ԿՐԹՈՒԹՅԱՆ ԵՎ ԳԻՏՈՒԹՅԱՆ ԲՆԱԳԱՎԱՌՆԵՐՈՒՄ ՆՇԱՆԱԿԱԼԻ ՆՎԱՃՈՒՄՆԵՐ ՈՒՆԵՑՈՂ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻՆ ՇԱՐՔԱՅԻՆ ԿԱԶՄԻ ՊԱՐՏԱԴԻՐ ԶԻՆՎՈՐԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ 2022 ԹՎԱԿԱՆԻ ՁՄԵՌԱՅԻՆ ԶՈՐԱԿՈՉԻՑ ՏԱՐԿԵՏՈՒՄ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ
-
10 - Կողմ
-
3 - Դեմ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒՄ
______ _________________ 2022 թվականի N -Ա
ԿՐԹՈՒԹՅԱՆ ԵՎ ԳԻՏՈՒԹՅԱՆ ԲՆԱԳԱՎԱՌՆԵՐՈՒՄ ՆՇԱՆԱԿԱԼԻ ՆՎԱՃՈՒՄՆԵՐ ՈՒՆԵՑՈՂ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻՆ ՇԱՐՔԱՅԻՆ ԿԱԶՄԻ ՊԱՐՏԱԴԻՐ ԶԻՆՎՈՐԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ 2022 ԹՎԱԿԱՆԻ ՁՄԵՌԱՅԻՆ
ԶՈՐԱԿՈՉԻՑ ՏԱՐԿԵՏՈՒՄ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ
Համաձայն «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 22-րդ հոդվածի 5-րդ մասի և Հայաստանի Հանրապետության կառավարության 2018 թվականի ապրիլի 12-ի N 451-Ն որոշմամբ սահմանված կարգի 6-րդ, 7-րդ, 8-րդ և 9.1-ին կետերի՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
- Շարքային կազմի պարտադիր զինվորական ծառայության 2022 թվականի ձմեռային զորակոչից տարկետում տալ կրթության և գիտության բնագավառներում նշանակալի նվաճումներ ունեցող և բակալավրի (դիպլոմավորված մասնագետի, ինտեգրացված) կրթական ծրագրով սովորող (կամ դիմորդ հանդիսացող) քաղաքացիների` համաձայն N 1 հավելվածի:
- Շարքային կազմի պարտադիր զինվորական ծառայության 2022 թվականի ձմեռային զորակոչից տարկետում տալ կրթության և գիտության բնագավառներում նշանակալի նվաճումներ ունեցող և ասպիրանտուրայի կրթական ծրագրով սովորող (կամ դիմորդ հանդիսացող) քաղաքացիների` համաձայն N 2 հավելվածի:
- Սահմանել, որ սույն որոշման N 1 հավելվածի 3-րդ կետի 2-րդ ենթակետով` Հովհաննես Լեռնիկի Ստեփանյանի (ծնվ.՝ 16.06.2004 թ., հասցե՝ Արմավիրի մարզ, Մեծամոր խոշորացված համայնքի Նոր Արտագերս բնակավայր, 1-ին փողոց, 35 տուն, Երևանի պետական համալսարան) և 5-րդ կետի 4-րդ ենթակետով՝ Վահագն Աշոտի Սարգսյանի (ծնվ.՝ 03.06.2004 թ., հաշվառման հասցե՝ ք. Երևան, Գայի 1/1, 54 բն., Պեկինի Համալսարան) մասով սույն որոշմամբ տրված տարկետումն ուժի մեջ է մտնում օրենքով սահմանված այլ հիմքով տրված տարկետման ժամկետն ավարտվելուց հետո:
