Հիշել նախագիծը

Նախագիծը չի ընդունվել

ՍՊԻՏԱԿ ՀԱՄԱՅՆՔՈՒՄ 2023 ԹՎԱԿԱՆԻ ՏԵՂԱԿԱՆ ՏՈՒՐՔԵՐԻ ԵՎ ՎՃԱՐՆԵՐԻ ԴՐՈՒՅՔԱՉԱՓԵՐԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

ՍՊԻՏԱԿ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ « ՍՊԻՏԱԿ ՀԱՄԱՅՆՔՈՒՄ 2023 ԹՎԱԿԱՆԻ ՏԵՂԱԿԱՆ ՏՈՒՐՔԵՐԻ ԵՎ ՎՃԱՐՆԵՐԻ ԴՐՈՒՅՔԱՉԱՓԵՐԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԾԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ

 

ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ԵՆԹԱԿԱ  ԽՆԴՐԻ ՍԱՀՄԱՆՈՒՄԸ

Սպիտակ համայնքի ավագանու «Սպիտակ համայնքում 2023 թվականի տեղական տուրքերի և վճարների դրույքաչափերը սահմանելու մասին» որոշման նախագծի ընդունումը պայմանավորված է «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 18-րդ կետի, 86-րդ հոդվածի, «Տեղական տուրքերի և վճարների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի և «Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 281-րդ հոդվածի պահանջներով:

 

ԱՌԿԱ ԻՐԱՎԻՃԱԿԸ

Որոշման նախագծով սահմանվում են համայնքի բյուջեի ձևավորման աղբյուր հանդիսացող տեղական տուրքերի և վճարների դրույքաչափեր՝ հիմք ընդունելով «Տեղական տուրքերի և վճարների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի ու «Աղբահանության և սանիտարական մաքրման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի պահանջները:

 

ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ՆՊԱՏԱԿԸ

Որոշման նախագծի ընդունման նպատակն է տեղական ինքնակառավարման մարմինների սեփական լիազորությունների իրականացմամբ պայմանավորված՝ օրենքով սահմանված գործողությունների համար համայնքի բյուջե վճարվող տեղական տուրքերի և տեղական ինքնակառավարման մարմինների սեփական լիազորությունների շրջանակներում համայնքի կամ համայնքի պատվերով մատուցած ծառայությունների համար համայնքի բյուջե կամ բյուջեի բաղկացուցիչ մաս կազմող, օրենքի համաձայն բացված արտաբյուջետային միջոցների հաշվին վճարվող տեղական վճարների գանձման ապահովումը:

 

ԱԿՆԿԱԼՎՈՂ ԱՐԴՅՈՒՆՔԸ

Որոշման նախագծի ընդունման արդյունքում հնարավոր կլինի տեղական ինքնակառավարման մարմինների սեփական լիազորությունների շրջանակներում իրականացրած գործողությունների և համայնքի կամ համայնքի պատվերով մատուցած ծառայությունների դիմաց իրականացնել համայնքի բյուջեի եկամուտների մաս կազմող  տեղական տուրքերի և տեղական վճարների գանձումը:

 

ԱԿՏԻ ՆՈՐՄԱՏԻՎ ԲՆՈՒՅԹԻ ՀԻՄՆԱՎՈՐՎԱԾՈՒԹՅՈՒՆԸ

Ընդունվող ակտը նորմատիվ բնույթի իրավական ակտ է, քանի որ, համաձայն «Նորմատիվ իրավական ակտերի» մասին Հայաստանի Հանրապետության օրենքի    2-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի, պարունակում է վարքագծի պարտադիր կանոններ անորոշ թվով անձանց համար:

Սույն որոշման նախագծի մշակման գործընթացում ներգրավված ստորաբաժանումներն ու անձինք են.

1.Սպիտակի համայնքապետարանի աշխատակազմի ֆինանսական և եկամուտների հավաքագրման բաժին

 

  • Քննարկվել է

    25.11.2022 - 10.12.2022

  • Տեսակ

    Որոշում

  • Ոլորտ

    Տեղական ինքնակառավարում

  • Նախարարություն

    Լոռու մարզի Սպիտակի համայնքապետարան

Հանրային քննարկում

12.12.2022 11:00

ք․Սպիտակ, Շահումյան 7, 3-րդ հարկ

Ուղարկել նամակ նախագծի հեղինակին

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 3260

Տպել