««Կրթության մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծ:
-
16 - Կողմ
-
3 - Դեմ
ՆԱԽԱԳԻԾ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԸ
«ԿՐԹՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ
ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հոդված 1. «Կրթության մասին» 1999 թվականի ապրիլի 14-ի ՀՕ-297-Ն օրենքի (այսուհետ՝ Օրենք) 3-րդ հոդվածի՝
1․ 3-րդ կետից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր` 3.2-րդ կետով՝
«3.2) արտադպրոցական կրթադաստիարակչական ծրագիր, որն ուղղված է սովորողների հոգևոր, գեղագիտական, ֆիզիկական զարգացմանը, ռազմահայրենասիրական դաստիարակությանը, բնապահպանական և կիրառական գիտելիքների ձեռքբերմանը, սովորողների ազատ ժամանցի կազմակերպման միջոցով նրանց հետաքրքրությունների զարգացմանը։»։
- 15-րդ կետից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր` 15.1-ին կետով՝
«15.1.արտադպրոցական ուսումնական հաստատությունը իրավաբանական անձի կարգավիճակ ունեցող կազմակերպություն կամ ստորաբաժանում է, որն իրականացնում է արտադպրոցական կրթադաստիարակչական ծրագիր (եր)։»։
Հոդված 2. Oրենքի 13-րդ հոդվածի՝
- 1-ին մասի 5-րդ կետից հանել <<, այդ թվում՝ արտադպրոցական դաստիարակություն։>> բառերը։
- 5-րդ կետից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր` 5.1-ին կետով՝
<<5.1. արտադպրոցական կրթություն և դաստիարակության։>>։
Հոդված 3. Oրենքի 20-րդ հոդվածը շարադրել հետևյալ խմբագրությամբ․
«Հոդված 20. Արտադպրոցական կրթություն և դաստիարակություն
- Արտադպրոցական կրթության և դաստիարակության նպատակը սովորողների ազատ ժամանցի կազմակերպման միջոցով նրանց հետաքրքրությունների զարգացման համար պայմաններ ստեղծելն է, և նպատակաուղղված է նրանց հոգևոր, գեղագիտական, ֆիզիկական զարգացմանը, ռազմահայրենասիրական դաստիարակությանը, բնապահպանական և կիրառական գիտելիքների ձեռքբերմանը:
- Արտադպրոցական դաստիարակությունն իրականացվում է մանկապատանեկան ստեղծագործական և գեղագիտական կենտրոնների, երաժշտական, արվեստի, գեղարվեստի, պարարվեստի, նկարչական դպրոցների, արշավների, տեխնիկների, զբոսաշրջության, բնապահպանական կազմակերպությունների (անկախ կազմակերպական-իրավական ձևից), ճամբարների, մարզադպրոցների, հայորդաց տների և արտադպրոցական կրթություն և դաստիարակություն իրականացնող այլ կազմակերպությունների միջոցով:
- Արտադպրոցական կրթադաստիարակչական գործառույթն իրականացնում են մանկավարաժական աշխատողները, որոնց անվանացանկն ու նկարագիրը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:
- Արտադպրոցական ուսումնական հաստատության մանկավարժական աշխատողները կարող են իրենց նախաձեռնությամբ մասնակցել տվյալ ուղղությամբ գիտելիքների իմացության աստիճանի գնահատմանն ուղղված ատեստավորման և դրա արդյունքով ստանալ հավելավճար:
- Արտադպրոցական ուսումնական հաստատությունները կրթական ծրագրերը իրականացնում են ուսումնական պլանների հիման վրա, որոնց օրինակելի ձևը հաստատում է լիազոր մարմինը:>>։
Հոդված 4. Օրենքի 36-րդ հոդվածի՝
- 5-րդ կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր` 5.1-ին կետով՝
«5.1. Հաստատում է պետական արտադպրոցական ուսումնական հաստատությունների օրինակելի կանոնադրությունները։»։
- 2. 6-րդ կետից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր` 6.3-րդ, 6.4-րդ, 6.5-րդ և 6.6-րդ կետերով՝
«6.3. Սահմանում է արտադպրոցական ուսումնական հաստատությունների մանկավարժական աշխատողների ատեստավորման և ՀՀ պետական բյուջեից հավելավճարի տրամադրման կարգը։»։
«6.4. Սահմանում է արտադպրոցական ուսումնական հաստատությունների մանկավարժական աշխատողների պաշտոնների անվանացանկն ու դրանց նկարագիրը:»։
«6.5. Սահմանում է արտադպրոցական ուսումնական հաստատությունների` ՀՀ պետական բյուջեի միջոցներից ֆինանսավորման կարգը, պետական բյուջեով նախատեսված ծրագրերի ֆինանսավորման սկզբունքները և մեթոդաբանությունը։>>։
Հոդված 5. Օրենքի 37-րդ հոդվածի 3-րդ մասը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր` 3.1-ին և 3․2-րդ կետերով՝
«3.1. հաստատում է արտադպրոցական կրթադաստիարակչական ծրագրերն՝ ըստ ուղղությունների։
3․2․ հաստատում է օրինակելի ուսումնական պլանները։»։
Հոդված 6. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
րդ օրը:
-
Քննարկվել է
30.11.2022 - 16.12.2022
-
Տեսակ
Օրենք
-
Ոլորտ
Կրթություն և գիտություն
-
Նախարարություն
Կրթության, գիտության,մշակույթի և սպորտի նախարարություն
Դիտումներ` 4553
Տպել