«Գործատուների միությունների մասին» օրենքում փոփոխություններ և լրացում կատարելու մասին» օրենքի նախագիծ
«Գործատուների միությունների մասին» օրենքում փոփոխություններ և լրացում կատարելու մասին» օրենքի նախագծով նախատեսվող փոփոխություններով վերանայվում են հանրապետական, ճյուղային և տարածքային մակարդակներում գործատուներին ներկայացնող միությունների անդամակցության նվազագույն պահանջները։ Միաժամանակ նախատեսվում է ամրագրել, որ գործատուների միության համագումարի իրավասությունները սահմանվում են գործատուների միության կանոնադրությամբ։
Նախագծով ներկայացվող փոփոխություններով «Գործատուների միությունների մասին» օրենքի կարգավորումները կհամապատասխանեցվեն ՀՀ ստանձնած միջազգային պարտավորությունների (Աշխատանքի միջազգային կազմակերպության կոնվենցիաներ և Վերանայված եվրոպական սոցիալական խարտիա) պահանջներին։
-
Քննարկվել է
02.12.2022 - 19.12.2022
-
Տեսակ
Օրենք
-
Ոլորտ
Աշխատանք և զբաղվածություն
-
Գերատեսչություն
Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարութուն
-
Կարգավիճակ
Դիտումներ` 3646
Տպել