ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2022 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԻՆՎԱՐԻ 20-Ի N 48-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
-
0 - Կողմ
-
1 - Դեմ
ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ
«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2022 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԻՆՎԱՐԻ 20-Ի N 48-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԾԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ
- Անհրաժեշտությունը
«Հայաստանի Հանրապետության կառավարության 2022 թվականի հունվարի 20-ի N 48-Ա որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագծի ընդունման անհրաժեշտությունը պայմանավորված է գիտության և կրթության բնագավառներում նշանակալի նվաճումներ ունեցող քաղաքացիների կրթության անըհդհատականությունը և շարունակականությունը ապահովելու նպատակով:
- Ընթացիկիրավիճակը և կարգավորման նպատակը
ՀՀ կառավարության 2018 թվականի ապրիլի 12-ի N 451-Ն որոշման հավելվածով հաստատված գիտության և կրթության բնագավառներում նշանակալի նվաճումներ ունեցող քաղաքացիներին պարտադիր զինվորական ծառայության զորակոչից տարկետում տալու կարգի և պայմանների (այսուհետ՝ կարգ) համաձայն քաղաքացուն օրենքով սահմանված պարտադիր զինվորական ծառայության զորակոչից տարկետում տրվում է ՀՀ կառավարության որոշմամբ՝ Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի հրամանով ստեղծված հանձնաժողովի՝ կարգի համաձայն կայացրած եզրակացությունը հաշվի առնելով:
Պարտադիր զինվորական ծառայության զորակոչից կարող են տարկետում ստանալ կարգով սահմանված նշանակալի նվաճումներ ունեցող քաղաքացիները:
Կարգի 7-րդ, 8-րդ, 9-րդ և 9.1-ին կետերով սահմանված են այն նվաճումները, որոնք ունենալու դեպքում քաղաքացուն տրվում է տարկետում: Քաղաքացի Ֆրունզե Գևորգի Հովհաննիսյանին Հայաստանի Հանրապետության կառավարության 2022 թվականի հունվարի 20-ի N 48-Ա որոշմամբ տրվել է պարտադիր զինվորական ծառայության զորակոչից տարկետում` Ռոտերդամի Էրազմուս համալսարանում սովորելու համար, որը էկոնոմիկա մասնագիտությամբ համապատասխան վարկանիշավորման ցանկի 33-րդ տեղում է, հետևաբար քաղաքացին ունեցել է կարգի 9.1 կետով սահմանված նվաճումը:
Կարգի 13-րդ կետով սահմանված է, որ «13. Սույն կարգի համաձայն գիտության և կրթության բնագավառներում նշանակալի նվաճումներ ունեցող քաղաքացուն յուրաքանչյուր կրթական ծրագրով ուսումնառության համար տարկետում կարող է տրվել մեկ անգամ, բացառությամբ սույն կարգի 7-րդ կամ 8-րդ կետերի հիման վրա տարկետում ստացած քաղաքացու, ով ուսումնառության ընթացքում դիմել է սույն կարգի 9.1-ին կետի հիման վրա տարկետում ստանալու համար, ինչպես նաև սույն կարգի 9.1-ին կետի հիման վրա տարկետում ստացած քաղաքացու, ով ուսումնառության ընթացքում դիմել է սույն կարգի 9.1-ին կետին համապատասխան ավելի բարձր վարկանիշ ունեցող բարձրագույն ուսումնական հաստատություն ընդունվելու հիմքով տարկետում ստանալու համար: Տվյալ դեպքում քաղաքացու ներկայացրած փաստաթղթերի ուսումնասիրության և հանձնաժողովի կողմից դրական եզրակացություն ստանալու դեպքում վերջինս կարող է օգտվել տարկետման իրավունքից՝ մինչև նոր ուսումնական հաստատությունում ուսումնառության ավարտը, բացառությամբ սույն կարգի 10-րդ կետով նախատեսված դեպքի»: Հիմք ընդունելով վերը նշված կարգավորումը, Ֆրունզե Հովհաննիսանը ուսումը շարունակել է Ամստերդամի համալսարանում՝ հաղորդակցության գիտություն մասնագիտությամբ: Նշված համալսարանը ըստ ոլորտների վարկանիշավորման ցանկում զբաղեցնում է 1-ին հորիզոնականը, որի հիման վրա քաղաքացին դիմել է Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն կարգի 13-րդ կետի հիման վրա նոր ուսումնական հաստատությունում սովորելու համար իր տարկետումը ձևակեպել համար:
«Հայաստանի Հանրապետության կառավարության 2022 թվականի հունվարի 20-ի N 48-Ա որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման ընդունման կապակցությամբ Հայաստանի Հանրապետության պետական բյուջեում ծախսերի ու եկամուտների ավելացում կամ նվազեցում չի նախատեսվում:
- Ակնկալվողարդյունքը
«Հայաստանի Հանրապետության կառավարության 2022 թվականի հունվարի 20-ի N 48-Ա որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման ընդունմամբ կապահովվի Ֆրունզե Գևորգի Հովհաննիսյանի կրթության անըհդհատականությունը և շարունակականությունը:
- Նախագծիմշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձինք.
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն:
- «Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ. Հայաստանի վերափոխման ռազմավարություն 2050, Կառավարության 2021-2026թթ. ծրագիր, ոլորտային և/կամ այլ ռազմավարություններ».
«Հայաստանի Հանրապետության կառավարության 2022 թվականի հունվարի 20-ի N 48-Ա որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագծի ընդունումը չի բխում վերը նշված ռազմավարական փաստաթղթերից:
-
Քննարկվել է
02.12.2022 - 17.12.2022
-
Տեսակ
Որոշում
-
Ոլորտ
Կրթություն և գիտություն
-
Նախարարություն
Կրթության, գիտության,մշակույթի և սպորտի նախարարություն
Դիտումներ` 2940
Տպել