Հիշել նախագիծը

Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզում Չոր նավահանգստի և Հատուկ տնտեսական գոտու (ՀՏԳ)՝ որպես Լիազորված տնտեսական օպերատորի (ԼՏՕ) կարգավիճակով Առևտրի գոյացման վայրի (TGL) տեխնիկատնտեսական հիմնավորման և հայեցակարգի նախագիծ

Սույն զեկույցը քննարկում է Հայաստանի ենթակառուցվածքների տարբեր ասպեկտները, Շիրակի մարզը՝ որպես արդյունաբերական գոտի և հանգույց: Հաշվի առնելով այդ ասպեկտները, զեկույցում ներկայացվում է չոր նավահանգստի/արդյունաբերական կենտրոնի հայեցակարգային նախագծի առաջարկը և նկարագրվում է օբյեկտի հայեցակարգը, դասավորությունը և մտածողության գործընթացը: Այնուհետև համապատասխանաբար հաշվի են առնվում ստանդարտ գործառնական ընթացակարգերը, առավելությունները, առաջարկվող գործընթացները, կապիտալիզացիան և դրան առնչվող բնապահպանական քաղաքականությունը: Զեկույցը ցուցադրում է նաև օբյեկտի՝ Համաշխարհային մաքսային կազմակերպության (ՀՄԿ) կողմից սահմանված կարգով Լիազորված տնտեսական օպերատոր (ԼՏՕ) դառնալու իրագործելիությունը։

Չնայած համաշխարհային շուկայի վրա COVID-19-ի ազդեցությանը և համաշխարհային տնտեսության կտրուկ դանդաղեցմանը, 2021 թվականին նկատվում էր վերականգնում, քանի որ կառավարությունները սկսեցին կենտրոնացնել քաղաքականությունը տնտեսական աջակցության վրա՝ արտադրողականության բարձրացման և արտադրանքի ավելացման նպատակով: Այնուամենայնիվ, Համաշխարհային բանկի նոր զեկույցը՝ «Ուկրաինայում պատերազմի ազդեցությունը համաշխարհային առևտրի և ներդրումների վրա», ցույց է տալիս, որ համաշխարհային առևտուրը կնվազի մեկ տոկոսով, ինչը կնվազեցնի համաշխարհային ՀՆԱ-ն ընդամենը մեկ տոկոսով: Արտադրական արդյունաբերության արտահանողները կտրուկ անկում են արձանագրում, հատկապես էներգատար ոլորտներում։ Հացահատիկային մշակաբույսերի և հանածո վառելիքի մաքուր արտահանողները արտահանման կտրուկ աճ են արձանագրում, ինչը մեղմացնում է պատերազմի բացասական հետևանքները: Տնտեսական շոկի ալիքները տարածվում են հինգ ուղիներով՝ ապրանքային շուկաներ, լոգիստիկ ցանցեր, մատակարարման շղթաներ, օտարերկրյա ուղղակի ներդրումներ (ՕՈւՆ) և զբոսաշրջության տիպի ոլորտներ:  Արժույթի միջազգային հիմնադրամի կողմից Համաշխարհային տնտեսության զարգացման հեռանկարը սթափեցնող է: Իր 190 անդամ երկրների 86%-ի համար կատարված վերլուծության արդյունքում 2022թ թվականի համար համաշխարհային աճի անկումը կազմելու է գրեթե մեկ տոկոսային կետ՝ 4,4%-ից մինչև 3,6%:

  • Քննարկվել է

    12.12.2022 - 27.12.2022

  • Տեսակ

    Ծրագիր

  • Ոլորտ

    Էկոնոմիկա, Տրանսպորտ, Տնտեսական

  • Նախարարություն

    Էկոնոմիկայի նախարարություն

Ուղարկել նամակ նախագծի հեղինակին

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 6199

Տպել

Առաջարկներ`

Ара Тоноян

13.12.2022

Կարծում եմ, որ լավ գաղափար կլիներ այս գոտում ստեղծել տեխնոպարկ, որտեղ պետությունը ստեղծում է արտադրական տարածքներ կոմունիկացիաներով, իսկ ներդրողները վարձակալում են այդ տարածքները իրենց արտադրության համար։ Դա կհանգեցնի օտարերկրյա ներդրումների ներհոսքի, քանի որ ներդրողի գլխավոր հարցը ազատ արտադրական տարածքների առկայությունն է ։ Հաշվի առնելով էներգառեսուրսների հետ կապված ստեղծված իրավիճակը ՝ Եվրոպայում էներգատար արտադրությունները Գյումրիի ազատ տնտեսական գոտի տեղափոխելու մեծ շանս կա ։

Տեսնել ավելին