- Սահմանել, որ սույն որոշման N 1 և N 2 հավելվածներում նշված քաղաքացիների համար սույն որոշմամբ տրված տարկետումներն ուժի մեջ են մտնում մինչև 2023 թվականի հունվարի 26-ը ներառյալ իրենց զինվորական հաշվառման վայրի զինվորական կոմիսարիատներ ներկայացված՝ համապատասխան կրթական ծրագրով ուսումնառության ընդունվելու (հրամանագրվելու) վերաբերյալ ուսումնական հաստատության կողմից տրված տեղեկանքի հիման վրա: Եթե մինչև 2023 թվականի հունվարի 26-ը ներառյալ սույն որոշման N 1 և N 2 հավելվածներում նշված քաղաքացիներն իրենց զինվորական հաշվառման վայրի զինվորական կոմիսարիատներ չեն ներկայացնում համապատասխան կրթական ծրագրով ուսումնառության ընդունվելու (հրամանագրվելու) վերաբերյալ ուսումնական հաստատության կողմից տրված տեղեկանք, ապա նրանք համարվում են սույն որոշման շրջանակներում տարկետման իրավունք չունեցող և ենթակա են պարտադիր զինվորական ծառայության՝ հայտարարված 2022 թվականի ձմեռային զորակոչի ընթացքում:
Հայաստանի Հանրապետության
վարչապետ Նիկոլ Փաշինյան
Հավելված N 1
ՀՀ կառավարության 2022 թվականի
որոշման
Ա Ն Վ Ա Ն Ա Ց Ա Ն Կ
ՇԱՐՔԱՅԻՆ ԿԱԶՄԻ ՊԱՐՏԱԴԻՐ ԶԻՆՎՈՐԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ 2022 ԹՎԱԿԱՆԻ ՁՄԵՌԱՅԻՆ ԶՈՐԱԿՈՉԻՑ ՏԱՐԿԵՏՈՒՄ ՍՏԱՑՈՂ՝ ԿՐԹՈՒԹՅԱՆ ԵՎ ԳԻՏՈՒԹՅԱՆ ԲՆԱԳԱՎԱՌՆԵՐՈՒՄ ՆՇԱՆԱԿԱԼԻ ՆՎԱՃՈՒՄՆԵՐ ՈՒՆԵՑՈՂ ԵՎ ԲԱԿԱԼԱՎՐԻ (ԴԻՊԼՈՄԱՎՈՐՎԱԾ ՄԱՍՆԱԳԵՏԻ՝ ԻՆՏԵԳՐԱՑՎԱԾ) ԿՐԹԱԿԱՆ ԾՐԱԳՐՈՎ ՍՈՎՈՐՈՂ (ԿԱՄ ԴԻՄՈՐԴ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ) ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻ
- Մինչև ուսումնառության ավարտը՝ 2025 թվականի ամառային զորակոչը, տալ տարկետում Արեն Վազգենի Սեդրակյանին (ծնվ.՝ 31.07.2003 թ., հաշվառման հասցե՝ ք. Երևան, Տպագրիչների 8, բն. 6, Ուտրեխտի համալսարան): Նվաճումը՝ Հայաստանի Հանրապետության կառավարության 2018 թվականի ապրիլի 12-ի N 451-Ն որոշման հավելվածի 9.1-ին կետ:
- Մինչև ուսումնառության ավարտը՝ 2025 թվականի ձմեռային զորակոչը, տալ տարկետում Դավիթ Արմենի Հովակիմյանին (ծնվ.՝ 18.01.2002 թ., հաշվառման հասցե՝ ք. Երևան, Հալաբյան 22ա, բն. 34, Վիենայի պետական համալսարան): Նվաճումը՝ Հայաստանի Հանրապետության կառավարության 2018 թվականի ապրիլի 12-ի N 451-Ն որոշման հավելվածի 9.1-ին կետ:
- Մինչև ուսումնառության ավարտը՝ 2026 թվականի ամառային զորակոչը, տալ տարկետում հետևյալ անձանց՝
- Հրանտ Հրաչիկի Սուքիասյան (ծնվ.՝ 23.09.2004 թ., հասցե՝ Արարատի մարզ, գյուղ Մխչյան Խանջյան 19, Երևանի պետական համալսարան): Նվաճումը՝ Հայաստանի Հանրապետության կառավարության 2018 թվականի ապրիլի 12-ի N 451-Ն որոշման հավելվածի 7-րդ կետ.
