«Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում լրացումներ կատարելու մասին»
-
2 - Կողմ
-
2 - Դեմ
ՆԱԽԱԳԻԾ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
Օ Ր Ե Ն Ք Ը
ՎԱՐՉԱԿԱՆ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հոդված 1. Հայաստանի Հանրապետության 1985 թվականի դեկտեմբերի 6-ի «Վարչական իրավախախտումների վերաբերյալ» օրենսգիրքը (այսուհետ՝ օրենսգիրք) լրացնել նոր՝ 188.2 հոդածով՝ հետևյալ բովանդակությամբ.
«Հոդված 188.2. Վտանգավոր քիմիական արտադրանքի ներմուծման և արտահանման կարգը խախտելը
Վտանգավոր քիմիական արտադրանքի ներմուծման և արտահանման կարգը խախտելը՝
առաջացնում է տուգանքի նշանակում անհատ ձեռնարկատերերի նկատմամբ` սահմանված նվազագույն աշխատավարձի հիսնապատիկի չափով, իսկ իրավաբանական անձանց նկատմամբ՝ սահմանված նվազագույն աշխատավարձի հարյուրապատիկի չափով:
Վարչական տույժի միջոցներ կիրառելուց հետո` մեկ տարվա ընթացքում նույն խախտումը կրկնելը՝
առաջացնում է տուգանքի նշանակում անհատ ձեռնարկատերերի նկատմամբ սահմանված նվազագույն աշխատավարձի հարյուրապատիկի չափով, իսկ իրավաբանական անձանց նկատմամբ՝ սահմանված նվազագույն աշխատավարձի երկուհարյուրապատիկի չափով:»:
Հոդված 2. Օրենսգրքի 242 հոդվածը «201.1» թվից առաջ լրացնել «188.2-րդ հոդվածով,» բառերով:
Հոդված 3. Սույն օրենքն ուժի մեջ է 2025 թվականի հունվարի 1-ից:
-
Քննարկվել է
02.12.2022 - 18.12.2022
-
Տեսակ
Օրենք
-
Ոլորտ
Բնապահպանություն, Վարչական իրավախախտում
-
Նախարարություն
Շրջակա միջավայրի նախարարություն
Դիտումներ` 3378
Տպել