«Հանրային էլեկտրոնային հաղորդակցության ցանցերի միջև փոխկապակցման ծառայությունների վերջնավորման վճարների (դրույքաչափերի) հաշվարկման և կիրառման կանոնները սահմանելու և Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի 2019 թվականի դեկտեմբերի 18-ի №473-Ն որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» որոշման նախագիծ
-
2 - Կողմ
-
3 - Դեմ
ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ
«Հանրային էլեկտրոնային հաղորդակցության ցանցերի միջև փոխկապակցման ծառայությունների վերջնավորման վճարների (դրույքաչափերի) հաշվարկման և կիրառման կանոնները սահմանելու և Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի 2019 թվականի դեկտեմբերի 18-ի №473-Ն որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի որոշման նախագծի վերաբերյալ
- Ընթացիկ իրավիճակը և իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը
ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի 2019 թվականի դեկտեմբերի 18-ի N473Ն որոշմամբ հաստատված՝ հանրային էլեկտրոնային հաղորդակցության ցանցերի միջև փոխկապակցման ծառայությունների վերջնավորման վճարների հաշվարկման և կիրառման մեթոդիկայի համաձայն՝ վճարների հաշվարկման համար անհրաժեշտ միջազգային համեմատելի ցուցանիշների տվյալների հավաքագրման համար հիմք է ընդունվում տվյալ տարվան նախորդող տարվա երկրորդ կիսամյակում էլեկտրոնային հաղորդակցության եվրոպական կարգավորողների մարմնի (BEREC) կողմից հրապարակվող՝ հրապարակման տարվա հունվարի 1-ի դրությամբ եվրոպական երկրներում փոխկապակցման վերջնավորման վճարների վերաբերյալ պաշտոնական զեկույցը, և հանձնաժողովը վճարները սահմանող իրավական ակտն ընդունում է տվյալ զեկույցի հրապարակման օրվանից հետո երկու ամսվա ընթացքում, իսկ զեկույցի չհրապարակման դեպքում վճարները շարունակվում են կիրառվել մինչև հանձնաժողովի կողմից նոր մեթոդիկա սահմանելը։
Սույն թվականի հունիսի 9-ին BEREC-ի պաշտոնական կայքում հրապարակվել է BEREC-ի զեկույց՝ շարժական և ամրակցված կապի հեռախոսազանգերի վերջնավորման վճարների մոնիթորինգի իրականացման վերաբերյալ, որի համաձայն՝ BEREC-ը նախատեսում է ամբողջությամբ դադարեցնել եվրոպական երկրներում փոխկապակցման վերջնավորման վճարների վերաբերյալ պաշտոնական զեկույցների պարբերական հրապարակումները` նկատի ունենալով Եվրոպական Միության երկրներում կիրառելի նոր կարգավորումները։
Մասնավորապես, Էլեկտրոնային հաղորդակցության եվրոպական օրենսգրքով և Եվրոպական խորհրդարանի և Խորհրդի 2018/1972 (ԵՄ) կանոնակարգը լրացնող՝ Միության ողջ տարածքում շարժական և ամրակցված կապի ցանցերի ձայնային վերջնավորման առավելագույն վճարները սահմանող Հանձնաժողովի պատվիրակված (ԵՄ) 2021/654 կարգավորմամբ նախատեսված իրավակարգավորումների համաձայն՝ ԵՄ ողջ տարածքում սահմանվել է շարժական և ամրակցված կապի ցանցերի ձայնային վերջնավորման միասնական առավելագույն վճարներ՝ համապատասխանաբար 0,2 եվրոցենտ/րոպե (առանց՝ ԱԱՀ) և 0,07 եվրոցենտ/րոպե (առանց՝ ԱԱՀ), որոնք կիրառության մեջ են լինելու 5 տարվա ընթացքում։ Ընդ որում, շարժական կապի ցանցերի պարագայում առաջիկա 3 տարիների համար՝ ըստ յուրաքանչյուր տարվա, նախատեսված է նաև նշված վճարից տարբերվող` աստիճանական նվազող անցումային վճարներ (0,7 եվրոցենտ/րոպե, 0,55 եվրոցենտ/րոպե և 0,4 եվրոցենտ/րոպե) կիրառելու կարգավորում։
