«Հայաստանի Հանրապետության կառավարության 1999 թվականի հոկտեմբերի 26-ի թիվ 670 որոշման մեջ փոփոխություններ և լրացում կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծը
-
2 - Կողմ
-
0 - Դեմ
Նախագծի ընդունման դեպքում ՀՀ Կառավարության 1999թ-ի թիվ 670 որոշմամբ ստեղծված միջգերատեսչական հանձնաժողովին իրավասություն է վերապահվելու ստուգելու 1975 թվականի Միջազգային ճանապարհային փոխադրումների (TIR) կոնվենցիայի 2-րդ և 3-րդ հավելվածներով նախատեսված պահանջներին համապատասխանելիությունը՝ տրանսպորտային միջոցը մաքսային կապարակնիքների և կնիքների կիրառմամբ ապրանքների փոխադրման համար օգտագործելու նպատակով:
Ինչպես նաև, Նախագծի ընդունման արդյունքում ակնկալվում է հնարավորություն տրամադրել միջազգային փոխադրումներ իրականացնողներին, որպեսզի կարողանան ստանալ 1975թ-ի Միջազգային ճանապարհային փոխադրումների (TIR) կոնվենցիայի 2-րդ և 3-րդ հավելվածներով նախատեսված պահանջներին համապատասխանելիությունը հաստատող փաստաթուղթը, այնուհետև վերջինս ներկայացնեն ՀՀ ԿԱ ՊԵԿ՝ տրանսպորտային միջոցը մաքսային կապարակնիքների և կնիքների կիրառմամբ ապրանքների փոխադրման համար օգտագործելու թույլտվության հավաստագրերի ստանալու նպատակով:
-
Քննարկվել է
01.11.2017 - 21.11.2017
-
Տեսակ
Որոշում
-
Ոլորտ
Պետական եկամուտներ, Տրանսպորտ, Տնտեսական
-
Նախարարություն
Պետական եկամուտների կոմիտե
Դիտումներ` 7625
Տպել