Հիշել նախագիծը

Լրամշակման փուլում է

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2021 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 8-Ի N489-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հ Ի Մ Ն Ա Վ Ո Ր ՈՒ Մ 

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2021 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ  8-Ի N489-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ԸՆԴՈՒՆՄԱՆ

  1. Ընթացիկ իրավիճակը և իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը

      «Հայաստանի Հանրապետության կառավարության 2021 թվականի ապրիլի 8-ի «Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների միջև փոխադարձ առևտուր իրականացնելիս վտանգավոր թափոնների անդրսահմանային տեղափոխման եզրակացության (թույլատրագրի) տրամադրման կարգը հաստատելու մասին» N489-Ն որոշման (այսուհետ՝ Որոշում) մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» կառավարության որոշման նախագծի մշակման անհրաժեշտությունը բխում է վարչապետի 2022 թվականի օգոստոսի 3-ի №02/16.11/25429 հանձնարարականից՝ պետական գերատեսչական մարմինների կողմից համապատասխան թույլատվական փաստաթղթերը բացառապես էլեկտրոնային եղանակով տրամադրելու գործընթացն ապահովելու նպատակով:

    Համաձայն «Եվրասիական տնտեսական միության մաքսային տարածքով վտանգավոր թափոնների անդրսահմանային տեղափոխման մասին» համաձայնագրի 6-րդ  հոդվածի՝ վտանգավոր թափոնների անդրսահմանային տեղափոխումը պետք է իրականացվի ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով և ժամկետներում դիմումատուին տրամադրված եզրակացության (թույլատրագրի) հիման վրա, որը ՀՀ իրավասու մարմինը տրամադրում է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կողմից հաստատված միասնական Ձևին համապատասխան:

Համաձայն Կառավարության 2021 թվականի ապրիլի 8-ի N489-Ն որոշման հավելվածի 7-րդ կետի՝ վտանգավոր թափոնների անդրսահմանային տեղափոխման եզրակացությունը (թույլատրագիր) կարող է տրվել թղթային և էլեկտրոնային փաստաթղթի տեսքով։

Երրորդ երկրների հետ առևտրի դեպքում վտանգավոր թափոնների անդրսահմանային տեղափոխման մեկանգամյա լիցենզիաների տրամադրումը արդեն կատարվում է «Հայաստանի Հանրապետության արտաքին առևտրի ազգային մեկ պատուհան» էլեկտրոնային հարթակում (www.trade.gov.am) հասանելի «Թույլատվական փաստաթղթեր (sw.gov.am)» համակարգի միջոցով, ուստի նախատեսվում է նույն հարթակի միջոցով իրականացնել նաև ԵԱՏՄ շրջանակներում վտանգավոր թափոնների անդրսահմանային տեղափոխման եզրակացության (թույլատրագրի) տրամադրման գործընթացը։

  1. Առաջարկվող կարգավորման բնույթը

Սույն որոշման նախագծով նախատեսվում է սահմանել, որ Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների միջև փոխադարձ առևտուր իրականացնելիս վտանգավոր թափոնների անդրսահմանային տեղափոխման եզրակացության (թույլատրագրի) տրամադրումը կամ դրանց մերժումը պետք է իրականացվի բացառապես էլեկտրոնային եղանակով, բացառությամբ որոշմամբ սահմանվող որոշ դեպքերի:

  1. Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները, անձինք և նրանց դիրքորոշումը

Կառավարության որոշման նախագիծը մշակվել է շրջակա միջավայրի նախարարության կողմից:

  1. Ակնկալվող արդյունքը

«Հայաստանի Հանրապետության կառավարության 2021 թվականի ապրիլի 8-ի N489-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» կառավարության որոշման նախագծի ընդունման դեպքում վտանգավոր թափոնների անդրսահմանային տեղափոխման համար իրավասու մարմնի եզրակացությունը ստանալու համար իրավաբանական անձինք և անհատ ձեռնարկատերերը  իրավասու մարմնին  կներկայացնեն էլեկտրոնային հայտ «Հայաստանի Հանրապետության արտաքին առևտրի ազգային մեկ պատուհան» էլեկտրոնային հարթակում (www.trade.gov.am) հասանելի «Թույլատվական փաստաթղթեր (sw.gov.am)» համակարգի միջոցով, իսկ լիազոր մարմնի կողմից էլեկտրոնային փաստաթղթի տեսքով կտրամադրվեն վտանգավոր թափոնների անդրսահմանային տեղափոխման եզրակացությունները (թույլատրագիր)։ Սահմանված ընթացակարգից բացառություն կկազմեն անհաղթահարելի ուժի առկայության դեպքերում կատարվող փոխադրումները, երբ հնարավոր չի լինի եզրակացությունը տրամադրել էլեկտրոնային եղանակով, ուստի այդ դեպքերում հայտատուն Որոշմամբ հաստատված կարգով սահմանված հայտը, փաստաթղթերը և տեղեկությունները կարող է ներկայացնել, իսկ լիազոր մարմինը՝  Եզրակացությունը (թույլատրագիր) կարող է տրամադրել թղթային տեսքով (փոստով կամ առձեռն)։

Հաշվի առնելով, որ վտանգավոր թափոնների տեղափոխում իրականացնելիս տարանցիկ փոխադրման կամ ներմուծման երկրների օրենսդրությամբ կարող է պահանջվել  տվյալ երկրի լիազոր մարմնին ներկայացնել եզրակացության թղթային տարբերակը, ուստի հայտատուի գրավոր պահանջով, եզրակացության (թույլատրագիր) բնօրինակը կարող է տրամադրվել նաև առձեռն կամ ուղեկցող գրությամբ (փոստով)՝ հայտատուի լիազոր մարմին դիմելուց հետո` երեք աշխատանքային օրվա ընթացքում։

  1. Տեղեկատվություն լրացուցիչ ֆինանսական միջոցների անհրաժեշտության և պետական բյուջեի եկամուտներում և ծախսերում սպասվելիք փոփոխությունների մասին

Նախագծի ընդունման կապակցությամբ պետական կամ տեղական ինքնակառավարման մարմնի բյուջեում եկամուտների և ծախսերի ավելացում կամ նվազեցում չի նախատեսվում:

  1. Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ. Հայաստանի վերափոխման ռազմավարություն 2050, Կառավարության 2021-2026թթ. ծրագիր, ոլորտային և/կամ այլ ռազմավարությունների հետ.

Նախագծի մշակումը բխում  է ՀՀ Կառավարության 2021 թվականի նոյեմբերի 18-ի «Հայաստանի Հանրապետության կառավարության 2021-2026 թվականների գործունեության միջոցառումների ծրագիրը հաստատելու մասին» N 1902-Լ որոշմամբ հաստատված N 1 հավելվածի «Շրջակա միջավայրի նախարարություն» գլխի 13-րդ բաժնի 7-րդ ՝ «Շրջակա միջավայրի նախարարության կողմից լիցենզիաների ու թույլտվությունների տրամադրման էլեկտրոնային համակարգի ներդրում»  միջոցառման կատարման անհրաժեշտությունից։                                         

 

 

  • Քննարկվել է

    28.11.2022 - 13.12.2022

  • Տեսակ

    Որոշում

  • Ոլորտ

    Բնապահպանություն

  • Նախարարություն

    Շրջակա միջավայրի նախարարություն

Ուղարկել նամակ նախագծի հեղինակին

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 3133

Տպել