- Հովհաննես Լեռնիկի Ստեփանյան (ծնվ.՝ 16.06.2004 թ., հասցե՝ Արմավիրի մարզ, Մեծամոր խոշորացված համայնքի Նոր Արտագերս բնակավայր, 1-ին փողոց, 35 տուն, Երևանի պետական համալսարան): Նվաճումը՝ Հայաստանի Հանրապետության կառավարության 2018 թվականի ապրիլի 12-ի N 451-Ն որոշման հավելվածի 7-րդ կետ.
- Արտաշես Արարատի Մկրտչյան (ծնվ.՝ 19.07.2004 թ., հասցե՝ ք. Երևան, Ծիծեռնակաբերդի խճուղի 1/2, բն. 107, Երևանի պետական համալսարան): Նվաճումը՝ Հայաստանի Հանրապետության կառավարության 2018 թվականի ապրիլի 12-ի N 451-Ն որոշման հավելվածի 7-րդ կետ.
- Վաչե Ալբերտի Թամրազյան (ծնվ.՝ 29.09.2004 թ., հաշվառման հասցե՝ ք. Երևան, Հալաբյան 43շ, բն. 41, Վրիժե համալսարան, Ամստերդամ): Նվաճումը՝ Հայաստանի Հանրապետության կառավարության 2018 թվականի ապրիլի 12-ի N 451-Ն որոշման հավելվածի 9.1-ին կետ.
- Մինչև ուսումնառության ավարտը՝ 2026 թվականի ձմեռային զորակոչը, տալ տարկետում հետևյալ անձանց՝
- Արամայիս Արթուրի Ղարիբյան (ծնվ.՝ 12.09.2004 թ., հաշվառման հասցե՝ ք. Երևան, Կարապետ Ուլնեցու փողոց, 62շ, 18բն., Լյուվենի Կաթոլիկ համալսարան): Նվաճումը՝ Հայաստանի Հանրապետության կառավարության 2018 թվականի ապրիլի 12-ի N 451-Ն որոշման հավելվածի 9.1-ին կետ.
- Իլյա Արմենի Լալազարյան (ծնվ.՝ 23.09.2004 թ., հաշվառման հասցե՝ Արմավիրի մարզ, ք. Էջմիածին, Թամանյան փողոց, տուն 7/1, Ուտրեխտի համալսարան): Նվաճումը՝ Հայաստանի Հանրապետության կառավարության 2018 թվականի ապրիլի 12-ի N 451-Ն որոշման հավելվածի 9.1-ին կետ.
- Մինչև ուսումնառության ավարտը՝ 2027 թվականի ամառային զորակոչը, տալ տարկետում հետևյալ անձանց՝
- Ազատ Ռուստամի Միքաելյան (ծնվ.՝ 20.12.2004 թ., հաշվառման հասցե՝ քաղ. Երևան, Ամառանոցային 2-րդ տարածք, տուն 55, Պեկինի Համալսարան): Նվաճումը՝ Հայաստանի Հանրապետության կառավարության 2018 թվականի ապրիլի 12-ի N 451-Ն որոշման հավելվածի 9.1-ին կետ.
- Գոռ Գևորգի Նազարյան (ծնվ.՝ 03.09.2004 թ., հաշվառման հասցե՝ ք. Երևան, Նոր Նորքի 8-րդ զանգված, 6շ, 34բն., Հարբինի տեխնոլոգիական համալսարան): Նվաճումը՝ Հայաստանի Հանրապետության կառավարության 2018 թվականի ապրիլի 12-ի N 451-Ն որոշման հավելվածի 9.1-ին կետ.
- Վահագն Աշոտի Սարգսյան (ծնվ.՝ 03.06.2004 թ., հաշվառման հասցե՝ ք. Երևան, Գայի 1/1, 54 բն., Պեկինի Համալսարան): Նվաճումը՝ Հայաստանի Հանրապետության կառավարության 2018 թվականի ապրիլի 12-ի N 451-Ն որոշման հավելվածի 9.1-ին կետ.
