Լրամշակման փուլում է
«ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔ
-
8 - Կողմ
-
2 - Դեմ
ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ
«ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԾԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
- ԱՌԿԱ ԻՐԱՎԻՃԱԿԸ ԵՎ ՆԱԽԱԳԾՈՎ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ԵՆԹԱԿԱ ԽՆԴԻՐՆԵՐԸ
ՍԵՅՖ (Simple Agreement for Future Equity - SAFE) պայմանագրերը հանդիսանում են միջազգայնորեն տարածում ստացած ներդրումային գործիք, որի միջոցով իրականացվում է ստարտափ (start-up) ընկերությունների կամ այլ ընկերությունների ֆինանսավորումը դրանց զարգացման սաղմնային և մինչսաղմնային (pre-seed և seed) փուլերում: Այն հատկապես լայնորեն կիրառվում է բիզնես-հրեշտակների կողմից նախնական փուլում ներդրումների կատարման համար, հանդիսանում է բիզնես-հրեշտակների համար ճանաչելի և վստահելի գործիք:
ՍԵՅՖ (SAFE) պայմանագրերը ի սկզբանե մշակվել են Y Combinator ստարտափ աքսելերատորի կողմից, որից հետո փոխառվել են բազմաթիվ երկրներում: ՍԵՅՖ (SAFE) պայմանագրերը այսպիսով վերածվել է ստարտափ ինդուստրիայում և այդ ինդուստրիայի ընկերություններում սաղմնային փուլում ներդրումներ կատարողների համար հասկանալի, կանխատեսելի և ճանաչելի գործիքի, որի միջոցով ձևակերպվում են ներդրումները:
Իրավական առումով ՍԵՅՖ (SAFE) պայմանագիրը համաձայնություն է, որի շրջանակներում ներդրողը զարգացման նախնական փուլում գտնվող ընկերությունում ներդնում է դրամական միջոցներ, որպես կանոն համամետաբար ոչ մեծ ծավալի, պայմանով, որ եթե ընկերությունը հասնի հաջողության (ներգրավի շատ ավելի մեծ ներդրումներ, ձեռք բերվի ավելի խոշոր ընկերության կողմից և այլ) ներդրողը կստանա իր ներդրման դիմաց որոշակի քանակի բաժնետոմսեր: Այն դեպքում, եթե ընկերությունը չհաջողի (սնանկության կամ լուծարման գործընթացում հայտնվի և այլն) ներդրման գումարը ենթակա կլինի վերադարձման:
Ոլորտի մասնակիցների հետ քննարկումները ցույց են տալիս, որ նման բովանդակությամբ պայմանագրերը` այլ մեխանիզմներով (փոխառություն, բաժնետիրական համաձայնագիր, հետաձգված կատարմամբ բաժնետոմսերի վաճառքև այլն) ևս լայնորեն կիրառվում են ՀՀ-ում: Այնուամենայնիվ դրանք անհարմարություն են ստեղծում թե' ներդրողների (հատկապես բիզնես-հրեշտակների), թե' ներդրում ներգրավվող ընկերությունների համար, քանի որ հիմնվում են համեմատաբար բարդ և ներդրողին անհայտ իրավական գործիքների կիրառման վրա, որոնք պահանջում են զգալի ծախսեր:
ՍԵՅՖ (SAFE) պայմանագրի հարմարությունը կայանում է նրանում, որ այն թույլ է տալիս խուսափել թե' պարտքի (մասնավորապես փոխարկելի պարտատոմսի), թե' բաժնետոմսի բացասական կողմերից` յուրացնելով երկուսի դրական կողմերը: Մասնավորապես` ի տարբերություն պարտատոմսի, ՍԵՅՖ պայմանագիրը չունի ժամկետ և որպես կանոն չի առաջացնում տոկոսների վճարման անհրաժեշտություն: Միաժամանակ ի տարբերություն բաժնետոմսերի ուղղակի վաճառքի դեպքերի, ներդրողը անմիջապես ձեռք չի բերում կառավարմանը մասնակցելու և շահութաբաժին ստանալու և այլ իրավունքներ, իսկ սնանկության դեպքում չի հայտնվում այլ բաժնետերերի հետ հավասար պայմաններում, այլ ստանում է ավելի բարձր առաջնահերթություն:
Գործնական առումով ՍԵՅՖ (SAFE) պայմանագրի գլխավոր առավելությունն, այնուամենայնիվ, դրա ճանաչելիությունն է ներդրողների համար:
