Հիշել նախագիծը

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2019 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 22-Ի N 1091-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ
«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2019 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 22-Ի N 1091-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԾԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
Ընթացիկ իրավիճակը և իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը
«Հայաստանի Հանրապետության կառավարության 2019 թվականի օգոստոսի 22-ի N 1091-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» Կառավարության որոշման նախագծի ընդունումը պայմանավորված է ազգային անվտանգության մարմինների ծառայողների բնակարանային պայմանների բարելավման անհրաժեշտությամբ:
Մասնավորապես, ի կատարումն «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքի 65-րդ հոդվածի 2-րդ մասի պահանջների` 2019 թվականի օգոստոսի 22-ին ընդունվել է Կառավարության N 1091-Ն որոշումը, որի նպատակն է մատչելի և արտոնյալ պայմաններով երկարաժամկետ հիփոթեքային վարկավորմամբ լուծել բացառապես Պաշտպանության նախարարության համակարգի սպայական և ավագ ենթասպայական կազմերի պայմանագրային զինծառայողներին բնակարանային ապահովման խնդիրը, մինչդեռ, «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքի 72-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ տվյալ օրենքի 6-րդ բաժնի (այդ թվում՝ 65-րդ հոդվածի 2-րդ մասի) դրույթների կիրառման իմաստով զինծառայողներ են համարվում նաև ազգային անվտանգության մարմիններում ծառայության մեջ գտնվող անձինք:
Նախքան «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքի ուժի մեջ մտնելը, «Զինծառայողների և նրանց ընտանիքների անդամների սոցիալական ապահովության մասին» օրենքը (ուժը կորցրել է) նախատեսում էր բնակարանային պայմանների բարելավման կարիք ունեցող զինծառայողներին սեփականության իրավունքով անհատույց բնակարանների կամ անհատույց պետական ֆինանսական աջակցության կամ տնամերձ հողամասի տրամադրում, և նշված օրենքի պահանջների համաձայն՝ հաշվառվել են ազգային անվտանգության մարմինների բազմաթիվ ծառայողներ, որոնց բնակարանային պայմաններն այդպես էլ չեն բարելավվել:
Ներկայումս Ազգային անվտանգության ծառայության բազմաթիվ ծառայողներ ունեն բնա-կարանային պայմանների բարելավման կարիք, սակայն հաշվի առնելով ՀՀ բանկերի կողմից առաջարկվող հիփոթեքային վարկավորման ոչ մատչելի պայմանները՝ նշված խնդրի լուծումը դառնում է գրեթե անհնար: Բացի այդ, հաշվի առնելով ներկայիս անվտանգային լուրջ մարտահրավերները, այդ թվում՝ այն հանգամանքը, որ Ազգային անվտանգության ծառայության սահմանապահ զորքերը փուլային տարբերակով Պաշտպանության նախարարությունից ընդունելու են հայ-ադրբեջանական պետական ամբողջ սահմանի պահպանությունը՝ հրամայական է նաև «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքով զինծառայողների համար նախատեսված սոցիալական երաշխիքներն ամբողջ ծավալով տրամադրելու եղանակով, Ազգային անվտանգության ծառայությունը համալրել որակյալ և բանիմաց կադրերով՝ գրավիչ դարձնելով ծառայությունն ազգային անվտանգության մարմիններում ընդհանրապես և սահմանապահ զորքերում հատկապես, ինչպես նաև կանխել կադրերի արտահոսքը համակարգից:
