Լրամշակման փուլում է
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2015 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 5-Ի № 1282-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
-
1 - Կողմ
-
4 - Դեմ
ՆԱԽԱԳԻԾ
ՀԱՅԱUՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒՄ
------ --------------------------- 2022 թ. № --------- -Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2015 ԹՎԱԿԱՆԻ
ՆՈՅԵՄԲԵՐԻ 5-Ի № 1282-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ
ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Համաձայն «Ֆիզիկական կուլտուրայի և սպորտի մասին» օրենքի 7-րդ հոդվածի դ.6-րդ ենթակետի, «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33‑րդ հոդվածի 1-ին մասի և 34-րդ հոդվածի 1-ին մասի` Հայաuտանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
- Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի նոյեմբերի 5-ի «Օլիմպիական, պարալիմպիկ, սուրդլիմպիկ խաղերում, օլիմպիական խաղերի ծրագրում ընդգրկված մարզաձևերի (նաև օլիմպիական խաղերի ծրագրում չընդգրկված սամբո ըմբշամարտ, միջազգային շաշկի, ուշու և շախմատ մարզաձևերի) աշխարհի ու Եվրոպայի առաջնություններում (նաև հաշմանդամների), եվրոպական խաղերում, շախմատի համաշխարհային օլիմպիադայում, Եվրոպայի օլիմպիական երիտասարդական փառատոնում, համաշխարհային ունիվերսիադայում, պատանեկան օլիմպիական խաղերում, շախմատի պատանեկան օլիմպիադայում 1-3-րդ տեղերը գրաված մարզիկներին, ազգային հավաքական թիմերի գլխավոր (ավագ) մարզիչներին, մեդալակիր մարզիկների անձնական մարզիչներին, ազգային հավաքական թիմերի երկրորդ մարզիչներին, բժիշկներին շնորհվող դրամական մրցանակների չափերն ու շնորհման կարգը հաստատելու և Հայաստանի Հանրապետության կառավարության 2001 թվականի մայիսի 29-ի №462 որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» № 1282-Ն որոշման № 1 հավելվածում կատարել հետևյալ փոփոխությունները.
1) «ՕԼԻՄՊԻԱԿԱՆ ԽԱՂԵՐԻ ԾՐԱԳՐՈՒՄ ԸՆԴԳՐԿՎԱԾ ՄԱՐԶԱՁԵՎԵՐ» բաժնի «ԱՇԽԱՐՀԻ ԱՌԱՋՆՈՒԹՅՈՒՆ» գլուխը շարադրել նոր բովանդակությամբ՝ հետևյալ խմբագրությամբ.
«
ԱՇԽԱՐՀԻ ԱՌԱՋՆՈՒԹՅՈՒՆ
|
||
1-ին տեղ՝ 10000.0 |
5000.0 |
Հավաքական թիմերի երկրորդ մարզիչներ - 2000.0 Մեծահասակների հավաքական թիմերի բժիշկներ – 1000.0 |
2-րդ տեղ՝ 7000.0 |
3500.0 |
Հավաքական թիմերի երկրորդ մարզիչներ - 1400.0 Մեծահասակների հավաքական թիմերի բժիշկներ – 700.0 |
3-րդ տեղ՝ 4000.0 |
2000.0 |
Հավաքական թիմերի երկրորդ մարզիչներ - 800.0 Մեծահասակների հավաքական թիմերի բժիշկներ – 400.0 |
»:
2) «ՕԼԻՄՊԻԱԿԱՆ ԽԱՂԵՐԻ ԾՐԱԳՐՈՒՄ ԸՆԴԳՐԿՎԱԾ ՄԱՐԶԱՁԵՎԵՐ» բաժնի «ԵՎՐՈՊԱԿԱՆ ԽԱՂԵՐ» գլուխը ուժը կորցրած ճանաչել:
3) «ՕԼԻՄՊԻԱԿԱՆ ԽԱՂԵՐԻ ԾՐԱԳՐՈՒՄ ԸՆԴԳՐԿՎԱԾ ՄԱՐԶԱՁԵՎԵՐ» բաժնի «ԵՎՐՈՊԱՅԻ ԱՌԱՋՆՈՒԹՅՈՒՆ» գլուխը շարադրել նոր բովանդակությամբ՝ հետևյալ խմբագրությամբ.
«
ԵՎՐՈՊԱՅԻ ԱՌԱՋՆՈՒԹՅՈՒՆ, ԵՎՐՈՊԱԿԱՆ ԽԱՂԵՐ (Եվրոպական խաղերը նաև օլիմպիական խաղերի ծրագրում չընդգրկված մարզաձևերում)
|
||
6000.0 |
3000.0 |
Հավաքական թիմերի երկրորդ մարզիչներ – 1200.0 Մեծահասակների հավաքական թիմերի բժիշկներ – 600.0 |
3600.0 |
1800.0 |
Հավաքական թիմերի երկրորդ մարզիչներ – 720.0 Մեծահասակների հավաքական թիմերի բժիշկներ – 360.0 |
2400.0 |
1200.0 |
Հավաքական թիմերի երկրորդ մարզիչներ – 480.0 Մեծահասակների հավաքական թիմերի բժիշկներ – 240.0 |
»:
- Սույն որոշումը ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
-
Քննարկվել է
18.11.2022 - 08.12.2022
-
Տեսակ
Որոշում
-
Ոլորտ
Սպորտ և երիտասարդություն
Դիտումներ` 2693
Տպել