2023 ԹՎԱԿԱՆԻ ՀԱՄԱՐ ՋԵՐՄՈՒԿ ՀԱՄԱՅՆՔԻ ԵՎ ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ԵՆԹԱԿԱՅՈՒԹՅԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿՈՂՄԻՑ ՄԱՏՈՒՑՎՈՂ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԴԻՄԱՑ ԳԱՆՁՎՈՂ ՎՃԱՐՆԵՐԻ ԴՐՈՒՅՔԱՉԱՓԵՐԸ ԵՎ ԱՐՏՈՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
-
0 - Կողմ
-
1 - Դեմ
ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ
«2023 ԹՎԱԿԱՆԻ ՀԱՄԱՐ ՋԵՐՄՈՒԿ ՀԱՄԱՅՆՔԻ ԵՎ ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ԵՆԹԱԿԱՅՈՒԹՅԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿՈՂՄԻՑ ՄԱՏՈՒՑՎՈՂ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԴԻՄԱՑ ԳԱՆՁՎՈՂ ՎՃԱՐՆԵՐԻ ԴՐՈՒՅՔԱՉԱՓԵՐԸ ԵՎ ԱՐՏՈՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՋԵՐՄՈՒԿ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԾԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
1․ Իրավական ակտի անհրաժեշտությունը
«2023 թվականի համար Ջերմուկ համայնքի և համայնքային ենթակայության կազմակերպությունների կողմից մատուցվող ծառայությունների դիմաց գանձվող վճարների դրույքաչափերը և արտոնությունները սահմանելու մասին» համայնքի ավագանու որոշման նախագծի ընդունման անհրաժեշտությունը պայմանավորված է «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 19-րդ կետի, «Տեղական տուրքերի և վճարների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 8-րդ հոդվածի 2-րդ կետի, Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 29-ի N 2387-Ն որոշմամբ հաստատված կարգի 51-րդ կետի պահանջների կատարումով։
2․ Ընթացիկ իրավիճակը և խնդիրները․
Համայնքի և համայնքային ենթակայության կազմակերպությունների կողմից մատուցվող ծառայությունների դիմաց գանձվող վճարների դրույքաչափերը մնացել են անփոփոխ: Վճարների սահմանված դրույքաչափերը հաշվարկվել են՝ ելնելով կատարվելիք աշխատանքների ինքնարժեքից, դրանց համար անհրաժեշտ ռեսուրսների արժեքից (մի դեպքում՝ քարտեզագրում, տեղազննություն, մեկ այլ դեպքում՝ համայնքի սեփականության ռեսուրսների պահպանման, շահագործման անհրաժեշտություն, մասնագիտական փորձաքննություն, ներկայացված նախագծերի, սխեմաների ուսումնասիրություն, եզրակացությունների կազմում, նյութատեխնիկական և տրանսպորտային ծախս, համայնքի կոմունիկացիոն գծերի քարտեզներում համապատասխան լրացումների և փոփոխությունների կատարում և այլն):
Հաշվի առնելով համայնքի ղեկավարի կողմից համայնքում իրականացվող սոցիալական քաղաքականության ուղղությունը, ինչպես նաև տարբեր կազմակերպությունների կողմից համայնքում իրականացվող բարեգործական և սոցիալական ուղղվածության միջոցառումների, կոմերցիոն բնույթ չկրող մշակութային միջոցառումների կազմակերպումը խթանելու համար, համայնքի ավագանու որոշման նախագծով առաջարկվում է իրավունք վերապահվել համայնքի ղեկավարին նախագծի «4»-ից «10» կետերում սահմանված վճարների համար կիրառելու դրույքաչափի նվազեցման արտոնություն՝ վճարի 50-ից 100 տոկոսի չափով:
«Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 86-րդ հոդվածի համաձայն` համայնքի բյուջեի ձևավորման աղբյուր են հանդիսանում նաև վճարները: Նշված դրույթը ամրագրված է նաև «Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» օրենքի 28.1-րդ հոդվածում: Հետևաբար վճարների դրույքաչափերը սահմանելու մասին ավագանու որոշման նախագծի ընդունումն ուղղված է համայնքի բյուջեի եկամտային մասի ապահովմանը:
3․ Իրավական ակտի կիրառման դեպքում ակնկալվող արդյունքը․
«2023 թվականի համար Ջերմուկ համայնքի և համայնքային ենթակայության կազմակերպությունների կողմից մատուցվող ծառայությունների դիմաց գանձվող վճարների դրույքաչափերը և արտոնությունները սահմանելու մասին» համայնքի ավագանու որոշման նախագիծը ընդունելու արդյունքում ակնկալվում է ապահովել համայնքի բյուջեի եկամուտների այն մասը, որը ձևավորվում է տեղական ինքնակառավարման մարմնի կամավոր լիազորությունների շրջանակներում համայնքի կամ համայնքի պատվերով մատուցած ծառայությունների իրականացմամբ պայմանավորված՝ օրենքով սահմանված գործողությունների համար համայնքի բյուջե վճարվող գանձույթներից: Համայնքի կողմից մատուցվող ծառայությունների համար վճար սահմանելով բյուջեն համալրվում է լրացուցիչ եկամուտներով, որը հնարավորություն է տալիս տեղական ինքնակառավարման մարմիններին բացի պարտադիր լիազորություններից, իրականացնել նաև կամավոր լիազորություններ:
4․ Իրավական ակտի նորմատիվ բնույթի հիմնավորվածությունը
«2023 թվականի համար Ջերմուկ համայնքի և համայնքային ենթակայության կազմակերպությունների կողմից մատուցվող ծառայությունների դիմաց գանձվող վճարների դրույքաչափերը և արտոնությունները սահմանելու մասին» ավագանու որոշման նախագիծը կրում է նորմատիվ բնույթ, քանի որ պարունակում է վարքագծի պարտադիր կանոններ համայնքի վարչական տարածքում անորոշ թվով անձանց համար և ուղղված է կարգավորելու համայնքի կողմից մատուցվող ծառայությունների դիմաց գանձվող վճարների սահմանման և գանձման հետ կապված հարաբերությունները։
-
Քննարկվել է
08.12.2022 - 23.12.2022
-
Տեսակ
Որոշում
-
Ոլորտ
Տեղական ինքնակառավարում
-
Նախարարություն
Վայոց Ձորի մարզի Ջերմուկի համայնքապետարան
Դիտումներ` 3244
Տպել