Հաշվի առնելով վերոնշյալը և Հայաստանի Հանրապետության և Եվրոպական միության և ատոմային էներգիայի եվրոպական համայնքի ու դրանց անդամ պետությունների միջև կնքված համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրով (ՀԳՀՄ) ամրագրված պարտավորությունները, ինչպես նաև ՀՀ կառավարության 2019 թվականի հունիսի 1-ի N666-Լ որոշմամբ հաստատված N2 հավելվածի 101-րդ կետով սահմանված միջոցառումները հանձնաժողովը մշակել է «Հանրային էլեկտրոնային հաղորդակցության ցանցերի միջև փոխկապակցման ծառայությունների վերջնավորման վճարների (դրույքաչափերի) հաշվարկման և կիրառման կանոնները սահմանելու և Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի 2019 թվականի դեկտեմբերի 18-ի №473-Ն որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» որոշման նախագիծ։
- Առաջարկվող կարգավորման բնույթը
Նախագծով նախատեսվում է, նշված վճարները հաշվարկել հիմք ընդունելով միջազգային համեմատելի ցուցանիշների տվյալները՝ Եվրոպական խորհրդարանի և Խորհրդի 2018/1972 (ԵՄ) կանոնակարգը լրացնող՝ Եվրոպական Միության ողջ տարածքում շարժական և ամրակցված ցանցերի ձայնային վերջնավորման առավելագույն վճարները սահմանող Եվրոպական Հանձնաժողովի 2020 թվականի դեկտեմբերի 18-ի պատվիրակված (ԵՄ) 2021/654 կարգավորման 4-րդ հոդվածի 1-ին, 2-րդ և 5-րդ հոդվածի 1-ին կետով սահմանված՝ շարժական և ամրակցված ձայնային վերջնավորման միասնական առավելագույն վճարները (դրույքաչափերը)։
Միևնույն ժամանակ, հանրային էլեկտրոնային հաղորդակցության ցանցերի միջև փոխկապակցման ծառայությունների վերջնավորման վճարների հաշվարկման և կիրառման սկզբունք (բանաձև) է ընդունվել ԵՄ վերոնշյալ կարգավորումների համաձայն նախատեսված վճարները՝ 5 տարիների կիրառության ժամանակահատվածով՝ շարժական կապի ցանցերի մասով առաջիկա 3 տարիների համար դրանց տարեկան պարբերականությամբ նվազման մոտեցմամբ (յուրաքանչյուր տարվա համար սահմանվող վճարները հաշվարկելով՝ ըստ դրանց կիրառման նախորդող տարվա սեպտեմբերի 1-ին, հոկտեմբերի 1-ին և նոյեմբերի 1-ին ՀՀ ԿԲ կողմից հրապարակված՝ 1 եվրոյի նկատմամբ հայկական դրամի՝ արժութային շուկաներում ձևավորված միջին փոխարժեքների միջին մեծությամբ։
- Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձինք
Նախագիծը մշակել է ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը՝ քննարկելով այն հանրային ամրակցված և շարժական հեռախոսակապի օպերատորների հետ:
- Ակնկալվող արդյունքը
Նախագծի ընդունմամբ ԵՄ կարգավորումներին համահունչ առաջիկա 5 տարիների համար կսահմանվի ՀՀ-ում հանրային էլեկտրոնային հաղորդակցության ցանցերի միջև փոխկապակցման ծառայությունների վերջնավորման վճարները (դրույքաչափերը), ինչը բխում է նաև ՀՀ և ԵՄ միջև կնքված ՀԳՀՄ-ով ամրագրված հանձնառություններից։
-
Քննարկվել է
30.11.2022 - 16.12.2022
-
Տեսակ
Որոշում
-
Ոլորտ
Հեռահաղորդակցություն(էլեկտրոնային հաղորդակցութուն)
-
Նախարարություն
ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողով
Դիտումներ` 3006
Տպել