- Արեգ Ալեքսանդրի Սահակյան (ծնվ.՝ 20.11.2004 թ., հաշվառման հասցե՝ ք. Երևան, Շահումյան 1-ին փողոց, 6/1 շենք, բն. 11, Հյուսիսային Կարոլինայի համալասարան Չեփել Հիլլում): Նվաճումը՝ Հայաստանի Հանրապետության կառավարության 2018 թվականի ապրիլի 12-ի N 451-Ն որոշման հավելվածի 9.1-ին կետ.
- Դավիթ Ռուբենի Հակոբյան (ծնվ.՝ 13.07.2004., հաշվառման հասցե՝ ք. Երևան, Լենինգրադյան փող. 2, բն. 43, Հարավային կալիֆորնիայի համալսարան): Նվաճումը՝ Հայաստանի Հանրապետության կառավարության 2018 թվականի ապրիլի 12-ի N 451-Ն որոշման հավելվածի 9.1-ին կետ.
- Մինչև ուսումնառության ավարտը՝ 2028 թվականի ամառային զորակոչը, տալ տարկետում Արման Արմենի Հայրապետյանին (ծնվ.՝ 26.10.2004թ, հաշվառման հասցե՝ ք. Երևան, Սիսակյան փողոց, 18վ շենք բն. 26, Երևանի պետական բժշկական համալսարան): Նվաճումը՝ Հայաստանի Հանրապետության կառավարության 2018 թվականի ապրիլի 12-ի N 451-Ն որոշման հավելվածի 7-րդ կետ:
Հավելված N 2
ՀՀ կառավարության 2022 թվականի
որոշման
Ա Ն Վ Ա Ն Ա Ց Ա Ն Կ
ՇԱՐՔԱՅԻՆ ԿԱԶՄԻ ՊԱՐՏԱԴԻՐ ԶԻՆՎՈՐԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ 2022 ԹՎԱԿԱՆԻ ՁՄԵՌԱՅԻՆ ԶՈՐԱԿՈՉԻՑ ՏԱՐԿԵՏՈՒՄ ՍՏԱՑՈՂ՝ ԿՐԹՈՒԹՅԱՆ ԵՎ ԳԻՏՈՒԹՅԱՆ ԲՆԱԳԱՎԱՌՆԵՐՈՒՄ ՆՇԱՆԱԿԱԼԻ ՆՎԱՃՈՒՄՆԵՐ ՈՒՆԵՑՈՂ ԵՎ ԱՍՊԻՐԱՆՏՈՒՐԱՅԻ ԿՐԹԱԿԱՆ ԾՐԱԳՐՈՎ ՍՈՎՈՐՈՂ (ԿԱՄ ԴԻՄՈՐԴ) ՀԱՆԴԻՍԱՑՈՂ) ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻ
- Մինչև ուսումնառության ավարտը, սակայն ոչ ավելի, քան 26 տարին լրանալու օրը, տալ տարկետում հետևյալ անձանց՝
1) Գուրգեն Արթուրի Թադևոսյան (ծնվ.՝ 12.04.1999 թ., հաշվառման հասցե՝ քաղ. Երևան, Օրբելի 4, բն. 57, Չիկագոյի համալսարան): Նվաճումը՝ Հայաստանի Հանրապետության կառավարության 2018 թվականի ապրիլի 12-ի N 451-Ն որոշման հավելվածի 9.1-րդ կետ.
2) Հայկ Հարությունի Հովհաննիսյան (ծնվ.՝ 31.05.1999 թ., հաշվառման հասցե՝ Սյունիքի մարզ, ք. Գորիս, Խորենացու փ., 122 տուն, ՊՍԼ (PSL) Դոֆինի համալսարան): Նվաճումը՝ Հայաստանի Հանրապետության կառավարության 2018 թվականի ապրիլի 12-ի N 451-Ն որոշման հավելվածի 9.1-րդ կետ.
-
Քննարկվել է
30.11.2022 - 15.12.2022
-
Տեսակ
Որոշում
-
Ոլորտ
Կրթություն և գիտություն
-
Նախարարություն
Կրթության, գիտության,մշակույթի և սպորտի նախարարություն
Դիտումներ` 3599
Տպել