ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ, ԳԻՏՈՒԹՅԱՆ, ՄՇԱԿՈՒՅԹԻ ԵՎ ՍՊՈՐՏԻ ՆԱԽԱՐԱՐԻ 2020 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 21-Ի N 47-Ն ՀՐԱՄԱՆՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
-
0 - Կողմ
-
1 - Դեմ
ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ
«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ, ԳԻՏՈՒԹՅԱՆ, ՄՇԱԿՈՒՅԹԻ ԵՎ ՍՊՈՐՏԻ ՆԱԽԱՐԱՐԻ 2020 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 21-Ի N 47-Ն ՀՐԱՄԱՆՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ, ԳԻՏՈՒԹՅԱՆ, ՄՇԱԿՈՒՅԹԻ ԵՎ ՍՊՈՐՏԻ ՆԱԽԱՐԱՐԻ ՀՐԱՄԱՆԻ ՆԱԽԱԳԾԻ
1. Միջոցառման իրականացման անհրաժեշտությունը և նպատակը.
Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի 2020 թվականի դեկտեմբերի 21-ի N 47-Ն հրամանում փոփոխություն կատարելը պայմանավորված է կրթության կառավարման տեղեկատվական համակարգում տրանսպորտային ծառայությունների դիմաց փոխհատուցում ստացող անձանց մասին տեղեկատվությունը թվայնացնելու համար հրամանում կարգավորումներ նախատեսելու, ինչպես նաև մանկավարժական աշխատողների տրանսպորտային ծառայությունների դիմաց փոխհատուցման վերաբերյալ գործող կարգավորումները հրամանից հանելու անհրաժեշտությամբ: Նկատի ունենալով այն հանգամանքը, որ Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի 2020 թվականի հոկտեմբերի 14-ի «Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության կողմից սահմանամերձ կամ բարձրլեռնային բնակավայրերի պետական ուսումնական հաստատություններ համապատասխան մասնագետ գործուղելու կարգը սահմանելու մասին» N 40-Ն հրամանում կարգավորվում է մանկավարժական աշխատողների գործուղման հետ կապված հարաբերությունները, ուստի նպատակահարմար է մանկավարժական աշխատողների տրանսպորտային ծառայությունների դիմաց փոխհատուցման վերաբերյալ կարգավորումները ներառել Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի 2020 թվականի հոկտեմբերի 14-ի N 40-Ն հրամանում:
2. Կարգավորման ընթացիկ իրավիճակը և առկա խնդիրները.
Տրանսպորտային ծառայությունների դիմաց փոխհատուցման գործընթացի կազմակերպման ընթացքում բացահայտվել են մի շարք խնդիրներ, մասնավորապես՝ բնակավայրերի միջև առկա ստույգ հեռավորությունը ճշտելու և դրա հիման վրա փոխհատուցում տրամադրելու մասով: Կրթության կառավարման տեղեկատվական համակարգում տրանսպորտային ծառայությունների դիմաց փոխհատուցում ստացող անձանց մասին տեղեկատվության թվայնացումը հնարավորություն կտա զերծ մնալ վերոնշյալ խնդրից:
Գործող կարգում առկա են մանկավարժական աշխատողների տրանսպորտային ծառայությունների դիմաց փոխհատուցման վերաբերյալ կարգավորումներ, որոնք նախատեսվում է ներառել Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի 2020 թվականի հոկտեմբերի 14-ի N 40-Ն հրամանում, քանի որ դրանք փոխկապակցված են, ուստի նպատակահարմար է գործընթացը կարգավորել մեկ իրավական ակտով:
3. Միջոցառման իրականացումից ակնկալվող արդյունքը.
Սույն փոփոխությամբ հրամանում առկա կարգավորումները պարզեցվել և հստակեցվել են, որի արդյունքում Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի 2020 թվականի դեկտեմբերի 21-ի N 47-Ն հրամանով կկարգավորվի միայն սովորողների տրանսպորտային ծառայությունների դիմաց փոխհատուցման հետ կապված հարաբերությունները, ինչպես նաև կրթության կառավարման տեղեկատվական համակարգում տրանսպորտային ծառայությունների դիմաց փոխհատուցում ստացող անձանց մասին տեղեկատվությունը կթվայնացվի՝ հնարավորինս զերծ մնալով անճշտություններից:
Իրավական ակտի մշակման գործընթացում ներգրավված մարմիններ՝
Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն
«Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի 2020 թվականի դեկտեմբերի 21-ի N 47-Ն հրամանում փոփոխություններ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի հրամանի նախագծի ընդունումը պետական բյուջեի ծախսերի նվազեցում կամ ավելացում չի նախատեսում:
-
Քննարկվել է
25.11.2022 - 10.12.2022
-
Տեսակ
Հրաման
-
Ոլորտ
Կրթություն և գիտություն
-
Նախարարություն
Կրթության, գիտության,մշակույթի և սպորտի նախարարություն
Դիտումներ` 3077
Տպել