Հիշել նախագիծը
Լրամշակման փուլում է
«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2015 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 10-Ի N 1069-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ», «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2002 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 28-Ի N 1908-Ն, 2002 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 31-Ի N 1701-Ն, 2015 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 29-Ի N 1292-Ն, 2012 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 2-Ի N 1009-Ն, 2002 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 28-Ի N 1905-Ն, 2005 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆՎԱՐԻ 20-Ի N 104-Ն, 2015 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 2-Ի N 381-Ն ՈՐՈՇՈՒՄՆԵՐՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՈՒ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ԵՎ « ԳՈՒՅՔԸ ՀԵՏ ՎԵՐՑՆԵԼՈՒ ԵՎ ԱՄՐԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄՆԵՐԻ ՆԱԽԱԳԾԵՐԻ
-
1 - Կողմ
-
2 - Դեմ
Ամփոփաթերթում ներառվում են նախագծի վերաբերյալ ներկայացված բոլոր բովանդակային առաջարկությունները, առցանց գրվածները` 2 աշխատանքային օրվա, էլ. փոստով ուղարկվածները` 10 աշխատանքային օրվա ընթացքում
h/h | Առաջարկության հեղինակը, ստացման ամսաթիվը | Առաջարկության բովանդակությունը | Եզրակացություն | Կատարված փոփոխությունը |
---|---|---|---|---|
1 | 2 | 3 | 4 | |
1 | <<Առաքելություն Հայաստան>> ԲՀԿ 14.12.2022 17:38:30 | Առաջարկում ենք Հավելված 1-ում (ՀՀ կառավարության 2015 թվականի սեպտեմբերի 10-ի N 1069-Ն որոշման) խոցելիության ենթակետում անդրադառնալ ոչ միայն ՀՀ-ում ապաստան ստացած փախստականների, այլ նաև՝ ապաստան հայցող անձանց կարիքներին: | Առաջարկը չի ընդունվել։ Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության կողմից մշակված և այժմ շրջանառվող օրենսդրական փաթեթի շրջանակում առաջարկվում է ապաստան հայցողների սոցիալական աջակցության տրամադրման լիազորությունը վերապահել միայն Միգրացիոն ծառայությանը (այժմ նույնպես իրականացնում է Միգրացիոն ծառայությունը), իսկ ՀՀ-ում ապաստան ստացած փախստականներին սոցիալական աջակցության տրամադրման գործընթացը՝ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությանը։ ՀՀ կառավարության 2015 թվականի սեպտեմբերի 10-ի N 1069-Ն որոշմամբ կարգավորվում եմ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության կողմից կացարանով ապահովման հետ կապված իրավահարաբերությունները։ | |
2 | <<Առաքելություն Հայաստան>> ԲՀԿ 14.12.2022 17:38:30 | Առաջարկում ենք այնպես սահմանել ցանկը, խոցելիության բնութագրիչները, որ տպավորություն չլինի, որ սույն կարգավորումները վերաբերում են միայն ՀՀ-ում ապաստան ստացած այն փախստականին կամ նրա ընտանիքին, -ովքեր խնամում են առնվազն մեկ երեխա, -հաշվառված են միայնակ չաշխատող կենսաթոշակառու: Այլապես ստացվում է, որ առնվազն մեկ երեխա չխնամող, կամ միայնակ կենսաթոշակառու չհաշվառված մյուս բոլոր փախստականները, ովքեր այլ բնութագրիչներով և խոցելիությամբ կարող են համապատասխանել, միևնույնն է չեն կարողանալու օգտվել այս հնարավորությունից: | Առաջարկն ընդունվել է։ Նախագիծը խմբագրվել է, որի արդյունքում բնակելի տարածություն ստանալու իրավունք ունեցող՝ սոցիալապես անապահով և հատուկ խմբերին դասվում են նաև Հայաստանի Հանրապետությունում ապաստան ստացած փախստականը կամ նրա ընտանիքը («որը խնամում է առնվազն մեկ երեխա» բառերը հանվել են)։ |