Հիշել նախագիծը

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2022 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 19-Ի N 723-Լ ԵՎ 2022 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 23-Ի N 932-Լ ՈՐՈՇՈՒՄՆԵՐԻ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԻԾ

Նախատեսվում է անկանխիկ եղանակով վճարումներից կենսաթոշակառուներին հետվճար տրամադրելու գործընթացը դարձնել շարունական՝   գործողության ժամկետը երկարաձգելով մինչև 2023 թվականի հուլիսի 1-ը:

 

 

  • Քննարկվել է

    09.12.2022 - 26.12.2022

  • Տեսակ

    Որոշում

  • Ոլորտ

    Սոցիալական ապահովություն

  • Նախարարություն

    Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարութուն

Ուղարկել նամակ նախագծի հեղինակին

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 3206

Տպել

Առաջարկներ`

"Տնտեսական իրավունքի կենտրոն" Հասարակական կազմակերպություն

25.12.2022

Ելնելով վերոհիշյալից, առաջարկում ենք. 1. Նախագիծը հետ ուղարկել կառավարություն, 2. Կասեցնել. 1) Հայաստանի Հանրապետության կառավարության 2022 թվականի մայիսի 19-ի «Անկանխիկ եղանակով վճարումներից կենսաթոշակառուներին հետվճար տրամադրելու պետություն-մասնավոր սոցիալական փոխգործակցության միջոցա¬ռումը հաստատելու մասին» N 723-Լ որոշման գործողությունը, 2) վերոհիշյալ որոշմամբ հաստատված Միջոցառման գործողությունը, 3) Հայաստանի Հանրապետության կառավարության 2022 թվականի հունիսի 23-ի N 932-Լ որոշման գործողությունը, 3. Միջոցներ ձեռնարկել. 1) Հայաստանի Հանրապետության կառավարության վերահիշյալ որոշումներն ու Միջոցառումը ՀՀ սահմանադրությանը համապատասխանեցնելու ուղղությամբ այն հաշվով, որպեսզի ապահովվեն ՀՀ սահմանադրական նորմերի կատարումը Միջոցառման պոտենցիալ բոլոր շահառուների նկատմամբ, 2) Շտապ քայլեր ձեռնարկել ՀՀ-ում բոլոր գործող առևտրային բանկերին ներգրավելու Միջոցառման իրականացմանը՝ նրանց բոլորի՝ առանց բացառության, հետ կնքելով համապատասխան պայմանագրեր, 3) 2022 թվականի մայիսի 19-ի «Անկանխիկ եղանակով վճարումներից կենսաթոշակառուներին հետվճար տրամադրելու պետություն-մասնավոր սոցիալական փոխգործակցության միջոցա¬ռումը հաստատելու մասին» N 723-Լ որոշման գործողությունը, 4) վերոհիշյալ որոշումներով չսահմանափակել Միջոցառման պոտենցիալ շահառուների կողմից կենսականորեն անխուսափելի սոցիալական ու կենցաղային բոլոր ծառայությունների դիմաց անկանխիկ գործարք կատարելու իրավունքն ու հնարվորությունները:

"Տնտեսական իրավունքի կենտրոն" Հասարակական կազմակերպություն

25.12.2022

7. Նախագծով նախատեսվում է, որ Հայաստանի Հանրապետության կառավարության 2022 թվականի մայիսի 19-ի «Անկանխիկ եղանակով վճարումներից կենսաթոշակառուներին հետվճար տրամադրելու պետություն-մասնավոր սոցիալական փոխգործակցության միջոցա¬ռումը հաստատելու մասին» N 723-Լ որոշման 11-րդ և 12-րդ կետերում «կոմունալ ծառայությունների» բառերից հետո լրացնել «(գազի, էլեկտրաէներգիայի, խմելու ջրի, ֆիքսված հեռախոսի մատակարարման ծառայություններ)» բառերը: Կարծում ենք, որ այդ լրացմամբ սահմանափակվում են ՀՀ քաղաքացիների, այդ թվում՝ Միջոցառման պոտենցիալ շահառուների, իրավունքն ու հնրավորությունները անկանխիկ գործարք կատարելու այնպիսի կենսականորեն անխուսափելի սոցիալական ու կենցաղային ծառայությունների դիմաց, ինչպիսիք են.  տարբեր հարկերի, տուրքերի ու պարտադիր վճարների կատարումը,  շարժական հեռախոսակապի ծառայությունների համար վճարները,  ինտերնետ կապի համար վճարումները,  դոմոֆոնների համար կատարվող վճարումները,  բազմաբնակարան շենքերի պարտադիր նորմերի համար բնակարանների սպասարկման վարձերի վճարումները,  իրավախախտումերի համար տուգանքների վճարումները,  և այլն: Հետևապես առաջարկում ենք չսահմանափակել Միջոցառման շահառուների իրավունքը՝ իրենց սոցիալ-կենցաղային առաջին անհրաժեշտության համար անկանխիկ գործարքների կատարումը, ինչւը կհակասի այդ բնագավառում ՀՀ կառավարության կողմից որդեգրած ու իրականացվող քաղաքականությանը:

"Տնտեսական իրավունքի կենտրոն" Հասարակական կազմակերպություն

25.12.2022

6. Այսպիսով, ստիպված ենք նշելու, որ ՀՀ կառավարությունը պատշաճ աշխատանք չի կատարել ՀՀ առևտրային բոլոր բանկերի հետ Միջոցառումն ամբողջությամբ կենսագործելու ուղղությամբ, ինչի արդյունքում 2022 թ. նոյեմբերի 1-ի դրությամբ դրա նպատակները չեն իրականացվել և ակնկալվող արդյունքները չեն ստացվել:

Տեսնել ավելին