ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2018 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 6-Ի N 1419-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
-
7 - Կողմ
-
1 - Դեմ
ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ
«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2018 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 6-Ի N 1419-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԾԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
Ընթացիկ իրավիճակը և իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը
«Հայաստանի Հանրապետության կառավարության 2018 թվականի դեկտեմբերի 6-ի N 1419-Ն որոշման մեջ լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» Կառավարության որոշման նախագծի ընդունումը պայմանավորված է Ազգային անվտանգության ծառայության սահ-մանապահ զորքերի ու հատուկ ստորաբաժանումների առաջին կամ երկրորդ խմբի հաշմանդա-մության զինվորական կենսաթոշակի իրավունք ունեցող նախկին զինծառայողների և զոհված (մահացած) զինծառայողների ընտանիքների բնակարանային պայմանների բարելավման անհրաժեշտությամբ:
Մասնավորապես, ի կատարումն Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավի-ճակի մասին օրենքի 65-րդ հոդվածի 3-րդ մասի պահանջների` 2018 թվականի դեկտեմբերի 6-ին ընդունվել է Կառավարության N 1419-Ն որոշումը, որի նպատակն է բարելավել Պաշտպանության նախարարության համակարգի՝ առաջին կամ երկրորդ խմբի հաշմանդամության զինվորական կենսաթոշակի իրավունք ունեցող նախկին զինծառայողների և զոհված (մահացած) զինծա-ռայողների ընտանիքների բնակարանային պայմանները մինչդեռ, Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին օրենքի 72-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ տվյալ օրենքի 6-րդ բաժնի (այդ թվում՝ 65-րդ հոդվածի 3-րդ մասի) դրույթների կիրառման իմաստով զինծառայողներ են համարվում նաև ազգային անվտանգության մարմիններում ծառայության մեջ գտնվող անձինք:
Ազգային անվտանգության ծառայության սահմանապահ զորքերը փուլային տարբերակով Պաշտպանության նախարարությունից ընդունելու են հայ-ադրբեջանական պետական ամբողջ սահմանի պահպանությունը: Բացի այդ, առկա են անվտանգային լուրջ մարտահրավերներ:
Միաժամանակ, Ազգային անվտանգության ծառայության հատուկ ստորաբաժանումներում ծառայող զինծառայողները՝ կապված նշված ստորաբաժանումների գործառույթների առանձնա-հատկություններով, իրենց ծառայողական պարտակությունները կատարելիս վտանգում են իրենց կյանքը և առողջությունը:
Ելնելով վերոգրյալից՝ հրամայական է նաև Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին օրենքով զինծառայողների համար նախատեսված սոցիալական երաշ-խիքներն ամբողջ ծավալով տրամադրելու եղանակով, Ազգային անվտանգության ծառայությունը համալրել որակյալ և բանիմաց կադրերով՝ գրավիչ դարձնելով ծառայությունն ազգային անվտան-գության մարմիններում ընդհանրապես և սահմանապահ զորքերում ու հատուկ ստորաբաժանում-ներում հատկապես, ինչպես նաև կանխել կադրերի արտահոսքը համակարգից:
Առաջարկվող կարգավորման բնույթը
Հաշվի առնելով վերոգրյալը` առաջարկվում է Կառավարության 2018 թվականի դեկտեմբերի 6-ի N 1419-Ն որոշման շահառու դարձնել նաև Ազգային անվտանգության ծառայության սահմանապահ զորքերի և հատուկ սորաբաժանումների՝ առաջին կամ երկրորդ խմբի հաշմանդամության զինվորական կենսաթոշակի իրավունք ունեցող նախկին զինծառայողներին և զոհված (մահացած) զինծառայողների ընտանիքներին, ինչն էապես կխթանի Ազգային անվտանգության ծառայության սահմանապահ զորքերը և հատուկ ստորաբաժանումները որակյալ և բանիմաց կադրերեով համալրելու գործընթացը՝ շահագրգռելով անձանց ծառայության անցնել Ազգային անվտանգության ծառայության վերը նշված ստորաբաժանումներում, ինչպես նաև կկանխի կադրերի արտահոսքը դրանցից:
Նախագծի ընդունումից հետո առաջացող ծախսերը ֆինանսավորվելու են ՀՀ պետական բյուջեի միջոցներով:
Ակնկալվող արդյունքը
Նախագծի ընդունման արդյունքում Ազգային անվտանգության ծառայության սահմանա-պահ զորքերի և հատուկ սորաբաժանումների՝ առաջին կամ երկրորդ խմբի հաշմանդա-մության զինվորական կենսաթոշակի իրավունք ունեցող նախկին զինծառայողներին և զոհված (մահացած) զինծառայողների ընտանիքներին հնարավորություն կընձեռվի բարելավել բնակարանային պայմանները:
Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ. Հայաստանի վերափոխման ռազմավարու-թյուն 2050, Կառավարության 2021-2026թթ. ծրագիր, ոլորտային և/կամ այլ ռազմավարություն-ներ
Նախագծի ընդունումը բխում է Ազգային ժողովի 2021 թվականի օգոստոսի 26-ի N ԱԺՈ-002-Ն որոշմամբ հաստատված Հայաստանի Հանրապետության կառավարության (2021-2026թթ.) ծրագրի 1-ին գլխի Ազգային անվտանգության մարմինների կայուն համակարգը պարբերությու-նից, համաձայն որի ՀՀ ներքին և արտաքին անվտանգության, կայունության, հասարակության բնականոն գործունեության կարևորագույն նախապայմաններից է նաև համապատասխան որակ-յալ կադրերով համալրվող և հասարակության վստահությունը վայելող ազգային անվտանգության մարմինների առկայությունը: Հետախուզության, հակահետախուզության և ահաբեկչության դեմ պայքարի ուղղություններով տեսանելի և գոհացուցիչ արդյունքների հասնելու համար գերակա խնդիր է ազգային անվտանգության մարմինները տեխնիկապես վերազինելը, որակյալ նոր կադ-րերով, անհրաժեշտ մասնագետներով համալրելը: Ազգային անվտանգության մարմինների համար կադրերի պատրաստման, վերապատրաստման և որակավորման բարձրացման գործընթացի շարունակական կատարելագործումն այդ մարմինների զարգացման և մասնագիտական կարողությունների խորացման առանցքային գործոններից է:
Միաժամանակ, վերոհիշյալ պարբերության համաձայն՝ Ազգային անվտանգության ծառա-յության սահմանապահ զորքերում անհրաժեշտ է իրականացնել բարեփոխումներ, այդ թվում՝ սահմանապահ զորքերի անձնակազմի թվի ավելացում՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ Ազգային անվտանգության ծառայության սահմանապահ զորքերը փուլային տարբերակով Պաշտպանության նախարարությունից ընդունելու են հայ-ադրբեջանական պետական ամբողջ սահմանի պահպանությունը:
Ազգային անվտանգության ծառայություն
-
Քննարկվել է
22.11.2022 - 07.12.2022
-
Տեսակ
Որոշում
-
Ոլորտ
Անվտանգություն
-
Նախարարություն
Ազգային անվտանգության ծառայություն
Դիտումներ` 3326
Տպել