի պատրաստմանը, ինչպես նաև նրանց սոցիալական ապահովության անհրաժեշտ մակարդակի սահմանմանը, որը կնպաստի քրեակատարողական համակարգն ավելի գրավիչ դարձնելուն՝ այդպիսով երաշխավորելով ինչպես թափուր հաստիքների համալրումը, այնպես էլ որակյալ կադրերի ներգրավումը: Ընդ որում՝ հաշվի առնելով գործընթացի աննախադեպ և բովանդակային առումով խրթին լինելու հանգամանքը, նախատեսվում է՝ ոստիկանությունում Պարեկային ծառայության ներդրման օրինակով, սկզբնական շրջանում Անվտանգային կառավարման ստորաբաժանումը ներդնել «Արմավիր» քրեակատարողական հիմնարկում, որին հաջորդելու է մյուս քրեակատարողական հիմնարկներում նշված ստորաբաժանումների ներդրման շարունական բարեփոխումները:

      3. Քրեակատարողական ծառայության անցնելու և ծառայությունը շարունակելու համար սոցիալական երաշխիքներ և լրացուցիչ խթաններ նախատեսող կառուցակարգերի նախատեսմանը: Մասնավորապես նախագծերով առաջարկվում է քրեակատարողական ծառայության գլխավոր, առաջատար, միջին կամ կրտսեր խմբի պաշտոններ զբաղեցնող ծառայողների (բացառությամբ քրեակատարողական հիմնարկի անվտանգային կառավարման ստորաբաժանման ծառայողների) համար սահմանել ատեստավորման համակարգ, որի արդյունքներով պայմանավորված քրեակատարողական ծառայողին կհաշվարկվի հավելավճար: Նախագծերով նախատեսվում է ՀՀ կառավարության որոշմամբ սահմանել ատեստավորման կարգ, որի համաձայն՝ կներդրվի քրեակատարողական ծառայողների ատեստավորման համակարգը, կսահմանվեն համապատասխան հավելավճարների չափերը, վճարման և հաշվարկման կարգերը, հաշվարկվող հավելավճարների դադարման պայմանները: Օրենքով նախատեսվող կարգավորումների ուժի մեջ մտնելու օրվա դրությամբ քրեակատարողական ծառայության համապատասխան պաշտոններ զբաղեցնող անձիք պարտավոր են լինելու անցնել ատեստավորում երեք տարվա ընթացքում: Միաժամանակ, հավելավճարի հաշվարկման և վճարման հնարավորությունը առկա է լինելու բացառապես քրեակատարողական ծառայողի կողմից ատեստավորման դրական արդյունքների արձանանգրման դեպքում: Ատեստավորման արդյունքներով հավելավճար ստանալու կամ հավելավճարի հաշվարկումը շարունակելու իրավունք ձեռք չբերած քրեակատարողական ծառայողը կարող է կրկնակի ատեստավորում անցնելու համար դիմել տարեկան ոչ ավելի, քան երկու անգամ, որի արդյունքներով հավելավճար ստանալու իրավունք ձեռք բերելու դեպքում հավելավճարը հաշվարկվում է այդ իրավունքի ձեռքբերման օրվանից: 

      4. Ոլորտային հարցերը կարգավորող օրենքի դրույթներում այլ փոփոխություններ կատարելուն:

 

  • Քննարկվել է

    13.12.2022 - 28.12.2022

  • Տեսակ

    Օրենք

  • Ոլորտ

    Արդարադատություն, Քրեակատարողական

  • Նախարարություն

    Արդարադատության նախարարություն

Ուղարկել նամակ նախագծի հեղինակին

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 3089

Տպել