Բացի այդ, անհրաժեշտ է նկատի ունենալ, որ մատչելի և արտոնյալ պայմաններով երկարաժամկետ հիփոթեքային վարկավորման վերը նշված ծրագրի նախագծով ի սկզբանե շահառու պետք հանդիսանային նաև ազգային անվտանգության մարմինների ծառայողները, սակայն հետագայում վերջիններս դուրս մնացին տվյալ ծրագրից:
Առաջարկվող կարգավորման բնույթը
Հաշվի առնելով վերոգրյալը` առաջարկվում է Կառավարության 2019 թվականի օգոստոսի 22-ի N 1091-Ն որոշմամբ հաստատված բնակարանի կամ բնակելի տան ձեռքբերման կամ բնակելի տան կառուցման պետական աջակցության նպատակային ծրագրի շահառու դարձնել նաև ազգային անվտանգության մարմինների ծառայողներին, ինչն էապես կխթանի ազգային անվտանգության մարմինները որակյալ և բանիմաց կադրերեով համալրելու գործընթացը՝ շա-հագրգռելով անձանց ծառայության անցնել ազգային անվտանգության մարմիններում ինչպես նաև կկանխի կադրերի արտահոսքն ազգային անվտանգության մարմիններից: Վերը նշված ծրագրի շրջանակներում առաջարկվում է յուրաքանչյուր տարի ազգային անվտանգության մարմինների 200 ծառայողի հնարավորություն ընձեռել բարելավել բնակարանային պայ-մանները՝ մասնակցելով այդ նպատակով անցկացվող վիճակահանությանը:
Նախագծի ընդունումից հետո ՀՀ պետական բյուջեից մոտավոր հաշվարկով յուրաքանչյուր տարի կպահանջվի 741.000.000 ՀՀ դրամ։
Ակնկալվող արդյունքը
Նախագծի ընդունման արդյունքում յուրաքանչյուր տարի ազգային անվտանգության մարմինների 200 ծառայող հնարավորություն կստանա բարելավել բնակարանային պայմանները:
Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ. Հայաստանի վերափոխման ռազմավարու-թյուն 2050, Կառավարության 2021-2026թթ. ծրագիր, ոլորտային և/կամ այլ ռազմավարություն-ներ
Նախագծի ընդունումը բխում է Ազգային ժողովի 2021 թվականի օգոստոսի 26-ի N ԱԺՈ-002-Ն որոշմամբ հաստատված Հայաստանի Հանրապետության կառավարության (2021-2026թթ.) ծրագրի 1-ին գլխի «Ազգային անվտանգության մարմինների կայուն համակարգը» պարբերությու-նից, համաձայն որի ՀՀ ներքին և արտաքին անվտանգության, կայունության, հասարակության բնականոն գործունեության կարևորագույն նախապայմաններից է նաև համապատասխան որակյալ կադրերով համալրվող և հասարակության վստահությունը վայելող ազգային անվտանգության մարմինների առկայությունը: Հետախուզության, հակահետախուզության և ահաբեկչության դեմ պայքարի ուղղություններով տեսանելի և գոհացուցիչ արդյունքների հասնելու համար գերակա խնդիր է ազգային անվտանգության մարմինները տեխնիկապես վերազինելը, որակյալ նոր կադ-րերով, անհրաժեշտ մասնագետներով համալրելը: Ազգային անվտանգության մարմինների համար կադրերի պատրաստման, վերապատրաստման և որակավորման բարձրացման գործընթացի շարունակական կատարելագործումն այդ մարմինների զարգացման և մասնագիտական կարողությունների խորացման առանցքային գործոններից է:
Միաժամանակ, վերոհիշյալ պարբերության համաձայն՝ Ազգային անվտանգության ծառա-յության սահմանապահ զորքերում անհրաժեշտ է իրականացնել բարեփոխումներ, այդ թվում՝ սահմանապահ զորքերի անձնակազմի թվի ավելացում՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ Ազգային անվտանգության ծառայության սահմանապահ զորքերը փուլային տարբերակով Պաշտպանության նախարարությունից ընդունելու են հայ-ադրբեջանական պետական ամբողջ սահմանի պահպանությունը:

Ազգային անվտանգության ծառայություն

  • Քննարկվել է

    22.11.2022 - 07.12.2022

  • Տեսակ

    Որոշում

  • Ոլորտ

    Անվտանգություն

  • Նախարարություն

    Ազգային անվտանգության ծառայություն

Ուղարկել նամակ նախագծի հեղինակին

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 3211

Տպել