Սկսնակ ընկերություններում ներդրումներ ներգրավվող Հայաստայան կազմակերպությունների (Ֆորմուլա ՎիՍԻ, Business Angel Network of Armenia (BANA), FAST հիմնադրամ և այլն), ՀՀ ընկերություններում ներդրումներ կատարող օտարերկրյա և տեղական ֆոնդերի և անհատ ներդրողների հետ քննարկումները ցույց են տալիս, որ հաճախ ՍԵՅՖ (SAFE) պայմանագրի բացակայության պատճառով ներդրողներն անմիջապես կորցնում են հետաքրքրությունը ՀՀ սկսնակ ընկերությունում ներդրում կատարելու, քանի որ այլ գործիքների մասով իրավական և տնտեսական հիմնավորվածության ուսումնասիրությունը կարող է պահանջել հնարավոր ներդրման զգալի չափով տրանզակցիոն ծախս, ինչը ներդրողներին ուղղում է դեպի այլ երկրների ընկերություններ` ՀՀ-ում գրանցվածների փոխարեն:
Այս առումով ՍԵՅՖ (SAFE) պայմանագիրը հանդիսանում է նաև կարևոր գործիք Սփյուռքից փոքր ձեռնարկություններում ներդրումների ներգրավման համար` հատկապես հաշվի առնելով ներդրումային քրաուդֆանդինգի հնարավորությունների լիակատար իրացվելիության հնարավորությունը և պոտենցիալը:
ՍԵՅՖ (SAFE) պայմանագրի ճանաչելիությունը և դյուրինությունը, ինչպես նաև դրա վերը նշված այլ առավելությունները հնարավորություն կստեղծեն քրաուդֆանդինգային պլատֆորմների միջոցով ներդրումներ կատարել ցանկացող և ներդրումներ ներգրավող կազմակերևպությունների համար` ծառայելով որպես ներդրումների գործիք:
- ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ՆՊԱՏԱԿՆԵՐԸ
Ելնելով վերոգրյալից` Նախագծի նպատակն է ստեղծել իրավական պայմաններ ՍԵՅՖ (SAFE) պայմանագրի միջոցով ՀՀ ընկերություններում ներդրումների ներգրավման համար:
3․ԱՌԱՋԱՐԿՎՈՂ ԿԱՐԳԱՎՈՐՈՒՄՆԵՐԸ
Նախագծով առաջարկվում է լրացումներ կատարել «Բաժնետիրական ընկերությունների մասին» օրենքում` դրանում սահմանելով ՍԵՅՖ (SAFE) պայմանագրի հասկացությունը և դրա կիրառման հիմնական պայմանները` հիմք ընդունելով աշխարհում և Հայաստանի Հանրապետությունում արդեն իսկ ձևավորված գործարար պրակտիկան:
- ԱԿՆԿԱԼՎՈՂ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԸ
Ակնկալվում է, որ նախագծի ընդունմամբ կստեղծվեն զարգացման սկզբնական փուլում գտնվող ընկերություններում (ստարտափ) օտարերկրյա ներդրումներ կատարելու համար պարզ և հասկանալի գործիք: Այդ գործիքի իրավական կարգավորումը կնպաստի ներդրումներև ներդրողներ ներգրավմանը, զարգացման սկզբնական փուլում գտնվող ընկերությունների միջև ծագող հարաբերությունների հստակ կարգավորմանը, իրավահարաբերությունների կայունությանն ու կանխատեսելիությանը:
Նախագծի ընդունմամբ լրացուցիչ ֆինանսական միջոցների անհրաժեշտություն և պետական բյուջեի եկամուտներում և ծախսերում փոփոխություններ չեն սպասվում:
- ԿԱՊԸ ՌԱԶՄԱՎԱՐԱԿԱՆ ՓԱՍՏԱԹՂԹԵՐԻ ՀԵՏ
Նախագծի ընդունումը ապահովում է «Փոքր և միջին ձեռնարկատիրության զարգացման 2020-2024 թվականների ռազմավարությունը և դրանից բխող 2020-2022 թվականների գործողությունների ծրագիրը հաստատելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության 2020 թվականի օգոստոսի 27–ի №1443-Լ որոշման Հավելված №2–ի 1.4.2 կետի (Անհրաժեշտության դեպքում մշակել ներդրումնային ֆոնդերի և բիզնես-հրեշտակների կայացմանը նպաստող օրենսդրական բարեփոխումների փաթեթ) դրույթների կատարումը։
-
Քննարկվել է
21.11.2022 - 06.12.2022
-
Տեսակ
Օրենք
-
Ոլորտ
Էկոնոմիկա
-
Նախարարություն
Էկոնոմիկայի նախարարություն
Դիտումներ` 4734
Տպել