Հիշել նախագիծը

ԲԱԶՄԱԲՆԱԿԱՐԱՆ ՇԵՆՔԵՐԻ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ԲԱՐԵՓՈԽՄԱՆ ՀԱՅԵՑԱԿԱՐԳԸ ԵՎ ԴՐԱՆԻՑ ԲԽՈՂ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ԾՐԱԳԻՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԻԾ

Ամփոփաթերթում ներառվում են նախագծի վերաբերյալ ներկայացված բոլոր բովանդակային առաջարկությունները, առցանց գրվածները` 2 աշխատանքային օրվա, էլ. փոստով ուղարկվածները` 10 աշխատանքային օրվա ընթացքում

h/h Առաջարկության հեղինակը, ստացման ամսաթիվը Առաջարկության բովանդակությունը Եզրակացություն Կատարված փոփոխությունը
1 2 3 4
1 Hayk Hwvsepyan 17.12.2022 12:12:05 Անհրաժեշտ է հստակ սահմանել ,թե հավաքագրվող գումարներից քանի տոկոսն է ներդրվում շենք շինությունների սպասարկման, իսկ քանի տոկոսը վարչական ծախսերի մեջ։ Որպես վերահսկող մարմին ընդգրկել նաև քաղաքաշինության նախարարությանը՝ իր իրավասությունների շրջանակում։ Ընդունվել է ի գիտություն: Հայեցակարգով խնդիրն ախտորոշված է և Հայեցակարգի կիրարկումն ապահովող միջոցառումների 6-րդ կետի շրջանակներում նախատեսվում է անդրադառնալ բարձրացված հարցի լուծմանը: